Կենգուրու

Մարտի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  կրկին եռուզեռ  էր:Հերթական անգամ  մեկնարկել  էր  «Կենգուրու»  մաթեմատիկական  միջազգային  մրցույթը:Մասնակիցների  թիվը  շատ  էր. սերը  առարկայի  նկատմամբ   դասարաններ  էր  բերել  90  աշակերտի:

Նրանց  նպատակն  էր  ստուգել  սեփական  գիտելիքները , զարգացնել  տրամաբանությունը և  հասնել  նորանոր  հաջողությունների:


<<Կենգուրու 2017>> միջազգային մաթեմատիկական մրցույթին ակտիվորեն մասնակցեցին նաև Ագարակի միջնակարգ դպրոցի III-IX դասարանների 83 աշակերտներ: