Օլիմպիադաներ


Հերթական հաղթանակները  գրանցեցին Ագարակի  միջնակարգ  դպրոցի  աշակերտները:

Դպրոցականների  առարկայական օլիմպիադաների  հանրապետական փուլին  մասնակցած Սելինե  Դավթյանը  անգլերենից արժանացավ II կարգի պատվոգրի/ուսուցիչ՝  Գ.Սարգսյան/, իսկ  Վանեսա  Համբարձումյանը «Քիմիա» /ուսուցիչ՝  Ն.Սարգսյան/  և  Ինեսա  Խոսրովյանը «Գերմաներեն»/ուսուցիչ՝ Ա.Սահակյան/  առարկաներից  ստացան  գովասանագրեր:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհավորում  է  նրանց և  մաղթում նորանոր  նվաճումներ  ուսման  մեջ:


2019թ  ապրիլի 3-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  դպրոցականների  առարկայական  օլիմպիադաների  մարզային  փուլում  մրցանակային  տեղեր զբաղեցրած    աշակերտներին  շնորհված  պատվոգրերի  հանձնման  արարողություն:

Սյունիքի  մարզպետարանի կրթության ,մշակույթի  և  սպորտի  վարչության  պետ  տիկին Մերի  Գանդալյանը , ողջունելով  և  շնորհավորելով   օլիմպիական   աշակերտներին,  հանձնեց  պատվոգրեր:

Տիկին  Գանդալյանը  բոլոր  մասնակիցներին  հաջողություն  մաղթեց  հաջորդ  փուլերում:

 


2019թ մարտի  28-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  թումանյանական օլիմպիադայի I փուլը:Հարցաշարը  կազմվել  էր  Հովհաննես Թումանյանի  թանգարանը ձևավորված  հատուկ  հանձնաժողովի կողմից:Հարցերը  պահանջում  էին  իմացություն և’                                        Թումանյանի նամակներից, և’    ստեղծագործություններից, և’  հասարակական քաղաքական գործունեությունից:Մեր  դպրոցից  մասնակցում  էին  VIII դասարանցիները/8 աշակերտ/:Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն ,որից  հետո  պարզ  կլինեն II փուլին  մասնակցողների անուները:


Ավարտվեց  դպրոցականների  առարկայական օլիմպիադաների  մարզային  փուլը:Օլիմպիադան  անցկացվեց  16  առարկաներից,որի  նպատակն  էր  բարձրացնել  սովորողների  հետաքրքրությունը  դպրոցական  առարկաների  նկատմամբ, ստեղծել  պայմաններ նրանց  ինտելեկտուալ  զարգացման  համար,հնարավորություն  տալ  նրանց  առողջ  մրցակցության  պայմաններում  դրսևորելու  իրենց  գիտելիքները:

Ագարակի  միջնակարգ  դպրոցի  աշակերտները  ակտիվ  մասնակցություն  ունեցան՝ փայլելով  իրենց  գիտելիքներով և  կարողություններով:Օլիմպիադայի  հաղթող  ճանաչվեց  առավելագույն  միավորներ  հավաքած  14  աշակերտ՝ պարգևատրվելով I,II,III կարգի պատվոգրերով:

Բարձր  ցուցանիշներ  գրանցած  9  աշակերտ  կմասնակցի  hանրապետական  փուլին:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհավորեց  օլիմպիադայի  մասնակիցներին  և  դասավանդող  ուսուցիչներին, մաղթեց  հաջողություն՝ նշելով, որ  աշակերտների  արձանագրած  հաջողությունները  բարձր  են  պահում  կրթօջախի  պատիվը:

հանրապետական օլիմպ.

 

 


Ագարակի  միջնակարգ  դպրոցի  աշակերտները մասնակցեցին  դպրոցականների առարկայական  օլիմպիադաների  երկրորդ՝ տարածքային  փուլին:Նրանք  ներկայացան կայուն  գիտելիքներով՝ բարձր  պահելով  իրենց,դասավանդող  ուսուցիչների  և  կրթօջախի  պատիվը:

Շնորհավորում  ենք  մեր  ուսումնատենչ  աշակերտներին  և  ցանկանում  նոր հաղթանակներ  մարզային  փուլում:


Հունվարի  29-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  մեկնարկեց  դպրոցականների  առարկայական  օլիմպիադաների  առաջին  փուլը:

«Մաթեմատիկա »  առարկայից  իրենց  ուժերը  փորձեցին  դպրոցի  115  աշակերտներ:


Այսօր Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները /Աղասյան Միլենա 9֊րդ դաս., Մհերյան Լուսինե 10֊րդ դաս., Սարգսյան Արշալույս 12֊րդ դաս./ մասնակցում են դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին /գերմաներեն/ ։ Մաղթում ենք նրանց հաջողություն։


«Նվաճել գիտության բարձունքները» նշանաբանով են առաջնորդվում Ագարակի միջնակարգ դպրոցի օլիմպիական աշակերտները:
Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցած 456 աշակերտներից , ցուցաբերած արդյունքների համաձայն տարածքային փուլ են անցել 78 աշակերտներ:
Մարզային փուլին մասնակցած 38 աշակերտներից գերմաներեն առարկայից հանրապետական փուլ են անցել Միլենա Աղասյանը/ IX ա/, Լուսինե Մհերյանը/Xբ/ և Արաշալույս Սարգսյանը /XIIա/:
III տեղ են զբաղեցրել Լիլի Համբարձումյանը /Xա, անգլերեն առարկայից/,
Սելինե Դավթյանը /XIբ, անգլերեն առարկայից/,Ալինա Ավետիսյանը /Xբ, գերմաներեն առարկայից/ և Գոռ Բարխուդարյանը /XIIա, պատմություն առարկայից/:
Հաջողություն ենք մաղթում հանրապետական փուլին մասնակցող աշակերտներին՝ նոր նվաճումներ ունենալու ակնկալիքով:


Մեր աշակերտների հաջողությունները շարունակական են։
ՀԵՊ օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքներ.

Մարտիրոսյան Մարի 8֊րդ դաս. I տեղ

Սահակյան Մարիամ 8֊րդ դաս. II տեղ

Հակոբյան Մերի 8֊րդ դաս. III տեղ

Հովհաննիսյան Սերինե 9֊րդ դաս. II տեղ

Ռուսաց լեզվի օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքներ.

Գալստյան Լիլյա 9֊րդ դաս. I տեղ

Աղասյան Միլենա 9֊րդ դաս. III տեղ

Աղամալյան Ռաֆայել 10֊դաս. I տեղ

Ստեփանյան Լիլի 11֊րդ դաս. II տեղ

Օհանջանյան Ինեսա 12֊րդ դաս. II տեղ

Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում մեր այն ուսուցիչներին, որոնք նպաստել են այս հաջողությանը։


Եվս մեկ հաջողություն 《Անգլերեն》և 《Գերմաներեն》 առարկաներից։
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում անգլերենի ուսուցչուհի Գ. Սարգսյանին, գերմաներենի ուսուցչուհիներ Ժ. Մանուկյանին, Ա. Սահակյանին և Ա. Ավետիսյանին։

Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc-ի լուսանկարը:

Փետրվարի 12-ին Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում տրվեց առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի մեկնարկը (Հայոց լեզու) : Մեր աշակերտներն այս անգամ էլ պատվով հաղթահարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ ցուցաբերելով հետևյալ արդյունքները.

Աղասյան Միլենա 9-րդ դաս. — I տեղ

Աղամալյան Ռաֆայել 10-րդ դասարան — I տեղ

Բունիաթյան Անահիտ 10-րդ դասարան — II տեղ

Դավթյան Սելինե և Սարգսյան Զարե 11-րդ դասարան — I տեղ

Սարգսյան Մերի 11-րդ դասարան — II տեղ

Խոսրովյան Ինեսա 11-րդ դասարան — III տեղ

Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում մասնախմբի անդամներին արդյունավետ աշխատանքի համար, իսկ աշակերտներին ցանկանում նորանոր ձեռքբերումներ:


Փետրվարի 2-ից տրվեց 2017-2018 ուստարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մեկնարկը /մաթեմատիկա,ֆիզիկա,աշխարհագրություն,քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա/:


2017թ դեկտեմբերի 11-ից Ագարակի միջնակարգ դպրոցում տրվեց 2017-2018 ուստարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մեկնարկը

/հայոց լեզու,հայ գրականություն,ռուսաց լեզու,անգլերեն,գերմաներեն,պատմություն,հայոց եկեղեցու պատմություն/:


Ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքները

2017թ փետրվարի 18-ին Ագարակի  միջնակարգ դպրոցի  գրադարանում անցկացվեց ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլը, որին մասնակցում էին VI  դասարանի աշակերտները: Դպրոցական փուլը հաղթահարեցին  Լյովա Աղավելյանը  /VIբ դասարան/ և Էմմա Խաչատրյանը /VIբ դասարան/ : Նրանք  հնարավորություն ստացան մասնակցելու մարտին  կայանալիք մարզային փուլին:

Դպրոցի տնօրենությունը շնորհավորում է հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ:


Փետրվարի 8-ից տրվեց 2016-2017 ուստարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի մեկնարկը/գերմաներեն,անգլերեն,հայոց լեզու, հայ գրականություն,ռուսաց լեզու,հայոց պատմություն.հայոց եկեղեցու պատմություն/:

Անգլերեն լեզվից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները՝
XII դաս.-Դավթյան Լիլյա – I տեղ
XII դաս.-Ղազարյան Նինել – II տեղ
XII դաս.-Ղազարյան Իգր – III տեղ
X դաս.-Սարգսյան Նարեկ – I տեղ
X դաս.-Դավթյան Սելինե – II տեղ
X դաս.-Սարգսյան Զարե – III տեղ

Գերմաներեն լեզվից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XII դաս.-Միքայելյան Լիլի – I տեղ
XII դաս.-Արզումանյան Ալլա– II տեղ
XII դաս.-Բոլյան Յուլյա – III տեղ
XI դաս.-Հովհաննիսյան Զինա – I տեղ
XI դաս.-Մկրտչյան Սվետլանա – III տեղ
XI դաս.-Սարգսյան Արշալույս – III տեղ
X դաս.-Մկրտչյան Անի – I տեղ
IX դաս.-Մհերյան Լուսինե – I տեղ
IX դաս.-Խաչատրյան Մելսիդա – II տեղ
IX դաս.-Ավետիսյան Ալինա – III տեղ

Հայոց լեզվից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XII դաս.-Գևորգյան Անի-I տեղ
XIIդաս.-Միքայելյան Լիլի-IIտեղ
XI դաս.-Բարխուդարյան Գոռ-III տեղ
X դաս.-Դավթյան Սելինե-I տեղ
X դաս.-Սարգսյան Զարե-III տեղ
IXդաս.-Մհերյան Լուսինե-III տեղ

Հայ գրականությունից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XII դաս.-Խաչիկյան Մարիանա-I տեղ
XIIդաս.-Ղազարյան Նինել-IIտեղ
XII դաս.-Եգորյան Ստելա-III տեղ
XI դաս.-Միրզոյան Էմիլյա-II տեղ
XI դաս.-Դանիելյան Հովհաննես-III տեղ
X դաս.-Դավթյան Սելինե-I տեղ
Xդաս.-Սարգսյան Մերի-III տեղ
IX դաս.-Բունիաթյան Անահիտ – I տեղ
IX դաս.-Դավթյան Արսեն – III տեղ

Ռուսաց լեզվից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XII դաս.-Դավթյան Լիլյա – I տեղ
XII դաս.-Խաչիկյան Մարիանա– II տեղ
XI դաս.-Օհանջանյան Ինեսա – I տեղ
XI դաս.-Բունիաթյան Արտուշ – II տեղ
X դաս.-Ստեփանյան Լիլի – II տեղ
IX դաս.-Աղամալյան Ռաֆայել – I տեղ

Պատմությունից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XII դաս.-Ղազարյան Իգր – I տեղ
XII դաս.-Միքայելյան Լիլի– II տեղ
XII դաս.-Ղազարյան Նինել – III տեղ
XI դաս.-Բարխուդարյան Գոռ– II տեղ
XI դաս.-Դանիելյան Հովհաննես – III տեղ
X դաս.-Սարգսյան Նարեկ – I տեղ
IX դաս.-Ղազարյան Ալեն – I տեղ
IX դաս.-Դավթյան Արսեն – III տեղ

Հայոց եկեղեցու պատմությունից մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ աշակերտները
XI դաս.-Դանիելյան Հովհաննես-II տեղ
XI դաս.-Բարխուդարյան Գոռ– III տեղ
IX դաս.-Սարգսյան Վիոլետա – II տեղ
IX դաս.-Մարգարյան Արաքսյա – III տեղ

Շնորհավորում ենք և մաղթում հաղթանակներ: