Միջոցառումներ


   Մայիսի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  «Ձեզ  տեսնենք,աղջիկնե՛ր»  մրցույթը, որին  մասնակցում  էին  Vա  և  Vբ դասարանների  աշակերտները: Մրցույթի  նպատակն  էր  ստուգել  և  ամփոփել  աշակերտների  գիտելիքները:Հարցերը  բազմազան  էին  և  բովանդակալից:

   Հարցերին  պատասխանելու  հետ  մեկտեղ  աշակերտները  կարողացան  շատ  արագ,ճիշտ  և  մաքուր  կարել, ձևել, գունավորել և այլն:

   Միջոցառումը  անցավ  առողջ  մթնոլորտում:Մրցույթում  հաղթող  ճանաչվեց   «Արևներ»  թիմը՝  պարգևատրվեց  պատվոգրով:


   Այսօր՝ մայիսի  24-ին, Ագարակի  միջնակարգ  դպրոցում  հնչեց  ուսումնական տարվա  ավարտն  ազդարարող վերջին  զանգը:XIIա/դասղեկ՝ Ս.Զաքարյան/  և  XIIբ /դասղեկ՝ Ս.Ասատրյան/ դասարանների  աշակերտների վերջին  ելույթն  անցավ տոնական  մթնոլորտում:Շրջանավարտներն  իրենց  սրտի  խոսքը, կրթօջախում  անցկացրած  ուրախ  և  անհոգ տարիների  մասին հուշերը, շնորհակալական  ու շնորհավորանքի  խոսքերը  փոխանցեցին մանկավարժներին, ծնողներին  և  տնօրենությանը՝ հանդիսավոր  միջոցառումը համեմելով   երգ  ու  պարով  ու  զվարճալի  բեմականացումներով: Հանդիսության  սկզբում  տնօրեն Ա.Աղայանը,  ողջունելով մեծարգո  հյուրերին , ծնողներին,ուսուցիչներին ու շրջանավարտներին,շնո′րհավորեց «Վերջին զանգի» առթիվ՝ հորդորելով  ապրել  ազնիվ ու արժանապատիվ  կյանքով ու ստացած  գիտելիքներն  օգտագործել՝  ի շահ  հայրենիքի  շենացման:

   Ագարակ  քաղաքի  վարչական ղեկավար Ս.Առաքելյանը փոխանցեց  Մեղրի համայնքի  ղեկավար  պարոն  Մ.Զաքարյանի  շնորհավորական  ուղերձը՝ ջերմ  բարեմաղթանքներ հղելով  շրջանավարտներին և մանկավարժներին:

  ՄԿԱ փոխտնօրեն Ն.Սարգսյանն ընթերցեց Սյունիքի  մարզպետ Հունան  Պողոսյանի  շնորհավորական  ուղերձը՝ հորդորելով  վստահորեն  քայլել կյանքի  ճանապարհով՝ հավատալով  սեփական  ուժերին:

  Ագարակի  զորամասի  գնդերեց  Դավիթ  Սարկավագ Հովհաննիսյանը  փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին  Բ-ի ուղերձը  շրջանավարտներին՝ երախտիքի խոսքեր  ուղղելով  նաև  ուսուցչական  կազմին:

   Տասներկու  տարվա   ուսումնառությունից  հետո  դպրոցի  շրջանավարտները  գիտելիքի մեծ  պաշարով, հուզված, բայց  հպարտության մեծ զգացումով հրաժեշտ  տվեցին  իրենց  հարազատ կրթօջախին՝  հնչեցնելով  վերջին  զանգը,որի  ղողանջները  ազդարարեցին նոր  ճանապարհի  մեկնարկը:

 


Ապրիլի  29-ին  և  30-ին  IVա  և  IVբ  դասարաններում  «Մայրենի»  և «Մաթեմատիկա»  առարկաներից  անցկացվաց  օլիմպիադաներում  լավագույն  արդյունք  ցուցաբերած   աշակերտները  տնօրենության  կողմից  պարգևատրվեցին  I  և  II  կարգի  պատվոգրերով :

                                                               Մաթեմատիկա

Գրիգորյան  Նարե –I տեղ

Բունիաթյան  Նարեկ-I տեղ

Խաչատրյան Լուիզա- II տեղ

                                                                 Մայրենի

Մելքոնյան  Ժենյա – I տեղ

 Օհանջանյան Լուսինե – II տեղ

 


Մայիսի  21-ին  Vբ դասարանում  «Երաժշտություն» առարկայից  տեղի  ունեցավ  բաց դաս/ուսուցիչ՝ Ն.Սիմոնյան/:

    Դասի  նպատակն  էր  ամփոփել  տարվա  ընթացքում  յուրացրած  ուսումնական նյութը:

   Դասը ՝ հագեցած  դիդակտիկ  նյութերով  և  ինտերակտիվ  մեթոդներով, նպաստեց սովորողների  առարկայի նկատմամբ հետաքրքրության  բարձրացմանը:

   Դասն  անցավ  աշխույժ  մթնոլորտում:

   Այն  հետաքրքիր  էր  և ուսանելի:

 


Հավերժության  մեր  ճամփան

Այբուբենն   է   մեսրոպյան

Ուժ   է  տալիս  մեր  բազկին

Միասնություն՝ մեր ազգին:

 

   Մայիսի  15-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  բակում  տեղի  ունեցավ  «Այբուբենի  շքերթ»  միջոցառումը՝ մասնակցությամբ  Iա  և  Iբ  դասարանների/դասվարներ՝ Օ.Ստեփանյան,Ա.Գրիգորյան, երաժշտության  ուսուցչուհի՝ Ն.Սիմոնյան/:

   Աշակերտներն  արտահայտեցին  իրենց  սերը  մեսրոպյան տառերի,մայրիկի,հայրենիքի  նկատմամբ,ինչպես  նաև  խաղաղություն  մաղթեցին  ողջ  աշխարհին՝ կարևորելով  միասնության  գաղափարը:


 


  Մայիսի 21-ին Ագարակի միջնակարգ դպրոցում օտար լեզուների մեթոդմիավորումը կազմակերպել էր «Հեքիաթին հյուր» միջոցառումը:Միջոցառմանը մասնակցում էին IIIա,IVա,բ, VIա դասարանների աշակերտները, որոնք ներկայացրին հեքիաթներ ռուսերենով/ուսուցչուհի՝ Ն.Խաչատրյան/, «Теремок», «Враль», «Хочу бодаться», «Услужливый заяц», և «Cinderella» հեքիաթը՝ անգլերենով/ուսուցչուհի՝ Գ.Սարգսյան/:
Միջոցառման նպատակն էր՝ երեխաների մեջ սեր արթնացնել ընթերցանության նկատմամբ՝ բացահայտելով բարին ու գեղեցիկը:

                                       


    Քիմիական տարրերի պատմություն

 

     2019թ  մայիսի 20-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  միջոցառում ` նվիրված Մենդելեևի պարբերական համակարգի ստեղծման 150-ամյակին:  XIա  դասարանի  աշակերտներ Վանեսա Համբարձումյանը,Քրիստինե Գևորգյանը և Լարիսա Միքաելյանը /ուսուցչուհի Ն.Սարգսյան/ կատարել էին ինքնուրույն հետազոտական աշխատանք`աշակերտներին ներկայացնելով  հետաքրքիր փաստեր քիմիական տարրերի , պարբերական համակարգի մասին,ներկայացրին որոշ քիմիական տարրերի հայտնաբերման պատմությունը:Ցուցադրվեցին հետաքրքիր քիմիական փորձեր:

    Միջոցառմանը ներկա էր ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Մկրտչյանը:Նա շնորհակալություն հայտնեց Ն.Սարգսյանին և աշակերտներին բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար:


   2019թ մայիսի 3-ին ժամը 1-130 –ի սահմաններում փոթորիկի հետևանքով վնասվել է Ագարակի միջնակարգ դպրոցի տանիքի 218մ2 մակերեսը:Ահազանգվել է բոլոր համապատասխան պետական կառույցներին:
Դպրոցի տնօրենությունը խորին շնորհակալություն է հայտնում «Մեղրի-Ագարակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Մխիթար Զաքարյանին` հարցին արագ արձագանքելու և տանիքի վերանորոգման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 

 


  Մայիսի  14-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  հյուր  էին  մանկապարտեզի  ավագ  խմբի  սաները:

       Փոքրիկները  հանդիպեցին  1-ին  դասարանցիների  հետ, մասնակցեցին  դասապրոցեսին,հետաքրքրությամբ  լսեցին  ուսուցչի  զրույցը: 1-ին  դասարանցիները պատմեցին  իրենց  առօրյայի  մասին  և  շեշտեցին, որ  դպրոցը  նրանց  համար  հարազատ  տուն կդառնա:

  Այնուհետև  երեխաները  շրջեցին  դպրոցում,եղան  գրադարանում,հիացմունքով  դիտեցին ցուցափեղկերը,արտասանեցին  փոքրիկ  բանաստեղծություններ  և  գրադարանին  սիրով  նվիրեցին  մանկական  գրքեր:

       Փոքրիկները  դպրոցից  հեռացան  տպավորված  և  ուրախ  տրամադրությամբ:

 


Հայ  ժողովրդի  համար  մայիսը  դարձել  է  հարության  և  հաղթանակների  ամիս. եռատոն,որի  մեջ  խտացված  են  մեր  ժողովրդի  սխրանքն  ու  պատիվը:

  Մայիսի  8-ին  մայիսյան  եռատոնի  հաղթական  շունչը  թևածում  էր  Ագարակի  միջնակարգ  դպրոցում:Տեխնոլոգիայի  ուսուցչուհի  Ն.Գասպարյանի  աջակցությամբ  V-VII  դասարանների   աշակերտները  ձևավորեցին  վահանակ՝ «Իմ ժողովրդի  հաղթանակները»  խորագրով:

   Դպրոցի  բակում  նախատոնական  տրամադրություն  էր  տիրում:Մայիսյան  եռատոնին  նվիրված ՝ դասղեկներ Հ.Պետրոսյանը,Լ.Մկրտչյանը,Զ.Գյուլասարյանը  և  դասվար  Լ.Ղազարյանը  կազմակերպել  էին  գեղեցիկ  միջոցառում:Աշակերտները  հանդես  եկան  հայրենասիրական  երգերով,պարերով  և  բանաստեղծություններով:

  Միջոցառման  ավարտին  բակում  կազմակերպվեց  կավճանկարչություն.I-IV դասարանների  աշակերտները  ներկայացրին    Հայաստան աշխարհն  իրենց  պատկերացմամբ:

   Օրը  հագեցած  էր  ու  յուրօրինակ:

 
 

Մայիսի 2-3-ը Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջդասարանական սպորտլանդիա /II-VI դասարաններ/՝ նվիրված մայիսյան տոներին:
Բոլոր թիմերը լավ էին նախապատրաստվել խաղին՝ հանդես գալով լավագույն կողմերով:Հանդիսատեսի ոգևորությունը մեծ էր:
Թեժ մրցակցության արդյունքում հաղթեցին IIա,IIIա,IVա,Vա և VIա դասարանների աշակերտները:Բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

 


  Ապրիլի  29-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  XIբ  դասարանի «Հայ  գրականություն»  առարկայի  դաս-միջոցառումն  անցկացվեց  բնության  գրկում/ուսուցիչ՝ Ա.Հովհաննիսյան/:

   Թեման՝Ակսել Բակունց/ամփոփիչ  դաս/

   Աշակերտների  կողմից  համակարգվեց  և  ներկայացվեց  Ակսել  Բակունցի  կենսագրական  տվյալներն  ու  փաստերը, դրսևորվեց  հետաքրքրություն  հեղինակի  անձի,նրա  ստեղծագործությունների  նկատմամբ:

  Ընդհանրացվեց  և  հակիրճ  ձևակերպվեց  ստեղծագործությունների՝ «Ալպիական մանուշակ»,«Միրհավ», «Խոնարհ աղջիկը»,«Ծիրանի  փողը»  հիմնական  գաղափարը  մեկնաբանվեց  լեզվաոճական և պատկերային  համակարգի   առանձնահատկությունները:

   Զուգահեռներ  անցկացվեց  ստեղծագործությունների  հիմնական  գաղափարի  և  իրականության  կյանքի  տարբեր  դրսևորումների,երևույթների  ու  արժեքների  հետ:Ձևակերպվեց,հիմնավորվեց  և  պաշտպանվեց  սեփական  կարծիքն  ու  վերաբերմունքը  գրական  ստեղծագործություններում  արծածված  տարբեր երևույթների, իրադարձությունների   նկատմամբ:Գնահատվեց  մարդասիրությունը,բարոյական  բարձր  հատկանիշներն  ու  արժեքները:

  Դասը  հետաքրքիր  էր  և  բովանդակալից:


Ապրիլի 30 — ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Ղարիբյանը VIIբ  դասարանի աշակերտների հետ գործնական դաս կազմակերպեց կանաչ դաշտում `Հ. Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» թեմայի շուրջ։

   Դասը հետաքրքիր էր ու բովանդակալից։


2019թ-ի ապրիլի 30-ին Ագարակի միջնակարգ դպրոցի IVա և IVբ դասարաններում անցկացվեց օլիմպիադա «Մաթեմատիկա» առարկայից:


Ապրիլի 8-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների 13-րդ օլիմպիադայի մարզային փուլը:
Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց I տեղը և իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիադայի եզրափակիչ փուլին,որը տեղի կունենա մայիսի 4-ից 7-ը Ծաղկաձորում:
Հաղթող թիմը  պարգևատրվեց գավաթով, իսկ թիմի անդամներ Ա.Մանուկյանը,Ս.Սարգսյանը,Է.Համբարձումյանը,Լուիզա Սարգսյանը և մարզիչ Պ.Մանուկյանը որպես նվեր ստացան մեկական պլանշետ:


2019թ-ի ապրիլի 29-ին Ագարակի միջնակարգ դպրոցի IVա և IVբ դասարաններում անցկացվեց օլիմպիադա «Մայրենի» առարկայից:
Աշակերտների հետաքրքրությունն ու մասնակցությունը բավականին մեծ էր:Տրամադրված էր 60 րոպե,սակայն աշակերտների մեծ մասն ավելի շուտ ավարտեց գրավոր աշխատանքը:


2018-2019  ուստարվա  ընթացքում  «Մեղրի-Ագարակ»   հիմնադրամի  միջոցների  հաշվին  դպրոցի  հանդիսությունների  դահլիճը  վերանորոգվեց  և  համալրվեց  բարձրակարգ  երաժշտական  գործիքներով/տեխնիկայով/, ինչպես  նաև  դպրոցի  գրադարանի  լուսամուտների  կահավորման  համար  ձեռք  բերվեցին  շերտավարագույրներ:

   Աշակերտները,ծնողները  և  դպրոցի  մանկավարժական  կոլեկտիվի  ողջ  անձնակազմը  հատուկ  շնորհակալություն  է  հայտնում  «Մեղրի-Ագարակ»   հիմնադրամի   հոգաբարձուների  խորհրդի  նախագահ  պարոն  Մ.Զաքարյանին:

 


Հիշում եմ, պահանջում և դատապարտում

«Դուք որ կայիք և չեղաք, կշնչեիք և անշնչացաք, կապրեիք և մեռաք, ապագա ունեիք և դարձաք անցյալ, այսօր եկել ենք Ձեզ ասելու.- թեև չեղաք` միշտ կմնաք, թեև անշնչացաք, բայց միշտ կներշնչեք, թեև մահացաք, բայց կապրեք հավերժ, թեև անցյալի վերածվեցիք, բայց երբեք չանցաք»
Ս/թ ապրիլ 23-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում, նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին, ովքեր նահատակվեցին «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։ Միջոցառմանը ներկա էին Մեղրիի համայնքապետ` Մխիթար Զաքարյանը, Ագարակի կոմբինատի տնօրեն` Անդրեյ Սինյակովը, Ագարակի զորամասի գնդերեց` Դավիթ Սարկավագ Հովհաննիսյանը, մեծաթիվ հյուրեր, քաղաքային վարչության ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ։ «Հիշում եմ, պահանջում և դատապարտում» խորագիրը կրող միջոցառումը վերստին ամենքին հիշեցրեց մեծագուն կորստի իրողությունը և պահանջեց կրողը և փոխանցողը մնալ մեր նախնեաց սրբազան արժեքների։ Տնօրենության և Սարկավագի կողմից շնորհակալական խոսքեր հնչեցին միջոցառման կազմակերպիչ` Լիլիյա Բաբայանին: Միջոցառման ավարտին ամենքը ջահերի քայլերթով բարձրացան Ագարակի քաղաքային այգի` Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար հուշակոթողի մոտ մոմավառության և Ոգեկոչման կարգի։


Ապրիլի  23-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  դահլիճում  տեղի  ունեցավ  հանդիպում 

հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի  և Եվրոպայի եռակի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանի   հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ  Գևորգ Ալեքսանյանի  հետ:Հանդիպմանը  ներկա  էին  համայնքի  ղեկավար  Մ.Զաքարյանը,Ագարակ քաղաքի  վարչական  ղեկավար Ս.Առաքելյանը  և  ազատ  ոճի   ըմշամարտիկ ,Ագարակ  քաղաքի   ըմբշամարտի  դպրոցի  մարզիչ  Յուրի  Ավետիսյանը:

   Հանդիպումը  տեղի  ունեցավ ջերմ  մթնոլորտում:Ծնողները  ստացան  իրենց  հուզող   հարցերի  պատասխաները:

 


Քրիստոս  հարեավ  ի  մեռելոց.

Օրհնեալ  է  հարությունը  Քրիստոսի:

Դաս-միջոցառում  Vբ դասարանում «Տեխնոլոգիա»  առարկայից/ուսուցիչ՝  Լ.Դավթյան/:

 Դասին  առկա  էր  միջառարկայական  կապ  Հայոց  եկեղեցու  պատմության  հետ:

  Աշակերտները  տեսական  գիտելիքների  և  գործնական  կարողությունների  միջոցով  ներկայացրին  «Սուրբ Զատիկ»  տոնի  խորհուրդը:

    Դասին  ներկայացված  էին  ուսումնական  ծրագրի  շրջանակներում  պատրաստած  աշակերտների  ձեռքի  աշխատանքները:

 


2019թ ապրիլի 19-ին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ –ում  կազմակերպված էքսկուրսիան նվիրված էր  մասնագիտական կողմնորոշմանը: XIբ դասարանի աշակերտները  դասղեկ  Ծ.Հովհաննիսյանի  հետ  եղան կոմբինատի  բաց  հանքում,ֆաբրիկայում, ֆաբրիկային կից լաբորատորիայում:Կոմբինատի  գլխավոր  մասնագետներ  Գ.Պադարյանը  և  Ա.Բաղդասարյանը  աշակերտներին  ծանոթացրեցին  կոմբինատի  գործունեությանը:

    Էքսկուրսիան  նպատակային էր, արդյունավետ:


2019թ ապրիլի  19-ին  մասնագիտական  կողմնորոշման  նպատակով XIա  դասարանի  աշակերտները/դասղեկ՝ Բ.Մանուկյան/  այցելեցին  «Ագարակի  պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ:Աշխատանքների  պաշտպանության  և  անվտանգության  տեխնիկայի  բաժնի  պետ  Գրիշա  Պադարյանը  աշակերտներին  ծանոթացրեց  կոմբինատի  գործունեությանը՝ էքսկուրսիա  կազմակերպելով  հանքավայրում,ֆաբրիկայում  և  ֆաբրիկային  կից  լաբորատորիայում:

   Աշակերտներն  արժևորեցին  և  գնահատեցին  կոմբինատի  դերն  ու  նշանակությունը  Ագարակ  քաղաքի  համար:

 

Ապրիլի 19_ին II բ դասարանում տեղի ունեցավ դասղեկի ժամ ” Համակարգիչը օգուտ է, թե վնաս ” թեմայով / ուսուցիչ Լ Խաչատրյան, ուսուցչի օգնական Լ Դավթյան/:
Թեմայի քննարկմանը մասնակցած աշակերտները, հանդես գալով որպես հոգեբաններ, բժիշկներ, ծնողներ, իրենց կարծիքն արտահայտեցին թեմայի վերաբերյալ:
Դասը հագեցած էր մի շարք հնարքներով, խաղերով եւ դիդակտիկ նյութերով:
Դասի նպատակն էր երեխաներին իրազեկ դարձնել համակարգչի լավ եւ վատ կողմերի մասին:
Դասը բովանդակալից էր եւ ուսանելի:

Մրցույթ-վիկտորինա  VIա և VIբ դասարաններում ‹‹Մաթեմատիկա››  և  ‹‹Բնագիտություն››   առարկաներից/ուսուցիչներ՝  Հ.Առաքելյան,Ս.Զաքարյան  և  Լ.Հովակիմյան/:Աշակերտները ցուցաբերեցին   կայուն  գիտելիքներ    բնագիտական  առարկաներից:Մրցույթն  ընթացավ  աշխույժ  մթնոլորտում:

 


Ապրիլի  16-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  Xա  դասարանում «Հայ գրականություն»  առարկայից  անցկացվեց  բաց  դաս/ուսուցիչ՝Ա.Հովհաննիսյան/:

   Դասի  թեման.Ամփոփիչ  դաս:Ա.Շիրվանզադե,«Քաոս»  վեպը:

   Աշակերտները  ներկայացրին  Ա.Շիրվանզադեի կյանքի  հիմնական  փաստերը,  ընդհանրացվեց    և  ձևակերպվեց  վեպի  հիմնական  գաղափարը,կառուցվածքը,սյուժեն:Արժևորվեցին  և  գնահատեցին  հերոսներին՝ մեկնաբանելով  նրանց  արարքների  հոգեբանական  շարժառիթները՝ ինքնուրույն  մոտեցումներ  ներկայացնելով:Արտահայտեցին  ինքնուրույն  կարծիք,հիմնավորեցին ու  պաշտպանեցին:Զուգահեռներ  անցկացրին  մեր  օրերի  հետ:Արժևորվեց գրողի  արձագանքը  և  դիրքորոշումը:Դասի  ընթացքում  կիրառվեց  մի  շարք  հնարքներ  ու  մեթոդներ:Դիտեցին  հատվածներ «Քաոս»  ֆիլմից:

   Դասը  հագեցած  էր, բովանդակալից  և  ուսանելի:

 


IIIա դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից տեղի ունեցավ բաց դաս/ուսուցիչ՝ Հ.Ղազարյան/:
Դասը՝ հագեցած դիդակտիկ նյութերով և նորարար մեթոդներով, նպաստեց սովորողների ճանաչողական գիտելիքների ընդլայնմանը:
Դասի նպատակն էր զարգացնել աշակերտների բառապաշարը և բանավոր խոսքի կարողությունները:
Այն ուսանելի էր և հետաքրքիր:

 


 
Ապրիլի 15-ին VIբ դասարանում «Մաթեմատիկա» առարկայից տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ «Տրամաբանական խնդիրների աշխարհում»/ուսուցիչ՝ Ս.Զաքարյան/ խորագրով:
Հետաքրքրաշարժ խնդիրները,դրանց լուծման եղանակներն ու միջոցները նպաստեց սովորողների տրամաբանության զարգացմանը,գիտելիքների ամրապնդմանը:
Արդար մրցակցության մթնոլորտում սովորողները ցուցաբերեցին իրենց կարողություններն ու հմտությունները «Մաթեմատիկա» առարկայից :
 
 

 
Ապրիլի 12-ին Vբ դասարանում «Գերմաներեն» առարկայից կայացավ յուրօրինակ դաս/ուսուցիչներ՝ Ա.Սահակյան,Ա.Հայրապետյան/:
Դասի նպատակն էր ծանոթացնել աշակերտներին Գերմանիայում Սուրբ Զատիկի տոնի ավանդույթներին ,ինչպես նաև հարստացնել նրանց գիտելիքները նշված թեմայից և զարգացնել բանավոր խոսքի կարողություններն ու հմտությունները:

Մրցույթ-վիկտորինաներ «Պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից:
Գիտելիքների թեժ պայքարում իրենց ուժերը փորձեցին VII ա և VIIբ, VIIIա և VIIIբ դասարանների աշակերտները/ուսուցիչներ՝ Ա.Մկրտչյան,Ա.Համբարձումյան,Լ.Միրզոյան/:
Նպատակն էր ամփոփել անցած ուսումնական նյութը,զարգացնել սովորողների հետաքրքրությունը առարկաների նկատմամբ , ինչպես նաև նպաստել նրանց մրցակցային կարողությունների և հմտությունների զարգացմանը:

 


Հայտնի  է, որ  աշխարհի  տարբեր  երկրներում  գարնանը  տոնում  են  Ֆրանկոֆոնիայի  միջազգային  օրը:Ագարակի  միջնակարգ  դպրոցը  ևս  անմասն  չի  մնում  և  ամեն  տարի  կազմակերպում  է  Ֆրանկոֆոնիային  նվիրված  միջոցառումներ:

  Ապրիլի  11-ին  IXբ դասարանում/դասղեկ՝  Լ.Ղարիբյան/  տեղի  ունեցավ  դաս-միջոցառում՝ նվիրված  ֆրանսիահայությանը:Սահիկահանդեսի  ուղեկցությամբ  աշակերտները  ներկայացրին  նշանավոր    ֆրանսահայերի՝ Շառլ  Ազնավուրի,Միշել Լեգրանի,Անրի Վեռնոյի,Ռոզի  Արմենի,Մարթեն Յորգանցի  կյանքի  պատմությունը,նրանց  ձեռքբերումներն ու  հաջողությունները:

 


«Հայ  բանաստեղծ  Ռ.Պատկանյանը  խոսում  է  Արաքսի  մասին,Արաքսի  արտասուքի  մասին,բայց  Արաքսը  սիմվոլ  է , դա  բանաստեղծի  արտասուքն  է, դա  Հայաստանի  արտասուքն է  …»

                                                                                                                 Ն.Մառ

 

  Ապրիլի 11-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXա  դասարանի  «Գրականություն»  առարկայի   գործնական  դասն  անցկացվեց   բնության  գրկում՝ Մայր  Արաքս  գետի  ափին/ուսուցիչ՝ Ա.Հովհաննիսյան/:

   Նպատակն  էր՝  ուշադրություն դարձնել  առանձնահատկություններին  ու  երևույթներին,առանձնացնել  կարևորը,էականը,սովորել   դիտել  և  նկարագրել  տեսածը,զգացածը  և  վեր  հանել  բանաստեղծության  գեղարվեստագաղափարական  բովանդակությունը:

  Աշակերտները  արտասանեցին  բանաստեղծությունը,հիշեցին հայ  ժողովրդի  անցած  պատմական  ուղին:

   Արժևորվեց  հեղինակի  հույզերը,  զգացմունքները,կիրառած  գեղարվեստական  հնարներն  ու  միջոցները:

  Գործնական  դասը  բնության  գրկում  ձևավորվեց  աշակերտների  գեղագիտական  ու  բարոյական   հայացքները,հարստացրեց  նրանց  հոգին  և  ընդլայնվեց  աշխարհայացքը:

  Աշակերտների  ունեցած  ապրումների, նրանց  զգացածի  ու  ընկալածի , կենդանի  և  անմիջական  արդյունքի՝ դասը  բովանդակալից  էր  ու  պատկերավոր:


Կայացավ ասմունքի հանրապետական 12-րդ մրցույթ փառատոնի համայնքային փուլը՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 — ամյակին: Ագարակի միջնակարգ դպրոցից մասնակցում էին երկու աշակերտ՝ Լիա Հովակիմյանը/VIա դասարան/ և Արտավազդ Մուրադյանը/VIբ դասարան/:Համայնքի ղեկավար Մ.Զաքարյանի կողմից վերոնշյալ աշակերտներն արժանացան շնորհակալագրերի:Մրցույթի մարզային փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ մեր դպրոցից Հովակիմյան Լիան: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ:


Մաթեմատիկան  պետք  է  սիրել  թեկուզ  նրա  համար,  որ  կարգի  է  բերում  մեր  միտքը:

                                                                                                               Մ.Վ.Լոմոնոսով

 

Ապրիլի  10-ին  Vա  և  Vբ  դասարանների  միջև  տեղի  ունեցավ  մրցույթ-վիկտորինա «Մաթեմատիկա »  և  «Բնագիտություն»  առարկաներից:

  Աշակերտները  ներկայացան  կայուն  գիտելիքներով, լավ  տրամադրությամբ  և  ճկուն  մտածողությամբ:

 

 


Քաղաքներն էլ, ինչպես  մարդիկ, իրենց  կենսագրությունն ունեն,իրենց ծննդյան վկայականը:Ագարակ  քաղաքի  պատմությանն ու  մշակույթի անշարժ  հուշարձաններին  ծանոթացնելու  նպատակով Ագարակի  միջնակարգ  դպրոցի  հայոց լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Ս.Ասատրյանը  կազմակերպեց  գործնական   դաս /VIա դասարանի  աշակերտներ/:Աշակերտները  ներկայացրին  ազատ  հանրագիտարանից  դուրս  գրած  տեղեկությունները  և  եղան  հուշարձանների  մոտ:

  Դասը  հետաքրքիր  էր  , ուներ  ճանաչողական  նշանակություն:

 


2018-2019 ուսումնական տարվա ընթացքում «Մեղրի-Ագարակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Մ.Զաքարյանի աջակցությամբ դպրոցի ճաշարանը և ֆիզիկայի լաբորատորիան համալրվեց նոր գույքով:
Դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում «Մեղրի-Ագարակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Մ.Զաքարյանին:

 


Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ…

Ռ.Պատկանյան

Ապրիլի 9-ին Ագարակի միջնակարգ դպրոցի IXբ դասարանը /ուսուցիչ՝ Լ.Ղարիբյան/ գրականության գործնական դասն անցկացրեց Արաքս գետի ափին: Նպատակն էր՝ ոչ միայն տեսնել Արաքսի հրաշք գեղեցկությունը,այլև կարողանալ վերարտադրել տեսածը,ներկայացնել Ռ.Պատկանյանի ‹‹Արաքսի արտասուքը›› բանաստեղծությունը,քնարական հերոսի ապրումներն ու հույզերը,արժևորել հայրենասիրության գաղափարը:
Ուշագրավ էր աշակերտների դատողությունն այն մասին, որ Արաքսն իր հայրենի բնաշխարհում է,բայց իր տերը ուրիշներն են:Նա կարոտում է իր հայ ժողովրդին և ուզում է ծառայել նրան:
Թերևս դա էր նման անմոռանալի դասի գլխավոր խորհուրդը:


Մեկնարկեց օտար լեզուների առարկայական տասնօրյակը:
<<Բեռլինից Լոնդոն>> վահանակի ձևավորում:

 


Ապրիլի 8-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIբ դասարանում/ուսուցիչ՝ Ա.Հայրապետյան/ տեղի ունեցավ դաս-միջոցառում գերմաներեն լեզվից «Մայրիկների օր» խորագրով:Դասի նպատակն էր՝ զարգացնել աշակերտների խոսքային հմտություններն ու կարողությունները, ամրացնել սովորողների գիտելիքները թեմայի շրջանակներում: Աշակերտները ոչ միայն ի ցույց դրեցին իրենց գիտելիքները գերմաներենից,այլև պարի ու երգի միջոցով դասաժամն ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձրին:


Ապրիլի 8-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի» մարզային փուլը:Մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթանակ տարած Կապանի 6-րդ դպրոցի,Գորիսի 2-րդ դպրոցի,Սիսիանի 5-րդ դպրոցի և Ագարակի միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը/3 տղա և 1 աղջիկ/:Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը, հաղթելով բոլոր մրցակիցներին ,գրավեց առաջին պատվավոր տեղը և իրավունք ստացավ Սյունիքը ներկայացնել հանրապետական երափակիչ փուլում: 
Շնորհավորում ենք թիմի անդամներին՝ Արթուր Մանուկյանին /7ա/,Սլավիկ Սարգսյանին /6ա/,Էրիկ Համբարձումյանին /8ա/,Լուիզա Սարգսյանին /4ա/ և շախմատի ուսուցիչ Պետրոս Մանուկյանին ցուցաբերած փայլուն խաղի համար՝մաղթելով հաղթանակ հանրապետական փուլում:


2019թ ապրիլի 5-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IIIբ  դասարանում/դասվար՝ Լ.Խաչատրյան/  անցկացվեց  միջոցառում՝ նվիրված  Մայրության  և  գեղեցկության  տոնին՝ «Գարունը մայրիկներն  են  բերում» խորագրով:

  Աշակերտներն  իրենց  երգով,ասմունքով,բեմադրությամբ  գովերգեցին  ու  շնորհավորեցին  մայրերին՝ մաղթելով հավերժ  լինել  գեղեցիկ,անսահման  սեր  և  ժպիտներ:Աշակերտները  անակնկալ  ծաղիկներ  նվիրեցին  ուսուցիչներին  և  ծնողներին:


VIIբ դասարանի  տղաները  շնորհավորեցին  իրենց  դասղեկի  և  դասարանի  աղջիկների  ապրիլի  7-ը «Տեխնոլոգիա»  առարկայի /ուսուցիչ՝ Լ.Դավթյան/  ժամին  պատրաստած  ծաղկե  կոմպոզիցիայով:

  Դասը  նպաստավոր  էր  սովորողների  գեղագիտական  ճաշակի,գիտելիքների  և  կարողությունների  զարգացման  համար:


2019թ ապրիլի 4-ին Ագարակի միջնակարգ դպրոցի IXա դասարանում /դասղեկ՝ Լ.Հովակիմյան/ /տեղի ունեցավ ֆիլմի դիտում` նվիրված ապրիլյան հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:
Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ սերմանել սեր դեպի հայրենիքը և պատասխանատվություն հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:


  2019թ  ապրիլի  4-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXբ  դասարանում/դասղեկ՝ Լ.Ղարիբյան/տեղի  ունեցավ  ֆիլմի  դիտում`  նվիրված  ապրիլյան  հերոս  Գոռ  Կիրակոսյանի  հիշատակին:Նախ  ներկայացվեց  քառօրյա  պատերազմի  նկարագրությունը,ձեռքբերումներն  ու  ցավալի  կորուստները,ապա աշակերտները  լսեցին  նրա  սխրագործությունների  մասին:Զինակից  ընկերները  ներկայացրին  Գոռ  Կիրակոսյանի  ցուցաբերած  բացառիկ  քաջությունն  ու  արիությունը:


   2019թ  ապրիլի  4-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IIգ  դասարանում/դասվար՝ Ա.Հովակիմյան/  անցկացվեց  դաս-միջոցառում՝ նվիրված  Մայրության և  գեղեցկության տոնին:

    Աշակերտներն  իրենց  երգով,ասմունքով, բեմադրությամբ  գովերգեցին  ու  փառաբանեցին  մի  էակի,որը  զարթոնքն  է  հասարակության:


   2019թ  ապրիլի  3-ին /I-III դասարաններ/  և  4-ին / IV-VII դասարաններ/ Մեղրիի թիվ  1  միջնակարգ  դպրոցում   տեղի  ունեցավ  «Սպորտլանդիա»  մարզական  միջոցառման   համայնքային  փուլը:

   Ագարակի  միջնակարգ  դպրոցի  թիմերը   զբաղեցրին   II  պատվավոր   հորիզոնականը:Թիմերը  պարգևատրվեցին   գովասանագրերով  և  գավաթներով:Դպրոցի  տնօրենը   շնորհակալություն  է  հայտնում  ֆիզկուլտուրայի   ուսուցիչներ   Զ.Գյուլասարյանին, Դ.Կարապետյանին  և  ծնողներ  Ա.Սամվելյանին,Ա.Մովսիսյանին,Ա.Կարապետյանին   միջոցառմանը   աջակցելու  համար:


2019թ ապրիլի  1-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  Xա դասարանում /դասղեկ՝ Ա.Հովհաննիսյան/  ունեցավ  ֆիլմի  դիտում՝ նվիրված  ապրիլյան  քառօրյա  պատերազմի  նահատակների   հիշատակին «Նվիրյալներ»  շարքից.նշանավոր Մարատ  Պետրոսյան:

  Ֆիլմի  միջոցով  աշակերտները  իմացան  Մարատի  կատարած  սխրագործությունների   մասին,լսեցին  նրա  զինակից ընկերներին:

  Ֆիլմը  նվիրված  է  արցախյան  գոյամարտին և  նրա  հերոս  մասնակիցներին:

 

 


            Մանկական գրքի  շաբաթ

 

   Ագարակի  միջնակարգ  դպրոցում  մարտի  18-22-ը  II,IV դասարաններում  անցկացվեց  «Մանկական գրքի  շաբաթ»  միջոցառումների  շարքը:Դպրոցի  գրադարանում  քննարկվեցին  հեքիաթներ,բեմականացրին  հեքիաթներ  և  հեքիաթներից  դրվագներ:Աշակերտները  քննարկելիս  օգտագործեցին  բազմաթիվ  առած-ասացվածքներ:

   Միջոցառման  նպատակն  էր  զարգացնել  աշակերտի  բանավոր  խոսքը  և  սեր  ընթերցանության  նկատմամբ:


«Վայելչագրությունը  բառի  պատկերման  արվեստն  է» և «Վայելչագրությունը ստեղծագործողի  ոգու  պատկերն  է»  խորագրերով  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  III-IV  և  V-VI  դասարաններում  «Ռուսաց  լեզու»  , «Անգլերեն»  և  «Գերմաներեն»  առարկաներից  անցկացվեց   վայելչագրության  մրցույթ:Աշակերտները  մեծ  եռանդով  և ոգևորությամբ  մասնակցեցին  մրցույթին:Լավագույն  ընտրվեց  51  աշխատանք :

   Մրցույթի  նպատակն  էր  առաջացնել  սեր  և  հետաքրքրություն  նշված  լեզուներից  գրավոր  խոսքի  նկատմամբ:


Մարտի 22-ին Ագարակի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի հաղթողներին շնորհավորելու, խրախուսելու , պարգևատրելու և հանրապետական փուլի մասնակիցներին հաղթական հաջողություն մաղթելու նպատակով:
Դպրոցի դահլիճում հյուրընկալվել էին համայնքի ղեկավար Մ.Զաքարյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:Գեղեցիկ ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա Աղայանը՝ կարևորելով առարկայական օլիմպիադաների անցկացումը:Մանրամասներ ներկայացնելով մարզային փուլի արդյունքների վերաբերյալ՝ տնօրենը նշեց, որ Ագարակի միջնակարգ դպրոցը մարզային փուլում գրանցել է լավագույն արդյունք:Հաղթող է ճանաչվել առավելագույն միավորներ գրանցած 12 աշակերտ՝ պարգևատրվելով I,II,III կարգի 14 պատվոգրերով: Դպրոցակաները ցուցաբերել են մեծ ակտիվություն և նվաճել 9 մրցանակային տեղ: 7 աշակերտ 5 առարկայից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն,անգլերեն լեզու,գերմաներեն լեզու/ առաջիկայում մասնակցելու է հանրապետական փուլին:Տնօրեն Ա.Աղայանը նշեց,որ պայքարը դժվար է լինելու,բայց ամենադժվար պայքարում անգամ պետք է ձգտել հաղթանակի: Նա շնորհավորեց աշակերտներին օլիմպիադայի հանրապետական փուլ անցնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող մեկնարկ և հաղթական ավարտ, օլիմպիական հանգստություն և հաղթանակին հասնելու մեծ կամք և ընդգծեց, որ հաջողությունն ու հաղթանակը սիրում են պատրաստվածներին:
Հաղթողներին շնորհավորեց նաև համայնքի ղեկավար Մ.Զաքարյանը՝ նշելով , որ հպարտ է և շատ ուրախ, որ հանդիպում է լավագույն դպրոցականներին, ովքեր կրթության ոլորտում գերազանց հաջողություններ են գրանցել:Այդ հաջողությունները պետք է լուրջ հիմք լինեն ապագան կերտելու համար:Ամփոփելով իր խոսքը՝ Մ.Զաքարյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենությանը ,ուսուցիչներին և ծնողներին նվիրված ու հոգատար աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հաղթանակները շարունակական են լինելու:Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն.«Մեղրի-Ագարակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մ.Զաքարյանը հաղթողներին հանձնեց դրամական պարգևներ հիմնադրամի միջոցներից:
Դպրոցի տնօրենությունը մարզային փուլում ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտներին նվիրեց գրքեր՝ հորդորելով չընկճվել ու շարունակել վստահ առաջ ընթանալ:
Իրենց գույնզգույն փուչիկներով, լավագույն մաղթանքներով ու ցանկություններով փոքրիկները տոնական տրամադրություն հաղորդեցին բոլորին:


Մարտի 18-ին  VIա դասարանում  տեղի  ունեցավ  բաց դաս  <<Ռուսաց լեզու>>  առարկայից  /ուսուցիչ՝ Լ.Մկրտչյան/:

 Դասի  նպատակն  էր՝  ուսուցանվող   նյութի  միջոցներով  սերմանել  սովորողների  մոտ  բարություն,տենչ գեղեցիկի  նկատմամբ:

  Դասի  արդյունավետությունը  բարձրացնելու  նպատակով  ուսուցիչը  կիրառել էր  մի  շարք  պատկերավոր  ուսւոմնաօժանդակ  միջոցներ:


Ագարակի  միջնակարգ  դպրոցում  «Որքան լեզու գիտես, այդքան մարդ ես»  խորագրով   անգլերեն,ռուսերեն և գերմաներեն լեզուներից  կայացած  ասմունքի  մրցույթը  ուղղված  էր   սովորողների  բանավոր  խոսքի,գիտելիքների  և  կարողությունների  զարգացմանը:

   Մրցույթին մասնակցեց V-VII դասարանների  104 աշակերտ.նրանցից 41-ը  արժանացավ   I-III կարգի  պատվոգրերի:

    VI ա դասարանի  աշակերտ  Արսեն  Ստեփանյանը  գեղեցիկ  ասմունքի  և  դերասանական  տաղանդի  համար  արժանացավ  հատուկ  պատվոգրի:

     Դպրոցի  տնօրեն  Ա.Աղայանը  շնորհավորեց  աշակերտներին՝ հանդիսավոր  կերպով  հանձնելով  պատվոգրերը:


Հերթական հաջողությունը գրանցեց Ագարակի միջնակարգ դպրոցը:
Փետրվարի 16-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VII-XII դասարանների 14 աշակերտ/ուսուցիչ՝ Գ.Սարգսյան/ մասնակցեց պոեզիայի և ասմունքի մրցույթին, որի նպատակն էր բարելավել անգլերեն լեզվի հմտությունները, հանրային խոսքն ու վերլուծական մտածողությունը:
Ժյուրիի կազմում ամերիկացի և անգլիախոս հայազգի մասնագիտական տարբեր ոլորտներ ներկայացնող բարձրակարգ մասնագետները բարձր գնահատեցին Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքներն ու ասմունքը:
Մրցույթին մասնակցած 14 աշակերտներն արժանացան գովեստների և մասնակցության վկայականների,իսկ Մարինե Գասպարյանը/XII դասարան/ և Լիլի Համբարձումյանը/ XI դասարան/ արժանացան նաև III կարգի դիպլոմների:


Փետրվարի 14-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ‹‹Բնագիտություն›› առարկայից:
VIա դասարանում ուսուցիչ Լ.Հակոբյանը տարբեր արդյունավետ և հետաքրքիր մեթոդների միջոցով ներկայացրեց ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Դասը ՝ հագեցած պատկերավոր միջոցներով, անցավ աշխույժ մթնոլորտում:
Այն ուսանելի էր և նպաստավոր սովորողների ճանաչողական հետաքրքրությունը զարգացնելու համար:


Կա Մեծարենց ,կա Տերյան, և բազում այլ պոետներ, բայց Թումանյան  է անհաս Արարատը մեր նոր քերթության…

                                                                                                             Ե.Չարենց

 

Մարտի  15-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  Թումանյանի  ծննդյան  150-ամյակը  նշանավորվեց գեղեցիկ միջոցառումով, որը  կրում  էր  «Անմահ  Լոռեցին»  խորագիրը:Թումանյանի  կյանքին  ու  գործունեությանը նվիրված  միջոցառումը  կազմակերպել   էր  հայոց  լեզվի  և  գրականության  մեթոդմիավորումը՝  Ս.Ասատրյանի  նախագահությամբ:VIII-XI  դասարանների  աշակերտները  ներկայացրին  Թումանյանի  հարուստ  և  բազմաժանր  ստեղծագործական ժառանգության   դրվագներ,պատառիկներ՝ վարպետորեն մարմնավորելով  նրա  հերոսներին:Ի լրումն  այդ  ամենի՝ հնչեցին երգեր՝ Թումանյանի խոսքերով:

   Դպրոցի  տնօրենությունը  և  հյուրերը  շնորհակալություն  հայտնեցին  միջոցառման  կազմակերպիչներին և աշակերտներին՝ բարձր գնահատելով  կատարված  աշխատանքը:


Մարտի 7-ից 10-ը Քաջարան քաղաքում տեղի ունեցավ Սյունիքի մարզի պատանիների շախմատի առաջնությունը: Մեղրիի համայնքից այդ առաջնությանը մասնակցում էին Ագարակի միջնակարգ դպրոցի 6 աշակերտներ.
Մանուկյան Արթուր
Սարգսյան Սլավիկ
Սարգսյան Արեն
Պողոսյան Արտյոմ
Գրիգորյան Արտավազդ
Մաթևոսյան Գաբրիել:
Ըստ առաջնության արդյունքների Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 6-րդ ա դասարանի աշակերտ Սլավիկ Սարգսյանը,որը կկայանա մարտի 23-ից 31-ը Երևանում:

                                   

 


Հազար   ու   մի ինչու

    Մարտի  13-ին  Ագարակի  միջնակարգ դպրոցում  տեղի  ունեցավ  ներդասարանական  վիկտորինա /IIIա դասարան,դասվար՝ Զ.Ղուկասյան/:Վիկտորինան  իր  մեջ  ներառում  էր  հարցեր  «Մաթեմատիկա»,«Ես և շրջակա աշխարհը», «Մայրենի»  առարկաներից:

    Նպատակն  էր՝ ամրապնդել  աշակերտների  գիտելիքները:


2018-2019  ուստարվա  ընթացքում  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  վաստակաշատ  ու  բազմափորձ  մանկավարժներ  Ա.Սահակյանը/գերմաներենի ուսուցչուհի/   և  Ա.Առաքելյանը/մաթեմատիկայի  ուսուցչուհի/  ՀՀ Սյունիքի  մարզպետ  Հունան  Պողոսյանի  կողմից  արժանացան  շնորհակալագրերի  մատաղ  սերնդի  կրթության  և  դաստիարակության  գործում  ձեռք  բերած  հաջողությունների  և  անուրանալի  ծառայությունների  համար:

                                      

 


                   «Մայրիկիցս թանկ»

  Մարտի 12-ին VIա դասարանում/դասղեկ՝ Լ.Մկրտչյան/  անցկացվեց  դասարանական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

   Աշակերտները  գեղեցիկ  ասմունքով,երգով շնորհավորեցին  մայրերին՝ մաղթելով հավերժ լինել գեղեցիկ,անսահման սեր և ժպիտներ:

 


Մարտի  12-ին  Xա դասարանում  տեղի  ունեցավ բաց  դաս «Կենսաբանություն» առարկայից  /ուսուցչուհի Ծ.Հովհաննիսյան/:Աշակերտները  ներկայացրին  վեգետատիվ բազմացման եղանակները,հմտորեն կատարեցին պատվաստում,անդալիսով բազմացում:

  Ի՞նչն է ընկած սեռական բազմացման հիմքում,որո՞նք են օվոգենեզի և սպերմատոգենեզի առանձնահատկությունները:

  Ինչո՞վ է տարբերվում անսեռ բազմացումը  սեռական բազմացումից:Այս և նմանօրինակ  հարցերի պարզաբանումն էր ընկած հաղորդվող նոր նյութի հիմքում:

 


Ընթերցանություն -2019

 2019թ մարտի 12-ին Ագարակի միջնակարգ դպրոցի գրադարանում  անցկացվեց «Ընթերցանություն 2019» մրցույթը,որին մասնակցում էին VI դասարանի աշակերտները:

 Այն ընթացավ երկու փուլով:Վերջնական արդյունքում մարզային փուլ անցան Կարապետյան Մարեն  և Գևորգյան Սոնան/VIա դասարան/:Հաջողություն մաղթենք նրանց մարզային փուլում:


Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXբ դասարանի  տղաները  դասղեկի  ժամին առանձնահատուկ  ոգևորությամբ  շնորհավորեցին աղջիկներին Մարտի 8-ի՝ գարնանային  այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով ,որ հավետ հմայիչ մնան,շրջապատեն իրենց  հեզությամբ ,գեղեցկությամբ  ու պայծառ  ժպիտներով:Ապա մատուցեցին տոնական  անակնկալ.բոլոր աղջիկներին  նվիրեցին   ծաղիկներ:IXբ դասարանի  աղջիկներն իրենց   հիացմունքն  ու  շնորհակալությունը  հայտնեցին  տղաներին  ինքնատիպ  շնորհավորանքի  համար:


Տոնական  տրամադրություն  էր  Vա դասարանում:‹‹Հմուտ  ձեռքեր››  խմբակի  ղեկավար  Ն.Գասպարյանի  նախաձեռնությամբ  աշակերտները  պատրաստեցին  տոնական  բացիկներ և նվիրեցին  ուսուցիչներին:

 


 Մարտի 7-ին  XIբ դասարանում «Ֆիզիկա» առարկայից տեղի ունեցավ բաց դաս /ուսուցիչ՝ Լ.Հակոբյան/:

   Դասին  կազմակերպած վիրտուալ լաբորատորիան նպաստավոր էր «Մագնիսական փոխազդեցություն  և  մագնիսական դաշտ»  թեման ամրապնդելու,տեսական գիտելիքները  գործնական կարողությունների արտածելու  համար:


 
Մարտի 6-ին IIգ դասարանում անցկացվեց բաց դաս մայրենիից/դասվար՝ Ա.Հովակիմյան/:
Հին թեման էր «Գարուն է գալիս»:
Դասի մուտքն սկսեց պատրաստված պաստառի բացումով,որը համահունչ էր վերնագրին:Արտասանեցին,հարցերով ամփոփեցին նյութը:
Նոր նյութին «Ջուրը» անցնելը սկսեց հարցադրումներով և փորձով:Գազօջախին ջուրը եռացրեց և ցույց տվեց ջրի շրջապտույտը:Աշակերտները գուշակեցին նոր նյութը ինչի մասին է լինելու:Դասը հագեցած էր նոր մեթոդներով:Անդրադարձին կազմեցին «Հնգյակ»՝ հենակետային ջուր բառով:
Դասը հետաքրքիր  էր և ուսանելի :
 


Ագարակի  միջնակարգ  դպրոցում փետրվարի  27-ից  մարտի 1-ը  ընթացան  առարկայական միջդասարանական մրցույթ-վիկտորինաներ  «Ռուսերեն», «Անգլերեն»  և  «Գերմաներեն»  առարկաներից:Ինտելեկտուալ  թեժ  պայքարում  իրենց  ուժերը  փորձեցին  VI-VIII դասարանների  աշակերտները:

   Հաղթող  թիմերը  պարգևատրվեցին   պատվոգրերով:


Մարտի 6-ին Ագարակի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում՝ «Կախարդական գրիչով՝իսկական արվեստագետ» խորագրով:
IVա և IVբ դասարանի աշակերտները հանդես եկան ասմունքով ,երգով,բեմական ներկայացումներով:Բեմադրվեցին «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Անբան Հուռին» ստեղծագործությունները:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Աղայանը՝ նշելով, որ բովանդակալից միջոցառումը յուրատեսակ տուրք էր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ,որքան նրա մարդկային կերպարը:Քանզի պետք է ցույց տալ, որ տեսնեն,լսելի դարձնել,որ լսեն,մասնակից դարձնել,որ ճանաչեն ու սիրեն:

 

Մարտի 6-ին  Ագարակի   զորամասում  տեղի  ունեցավ  Սպարապետի  ծննդյան 60-ամյակին  նվիրված  հանդիսավոր  միջոցառում,որին  մասնակցում  էին  նաև  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXբ  դասարանի  աշակերտները/դասղեկ՝ Լ.Ղարիբյան/:Ելույթով  հանդես  եկան  IXբ դասարանի  աշակերտներ  Է.Դավթյանը, Ն.Գասպարյանը  և  Հ.Համբարձումյանը՝ նշելով,որ  Վազգեն  Սարգսյանը  բացառիկ  ներդրում  է  ունեցել  հայոց   բանակի կազմավորման  գործում:Նրա  կերպարում    անթեղված  է  մեր  ժողովրդի  հերոսական  ներկան  և  հավիտենական  պայքարի  գաղափարը:

   Աշակերտների  համար  մեծ  պատիվ  էր  մասնակցել  միջոցառմանը:


Կանանց միջազգային տոնին նվիրված վահանակի ձևավորում:


«Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»
Նպատակ ունենալով աշակերտներին էլ ավելի մոտեցնելու գերմանական գրականությանն ու պոեզիային՝ V-VII դասարանների 37 աշակերտներ մասնակցեցին ասմունքի մրցույթին:Բոլոր ժամանակների հայտնի և սիրված բանաստեղծությունների կողքին աշակերտների շուրթերից հնչեցին նաև մերօրյա բանաստեղծների ստեղծագործությունները:

 


  Փետրվարի  28-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի VIբ դասարանում  տեղի  ունեցավ բաց դաս՝ «Վարդանանց տոնը» թեմայով:Ուսուցչուհի  Ա.Համբարձումյանը  պարզաբանեց   Վարդանանց  և  Ղևոնդյանց  տոների  պատմական  հիմքը,ապա  աշակերտները  մեծ ակտիվությամբ  ներկայացրեցին տոների խորհուրդը,ընթացքը,անգամ դրանց  անդրադարձը  արվեստում:Թեմայի  ընկալումն  ամբողջացավ  տեսաֆիլմի  դիտումով:

 


Խոսենք անգլերեն,մտածենք անգլերեն…

Փետրվարի  25-ին  մեր  դպրոցում  տեղի  ունեցավ  ասմունքի մրցույթ անգլերենից:

Մասնակցեցին  V-VIII  դասարանների  37 աշակերտներ:Նրանք  ներկայացան գեղեցիկ  ասմունքով  և  շիտակ  խոսքով:

  Միջոցառման  նպատակն  էր  նպաստել  սովորողների  բանավոր խոսքի  զարգացմանը:


Բաց դաս ‹‹Ինֆորմատիկա›› առարկայից /ուսուցիչ՝ Հ.Սահակյան/:

Դասը   յուրօրինակ  էր:

Աշակերտները  ցուցաբերեցին  իրենց  գիտելիքները  թեժ  պայքարի միջոցով՝ բաժանվելով  երկու  խմբի՝ ‹‹Ապահով››  և  ‹‹Համացանց››:Մրցութային  մթնոլորտը  խթան  հանդիսացավ   դասին աշակերտների ակտիվ մասնակցության  համար:

                


                                               Գիրքն  է  ազգապահ  աստվածն  իմ  ազգի,-

                                                               Միակ  անհաղթ  զորքն  է  միայն  գիրը,

                                                               Գիրը  կփրկի  հայոց  երկիրը…

                                                                Մահից  անմահ  է  մայրենի  լեզուն:

                                                                                                           Հ.Շիրազ

 

Փետրվարի 22-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  հայոց  լեզվի  և  գրականության  մասնախմբի  նախագահ  Սաթիկ  Ասատրյանի  նախաձեռնությամբ  կազմակերպվել  էր միջոցառում՝ նվիրված  Մայրենիի օրվան:

  Ասմունքի,պարային,երաժշտական կատարումներով,  բեմադրությամբ հանդես  եկան  VIա դասարանի  աշակերտները:

  Շնորհավորանքի  իր  խոսքում  փոխտնօրեն  Ա.Մկրտչյանը  կարևորեց  մայրենիի դերը՝ աշակերտներին  հորդորելով  անաղարտ  պահել այն:

  ‹‹Քանի  հայոց  ‹‹այբ-բենը››  կապրի, հայը  չի  մեռնի››:


  Փետրվարի  20-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  VIIIբ  դասարանում  տեղի  ունեցավ  բաց դաս ‹‹Հայոց լեզու›› առարկայից՝ ‹‹Որոշիչ,որոշչի կետադրությունը›› թեմայով:Դասի  նպատակն  էր՝ ստուգել  և  ամրապնդել  աշակերտների  գիտելիքները  որոշչի  վերաբերյալ:Իմանալ որոշիչ-որոշյալի  շարադասությունը  և  կետադրության  հետ  կապված  առանձնահատկությունները:

  Դասն  ընթացավ  փուլերով,  ՏՏ կիրառմամբ:Տրվեցին  տարաբնույթ  առաջադրանքներ: Ապահովված  էր  միջառարկայական կապը:

 Դասը  հետաքրքիր  էր  և  ուսանելի:


2019թ փետրվարի 21-ին Ագարակի միջնակարգ դպրոցի Vա դասարանում/ուսուցիչ՝ Ա.Հովհաննիսյան/ Մայրենիի միջազգային օրվան նվիրված տեղի ունեցավ ցերեկույթ՝ «Դու վեհ գալիքի մշտահուր կրակ՝ սեգ պատվանդանին ճառագող դարի…» խորագրով:Աշակերտները իրենց գեղեցիկ ու արտահայտիչ խոսքով ներկայացրին գրերի գյուտի ստեղծման պատմությունը, հայ ժողովրդի անցած ուղին,լեզվի ազգապահպան նշանակությունը, հայ և օտարազգի մեծերի կարծիքները հայոց լեզվի մասին:Փոքրիկ ներկայացումների միջոցով ցուցադրվեցին դրվագներ մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի կյանքից:Հանդես եկան մայրենի լեզվին նվիրված ասույթներով,բանաստեղծություններով,երգերով,պարերով:
Մենք պետք է ապրենք ու շնչենք մեր մայրենիով:Միշտ փառաբանենք,մեծարենք ու սիրենք մեր մայրենին և երբեք ոչ մի անգամ չաղավաղենք:Մեր ազգի ինքնությունը,լինելիությունը պայմանավորված է լեզվով և մենք էլ այն պետք է փայփայենք,պահպանենք,հնչեցնենք և միշտ արժևորենք:
Ցերեկույթը անցավ բարձր հայրենասիրական ոգով պարուրված մթնոլորտում և ծառայեց իր նպատակին՝ մեր ոսկեղենիկ մայրենին պահել անաղարտ,մաքուր,պարզ ու վճիտ:Հպարտացան այն փաստով,որ հայերենը աղոթքի և Աստծո հետ խոսելու միակ լեզուն է:

 


  Փետրվարի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IIIա  դասարանում  տեղի  ունեցավ  Մայրենիի  տոնին  նվիրված  միջոցառում՝  «Մեր  լեզուն  մեր  խիղճն  է»  խորագրով  ցերեկույթ/դասվար՝  Զ.Ղուկասյան/:

   Միջոցառման  ընթացքում  ցերեկույթի  մասնակիցներն  ասմունքեցին  մեր  ոսկեղենիկ  լեզվի  գեղեցկության  և  հնչեղության  վերաբերյալ  բանաստեղծություններ,մեջբերեցին  գնահատանքի  ու  հիացմունքի  խոսքեր:

   Միջոցառումը  միտված  էր  ևս  մեկ  անգամ  արժևորելու  մայրենի  լեզուն,ընդգծելու  դերն  ու  նշանակությունը:

  Դպրոցի  տնօրենությունը շնորհակալություն  հայտնեց  գեղեցիկ  և  ուսանելի  միջոցառում  կազմակերպելու  համար:


2019թ փետրվարի  19-ին  Ագարակի միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ասմունքի  մրցույթ  ռուսաց լեզվից:Մրցույթին  մասնակցում  էին  V-VII դասարանների  աշակերտները:Մրցույթի  նպատակն  էր՝ հետաքրքրություն  առաջացնել  «Ռուսաց լեզու » առարկայի  նկատմամբ, բարելավել  ռուսերենի հմտությունները, հանրային  խոսքն  ու  վերլուծական  մտածողությունը:Մրցույթի  վերջում  բոլոր  աշակերտները  արժանացան  ժյուրիի  գովասանքին,իսկ  լավագույն  ասմունքողները  ստացան  խրախուսական դիպլոմներ:


Փետրվարի 18-ին VIIա դասարանում տեղի ունեցավ ամփոփիչ դաս՝/ուսուցիչ՝ Հ.Պետրոսյան/ «Աշխատանք և հզորություն:Պարզ մեխանիզմներ» թեմայից:
Դասի նպատակն էր ամրապնդել ուսումնական նյութից յուրացրած տեսական գիտելիքները և զուգորդել գործնականի հետ:

 


2019թ փետրվարի  13-ին  անցկացվեց դաս-միջոցառում VIա դասարանում նվիրված Տյառնընդառաջին:Աշակերտները  ուսուցչի  օգնությամբ  ներկայացրին  տոնի  խորհուրդը,որն  էլ ավելի  մանրամասն  բացատրեց  Դավիթ  սարկավագը:

   Վերջում  աշակերտները  շուրջպար  բռնեցին  խարույկի  շուրջ, երգեցին «Տրնդեզ»  երգը  և  հյուրասիրեցին  միմյանց  քաղցրավենիքով:

Դաս-միջոցառումը  հետաքրքիր  էր  և  ուսանելի:


Փետրվարի  11-ից  մեկնարկեց  հայոց լեզվի  և  գրականության  առարկայական շաբաթը:

 Վահանակի ձևավորում՝ «Հայ,հայերեն,Հայաստան»:

 


Փետրվարի 12-ին VIIա դասարանում հայոց պատմությունից տեղի ունեցավ բաց դաս/ուսուցիչ Լ.Միրզոյան/ «Բագրատունյաց թագավորության քաղաքական մասնատումը» թեմայով:
Դասի նպատակն էր ձևավորել և ամրապնդել հայրենասիրություն,բարձրացնել աշակերտների ազգային ինքնագիտակցությունը,հայրենիքի առջև անձնական պատասխանատվությունը:
Դասը ուսանելի էր և հետաքրքիր:

 


Ս/թ փետրվարի 7-ին IXբ դասարանումկազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ «Նյութապաշտություն, թ՞ե անշահախնդիր նվիրում» թեմայով /դասղեկ Լ.Ղարիբյան/:Նպատակն էր՝ իմանալ՝ ինչ են նյութապաշտությունը, շահը, ինչ դրսևորումներ ունեն: Արժևորել անշահախնդրությունը, կարողանալ հայտնել սեփական կարծիքը և տեսակետը:
Խթանել սովորողների ինքնադաստիարակման , ինքնակատարելագործման ձգտումը: Դաստիարակել մարդկային վեհ հատկանիշներ՝ անկեղծություն, անշահախնդրություն, մարդասիրություն…
Սովորողները տիրապետում էին նյութին, կարողանում էին կիրթ ու հստակ պատասխանել հարցերին,կենդանի օրինակներով հայտնել սեփական կարծիքը և հիմնավորել:
Քննարկումն ուներ ուսուցողական և դաստիարակչական բնույթ:

Փետրվարի  1-ին  Ագարակի միջնակարգ դպրոցի  VIIբ դասարանում  տեղի  ունեցավ  պատմության բաց դաս «Զվարթնոց» թեմայով:

  Ուսուցչուհին  /Ա.Համբարձումյան/ դասախոսության  և սահիկահանդեսի  միջոցով աշակերտներին  հրամցրեց  միջնադարյան  հայ  ճարտարապետության  եզակի  և ինքնատիպ  Զվարթնոց  տաճարի  համակողմանի  պատմությունն  ու  արվեստագիտական  արժեքը:


Հունվարի 30-ին VIIա դասարանում/դասղեկ՝ Գ.Մկրտչյան/ կազմակերպվեց Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ յուրօրինակ դաս:
Նպատակն էր՝ դաստիարակել հայրենասեր զինվորներ,արժևորել Հայոց բանակի,զինվորի դերը հայրենիքի պաշտպանության գործում:Աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման պատմությունը և զարգացման ուղին:Միջոցառումը համեմված էր ասմունքով ու երգով:Միջոցառման ավարտին հետաքրքիր վիճակահանությամբ դասարանի տղաները ստացան փոքրիկ հուշանվերներ:

 


  Հունվարի  29-ին  «Մաթեմատիկա»  առարկայից  Vբ դասարանում  տեղի  ունեցավ  բաց  դաս/ուսուցիչ՝ Հ.Առաքելյան/,որի  նպատակն  էր  ամրապնդել  սովորողների  գիտելիքները «բաժանելիության  հայտանիշներ»  թեմայից:

    Աշակերտները  ցուցաբերեցին  իրենց  գիտելիքներն  ու  կարողությունները  ուսուցանվող  նյութի  սահմաններում:

 

 


Ցերեկույթ՝ նվիրված  ազատամարտիկ  Սուրիկ Հովհաննիսյանի հիշատակին

 

   Աշակերտական  խորհրդի  նախաձեռնությամբ  ս/թ  հունվարի  29-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ցերեկույթ՝ նվիրված  ազատամարտիկ  Սուրիկ Հովհաննիսյանի հիշատակին:

  Միջոցառմանը  ներկա  էին  հերոսի  այրին՝ Լաուրա Մարտիրոսյանը,զորամասի հիմնադիր Ղևորնդ Հովհաննիսյանի այրին՝ Անուշ Գուլյանը, զորամասի գնդերեց  բարեշնորհ՝ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը, ծնողներ և  աշակերտներ:

  Միջոցառմանը  հանդես եկան  աշակերտական   խորհրդի  անդամները՝ ներկայացնելով  հերոսի  կյանքն  ու գործունեությունը,  ցուցադրվեցին  Մեղրու զորամասի հիմնադիր  հերոսների  և ազատամարտիկների  ռազմական փառապանծ  էջերը:

   Միջոցառման  ավարտին  ՄԿԱ փոխտնօրեն  Ն.Սարգսյանը  շնորհակալություն  հայտնեց  V ա  և   Vբ   դասարաների  դասղեկներ   Զ.Գյուլասարյանին  ,  Է.Գյուլասարյանին և աշակերտներին:

  Տնօրեն Ա.Աղայանի հրամանով  Vա դասարանը  անվանակոչվեց  Սուրիկ Հովհաննիսյանի  անունով:

 


 Հայոց բանակի 27-ամյակին նվիրված վահանակի ձևավորում:


Հունվարի 21-ից 24-ը Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվեց տեսաֆիլմերի շարք՝ ռուսաց լեզու, անգլերեն և գերմաներեն լեզուներով:
Յուրաքանչյուր դիտումից հետո անցկացվեց քննարկում այդ լեզուներով:
Այս միջոցառման նպատակն էր՝ սովորողների մոտ զարգացնել լեզուների իմացությունը, խթանել շփումը: Մեծ էր ոգևորությունը սովորողների շրջանում,որոնք իրենց ցանկությունը հայտնեցին շարունակական դարձնել նման միջոցառումները:

 


2019թ հունվարի  25-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ զինվոր-աշակերտ հանդիպում:Այն  անցավ  ջերմ  մթնոլորտում:

    Աշակերտները  զինվորներին  հղեցին  իրենց  հուզող  հարցերը:

    Հանդիպման  նպատակն  էր  աշակերտներին  ծանոթացնել  զինվորների  առօրյային,նրանց  պարտականություններին  և  խթանել  ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը:


Ս.թ. հունվարի  16-ին և 23-ին  Ագարակի  միջնակարգ դպրոցի   IVբ դասարանում/դասվար Լ.Ղազարյան/  անցկացվեցին  բաց  դասեր  «Մաթեմատիկա»  և  «Ես  և  շրջակա  աշխարհը»  առարկաներից: Երկու  դասերն էլ անցկացվեցին   բարձր  պատրաստվածությամբ, աշակերտների  ակտիվությամբ:Դասերի  ընթացքում  անցկացվեցին  երեխաների  աշխարհաճանաչողական  գիտելիքներն  ու  տրամաբանությունը  զարգացնող  խաղեր:

     Դասը հետաքրքիր էր և ուսանելի:

 


    2019թ հունվարի   22-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  Vբ դասարանում /ուսուցչուհի՝ Է.Գյուլասարյան/ անցկացվեց  բաց  դաս  մայրենի  լեզվից:Թեման  Եզոպոսի «Աղվեսն ու հովազը»  առակն  էր:

   Դասի  ընթացքում  կիրառվեցին  բազմաթիվ  մեթոդներ,ցուցադրվեց  տեսանյութ, որը  ավելի  տպավորիչ  դարձրեց  նյութը:

   Դասը  հետաքրքիր  էր  և  ուսանելի:


Սույն  թվականի  հունվարի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  11-րդ  դասարանի  աշակերտները  հանդիպում  ունեցան  Մեղրիի  տարածաշրջանի  զինկոմիսարիատի  տեսուչ  կապիտան  Հրաչ  Մարտիրոսյանի  և  զինկոմիսարի  տեղակալ  կապիտան Գևորգ  Գալստյանի  հետ:Հանդիպման  ընթացքում  քննարկվեցին  <<Զինակոչիկը  զինկոմիսարիատում>>  թեմային  վերաբերող  հարցեր:Աշակերտներին  իրազեկեցին  <<Ես  եմ>>, <<Պատիվ  ունեմ>>   ծրագրերի  էությունը  և  կարևորությունը  երկրի  պաշտպանության  գործընթացում:

   Աշակերտների  կողմից  եղան  բազմաթիվ  հարցեր, որոնք  ստացան  իրենց  ուրույն  պատասխանները  զինկոմիսարիատի  աշխատակիցների  կողմից:

   Հանդիպումն  անցավ  հետաքրքիր  մթնոլորտում:


 

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ, Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ. Գետ մի զարհուրիր, քո արարիչն եմ ես, Եկեալ մկրտիմ եւ լուանամ զմեղս

Ս/թ Հունվարի 10-ին Ագարակի միջնակարգ  դպրոցում տեղի ունեցավ տնօրհյաց և ջրօրնյաց արարողություն, որին մասնակցում էին դպրոցի տնօրեն` Տիկին Անժելա Աղայանը, Մեղրիի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, Ագարակի զորամասի գնդերեց` Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը, մանկավարժները, աշակերտները և աշխատակիցները։ Ուսումնական նոր կիսամյակի նորամուտը նշանավորվեց հոգենորոգ խորհրդով, որն առաջին անգամ իր շուրջն էր համախմբել համայնքի բնակիչներին։ Ներկաները հաղորդ դարձան մյուռոնահեղ սրբաբույր ջրի բաշխմանը, իրենց ընտանեաց հարկից ներս տանելով աստվածառաք բարեմաղթումը. (Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի)։


  Ագարակ  քաղաքում  տոնական տրամադրության մեկնարկն արդեն  տրված  է:

      Համադպրոցական ծնողական խորհրդի նախաձեռնությամբ և  Մեղրի-Ագարակ հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի նախագահ Մ.Զաքարյանի  հովանավորությամբ մարզադաշտի  հարևանությամբ  գտնվող  տարածքում  ձևավորվել  է  <<հեքիաթային  քաղաք>>՝ տոնական լուսավորությամբ:Այն կընդունի  բոլոր  փոքրիկներին ՝ամանորյա տրամադրություն  պարգևելով նրանց:

     Դպրոցի  տնօրենությունը  խորին  շնորհակալություն  է  հայտնում   ԾԽ-ին  և Մ.Զաքարյանին   ձևավորման  աշխատանքներին աջակցելու  և  մանուկներին  ուրախություն  պարգևելու  համար:


Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ այս տարի նույնպես կազմակերպվեց <<Շնորհավոր Ամանոր, հա′յ զինվոր>> բարեգործական միջոցառումը:Սահմանը վերահսկող զինվորներին աշակերտների կողմից ուղարկվեցին Ամանորյա նվերներ:
Դպրոցի տնօրենությունը, աշակերտական և ուսուցչական կազմը շնորհավորում է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անամպ երկինք , խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ։


Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 20-22-ը, Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ: Աշակերտական խորհրդի, ծնողական խորհրդի, ուսուցչի օգնականների, դասղեկների ու դասվարների աջակցությամբ ուրախ ծրագրերով հանդես եկան I-IX դասարանների աշակերտները:
Տոնական շքեղ ձևավորումով զարդարված դահլիճը հենց սկզբից գրավեց ներկաների ուշադրությունը:
Դահլիճը լցվել էր աշակերտների խինդ ու ծիծաղով:Միջոցառումների ընթացքում նրանք հանդես եկան տոնական տրամադրություն ստեղծող երգերով, պարային բեմադրություններով, հումորային ներկայացումներով ու ասմունքով:Աշակերտների բեմական խոսքն ու վարպետությունը հիացմունք պատճառեցին բոլորին:Ամանորյա ուրախ միջոցառման ավարտին տարրական դպրոցի աշակերտներին Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը ամանորյա նվերներ նվիրեցին:
Մասնակիցներն իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին բոլորին:
Բարեմաղթանքներին միացավ դպրոցի տնօրեն Ա.Աղայանը՝ շնորհակալություն հայտնելով Մեղրիի համայնքապետարանին փոքրիկներին ամանորյա տոպարակներ նվիրելու և ուրախություն պարգևելու համար:


  Դեկտեմբերի  18-ին  VIII բ դասարանում երկրաչափություն  առարկայից կայացավ բաց դաս/ուսուցիչ՝ Գ.Մկրտչյան/:

   Դասը  համագործակցային  էր, որի  նպատակն  էր  ամրապնդել  սովորողների  խնդիրների  լուծման  հմտությունները, տեսական գիտելիքները կիրառելու  կարողությունները, ինչպես  նաև  զարգացնել  վերլուծություններ  և  ընդհանրացումներ  կատարելու, գծապատկերները  ճիշտ  ընկալելու  և  դրանց  միջոցով խնդիրները  լուծելու  հմտությունները:

 
Դեկտեմբերի 18-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տրվեց Ամանորին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Վահանակի ձևավորում <<Ձմեռային զբոսանք>>:

Դեկտեմբերի 17-ին Ագարակի միջնակարգ դպրոցի գրադարանում տեղի ունեցավ <<Ռուսաց լեզու>>, <<Անգլերեն>> և <<Գերմաներեն>> առարկաներից V-VIII դասարաններում կազմակերպված ներդպրոցական օլիմպիադայի հաղթողների պարգևատրում:
Օլիմպիադային մասնակցած 131 աշակերտներից 32-ը պարգևատրվեցին I,II և III կարգի պատվոգրերով:
Աննա Գասպարյանը/VIդասարան/ գրանցեց ամենաբարձր միավորներով արդյունք,իսկ Մերի Մարտիրոսյանը/VIII դասարան/՝ եռակի հաղթանակ:Նրանք դպրոցի կողմից ստացան նվերներ:
Օլիմպիադան աշխուժություն մտցրեց աշակերտների առօրյայում,առաջացնելով հետաքրքրություն նշված ուսումնական առարկաների նկատմամբ:

 
 
Տեխնոլոգիայի առարկայական շաբաթվա ընթացքում ունեցանք մի շարք յուրօրինակ դասեր/ուսուցիչ՝ Լ.Դավթյան/:
VIա դասարանի տղաները <<Փայտամշակում>> թեմայի շրջանակներում պատրաստեցին փոքր մահճակալներ և նվիրեցին մանկապարտեզի սաներին,իսկ VIIա դասարանի աղջիկները հրավիրեցին դասղեկին և դասարանի տղաներին համտեսելու իրենց պատրաստած անուշեղենը:


Դեկտեմբերի 5-ին Ագարակի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ <<Ֆիզիկա>> առարկայից /ուսուցչուհի՝ Հ.Պետրոսյան:Խաղին մասնակցում էին դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները:Խաղի նպատակն էր մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, կրկնել և ամրապնդել ուսումնական նյութը:
Այն անցավ բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում:



Դեկտեմբերի 10-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տրվեց 2018-2019 ուստարվա առարկայական օլիմպիադաների մեկնարկը:
<<Հայոց լեզու>> առարկայից իրենց ուժերը փորձեցին 9-12-րդ դասարանների աշակերտները:

 


 Ագարակի  միջնակարգ  դպրոցում  Սպիտակի  երկրաշարժի  30-րդ  տարելիցի  կապակցությամբ  անցկացվեցին տեսական դասընթացներ <<Աղետների  ռիսկի  նվազեցումը>>  ծրագրի  շրջանակներում:Ինչպես  նաև  կազմակերպվեց  հանդիպում  ԱԻՆ աշխատակիցների  հետ:

Ս/թ դեկտեմբերի  7-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  տարհանում՝որպես  պայմանական աղետ ընդունելով երկրաշարժ  էր:

Դպրոցում  գործող  փրկարարական ,հասարակական կարգի  պահպանման, բուժ.սանիտարական և հրդեհամարման ջոկատները  ակտիվ  գործունեության  շնորհիվ  տարհանվեցին  բոլոր  աշակերտները,ուսուցիչները  և  սպասարկող  անձնակազմը՝տեղափոխվելով   անվտանգ  տարածք:

Տարհանումը  տևեց  չորս  րոպե:

 

 


Դեկտեմբերի  6-ին    IXա /դասղեկ՝ Լ.Հովակիմյան/ և IXբ /դասղեկ՝ Լ.Ղարիբյան/ դասարաններում  անցկացվեց  սեմինար՝ <<Անտառային հրդեհներ>>, <<Վտանգավոր քիմիական  նյութերի արտահոսք>>  թեմաներով:

Նպատակն  էր՝ իրազեկել  երեխաներին  բնական   աղետի՝ հրդեհի  մասին,սովորեցնել, թե  ինչպես  կանխել  հրդեհը, ինչպես  վարվել  հրդեհի  ժամանակ:Ցուցադրվեցին  տեսանյութեր , ապա ծավալվեց  քննարկում՝թե ինչպես  օգնել  կրթության  առանձնահատուկ պայմանների  կարիք ունեցող  երեխաներին  աղետի  ժամանակ:


Դեկտեմբերի  5-ին  տրվեց աղետներին  և  աղետների  ռիսկի  նվազեցմանն  ուղղված  միջոցառումների  մեկնարկը:

VIա /դասղեկ՝ Լ.Մկրտչյան/ և VIբ /դասղեկ՝ Հ.Պետրոսյան/ դասարաններում  անցկացվեց  սեմինար՝ <<Երկրաշարժ>>, <<Երեխաների  պաշտպանությունն  աղետների  ժամանակ>>  թեմաներով՝ աշակերտներին   ներկայացնելով  օգտակար  խորհուրդներ:


Դեկտեմբերի  6-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում/VIա դասարան,կերպարվեստի ուսուցչուհի Ն.Գասպարյան/  անցկացվեց   ցերեկույթ  նվիրված  Գրիգոր  Խանջյանի 92 ամյակին:Միջոցառումը  սկսվեց  դասախոսությամբ:Խոսվեց  Խանջյանի  ճանաչված  կտավների  մասին՝ զուգակցելով  տեսանյութի,սահիկահանդեսի ցուցադրությամբ:

Միջոցառման  նպատակն  էր  աշակերտներին  ծանոթացնել   Գ.Խանջյանի գաղափարների  մարմնավորման  արվեստի  եղանակներին:

Երանգավորման  հայտնի  գույներից  բացի,նրան  հաջողվել  է  օգտվել  մի  ուրիշ,հզորավոր  երանգից ևս, որը  թափանցել  է  բոլոր  գույների  և  գծերի, հոգիների  ու  հայացքների  խոսքերը  և  իշխում  է  տեսարանի  անպարփակության  վրա:Եթե  նյութականանար  այդ  երանգը,ապա  այն  կանվանվեր  Հայրենասիրության  երանգ:


Դեկտեմբերի  5-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում բնագիտություն  առարկայից անցկացվեց  բաց  դաս  <<Հրաբուխներ  և  երկրաշարժեր>>  թեմայով  /ուսուցիչ՝ Լ.Հակոբյան/:

Ցուցադրվեցին  տեսանյութեր  հրաբուխների  հետևանքների  և  երկրաշարժից  պաշտպանվելու  կանոնների  վերաբերյալ:Կատարվեց  հրաբուխի  ժայթքման  փորձ:Աշակերտները  մեծ  ակտիվությամբ  ու  հետաքրքրությամբ  մասնակցեցին  դասին:

Դասը  ուսանելի  էր,, լավ  կազմակերպված  ու  արդյունավետ:


Նոյեմբերի 30-ին VIIIա դասարանում դասղեկ Լ.Հակոբյանը անցկացրեց դասղեկի ժամ <<Ընտանեկան բռնություն և դրա հետևանքները>> թեմայով:Դասը անցավ ակտիվ քննարկմամբ ու բանավեճով:Աշակերտները կատարեցին կարծիքների փոխանակում, սովորեցին թե ըստ օրենսդրության ինչպես է պատժվում բռնատարը:
Դասը ուսանելի էր:

Դեկտեմբերի  5-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXբ  դասարանում /դասղեկ՝ Լ.Ղարիբյան/ տեղի  ունեցավ  դաս-միջոցառում ՝ «Մեր  իրավունքներն  ու  պարտականությունները»  խորագրով:Հրավիրված էր հասարակագիտության ուսուցիչ  Կ.Հայրապետյանը:Նա  ներկայացրեց  , թե  ինչ է իրավունքը՝ նշելով  հատկանիշները  և  նորմերը:

Դասն  անցավ  աշակերտների  ակտիվ  մասնակցությամբ :Քննարկման  ընթացքում կարծիքների  փոխանակության  և  հակադարձության  շնորհիվ  թեմային  տրվեց  սպառիչ  պատասխան:

Դաս-միջոցառման  ընթացքում  աշակերտները  ներկայացրին  իրենց  պատրաստած  թերթոնը՝ <<Ես  ունեմ  իրավունքներ  և  պարտականություններ>>  թեմայով՝ գալով  այն  եզրահանգման, որ  ամեն  տեսակի  իրավունք  ծնվում  է  մեր  պարտականություններից:


«ՁԻԱՀ»-ի  համաշխարհային  օրվան  նվիրված  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  XIա  և  XIբ  դասարանների աշակերտները  այցելեցին  Մեղրիի  տարածաշրջանային  բժշկական կենտրոն՝մասնակցելու  սեմինարին:Աշակերտները  ակտիվ  մասնակցեցին  սեմինարին, բժիշկներին ուղղելով  իրենց  հուզող  հարցերը:

Միջոցառման  նպատակն  էր  խթանել  առողջ  ապրելակերպի  պահպանմանը:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհակալություն  է  հայտնում  Մեղրիի  տարածաշրջանային բժշկական կենտրոնի  տնօրեն՝ Լ.Վարդանյանին,սեմինարավարներ՝ Ա.Օհանջանյանին  և  Ս.Կարապետյանին:


VIIբ դասարանում (դասղեկ Ա. Հայրապետյան) տեղի ունեցավ բանավեճ՝ «Նպատակները և դրանց տանող ուղիները» թեմայով: Նպատակն էր՝ աշակերտների մոտ ձևավորել գործողությունները պլանավորելու և նպատակին ձգտելու և հասնելու կարողություն:
Հրավիրված էին հոգեբան Հեղինե Գևորգյանը և ՄԿԱ փոխտնօրեն Նաիրա Սարգսյանը: Քննարկման միջոցով երեխաները ընկալեցին, թե ինչ է նպատակադրումը, ինչ է նշանակում անձնական նպատակներ սահմանել և նվաճել, որոնք են նպատակների ձախողման պատճառները: Երեխաների հուզող հարցերին պատասխանեց նաև հոգեբան Հեղինե Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե որոնք են նպատակին հասնելու ուղիները:
Աշակերտները ակտիվ էին, տալիս էին սպառիչ պատասխաններ, ընդունում և հարգում էին դիմացինի կարծիքը:


Նոյեմբերի  28-ին  IIա  դասարանում/դասվար՝ Ս.Բոլյան/  տեղի  ունեցավ  ցերեկույթ՝ <<Մրգահանդես>>  խորագրով:  Դասարանը  դասավորված  էր  միրգ  ու  բանջարեղենով, գունագեղ  տերևներով, աշնանային  գեղեցիկ  բնապատկերներով:

Երեխաների  շուրթերից  հնչեցին  երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ՝ նվիրված  գունագեղ  ու  բերքառատ  աշնանը


Կոռուպցիան  կողոպտիչ  է, որն  արգելակում  է  տնտեսական  և  սոցիալական  զարգացումը՝ շարքային  մարդկանցից  գողանալով  զարգանալու  և  բարգավաճելու   հնարավորությունները:

                                                                                                      Յուրի  Ֆեդոտով

Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  կոռուպցիոն  ռիսկերի  և  դրանց  չեզոքացմանն ու  նվազեցմանն  ուղղված  միջոցառումներ:

Միջոցառման  նպատակն  էր՝  աշակերտների  մոտ  ձևավորել  գիտակցական  կարգապահություն կոռուպցիայից  զերծ   մնալու  համար:

IXա  և  IXբ  դասարաններում  հասարակագիտության  ուսուցիչ  Կ.Հայրապետյանը  անցկացրեց  բանավեճ՝ <<Ինչ  է  կոռուպցիան>>  թեմայով՝ վեր  հանելով  կոռուպցիայի  սահմանումը, դրսևորումները:

Xբ  դասարանում  հասարակագիտության  ուսուցչուհի  Է.Բարխուդարյանը  կազմակերպեց  քննարկում ՝ <<Որո՞նք  են  կոռուպցիա  ծնող  պատճառները>>  թեմայով:

Քննարկման  ընթացքում  սովորողները  նշեցին  նաև  հասարակության  դերը  կոռուպցիայի  դեմ  պայքարի  գործում, ինչպես  նաև  դրա  հետ  կապված  քայլեր  ձեռնարկելու  մեխանիզմները:

Իրականացվեց  նաև  շարադրության  մրցույթ   VIII-XII  դասարաններում:


М.Ю.Лермонтов. Три пальмы

Նոյեմբերի 26-ին IXբ դասարանում /ուսուցիչ՝ Գ.Հարությունյան/ <<Ռուսաց լեզու>> առարկայից տեղի ունեցավ բաց դաս:Ուսուցանվող նյութը դասին մատուցվեց յուրովի և սովորողների համար առավել ընկալելի:


Նոյեմբերի  19-23-ը  օտար  լեզուների  առարկայական  շաբաթը  հագեցած էր  վահանակի  ձևավորմամբ,ներդպրոցական  օլիմպիադաներով/V-VIII դասարաններ/,վիկտորինաներով/III-IV դասարաններ/ և այլ միջոցառումներով:

Առարկայական  շաբաթվա  նպատակն  էր  սովորողների  մոտ  բարձրացնել  ճանաչողական և  ուսումնական  հետաքրքրությունը   օտար  լեզուների  նկատմամբ:


Դեպի քեզ, իմ հայրենի՛ դպրոց…

Նոյեմբերի 24-ին բանաստեղծ Արթուր Կարենցը հարազատ դպրոցում էր:Ընդունելությունը ջերմ էր, բուռն ու անկեղծ:Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Արթուր Կարենցին:Ներկա էին նաև նրա դասընկերները:Բանաստեղծը հուզմունքով ներկայացրեց դպրոցական տարիները՝ լի հիշողություններով,արկածներով ու անմոռանալի օրերով:
Միջոցառման ընթացքում ամենայն քնքշությամբ ու ինքնատիպ ձևով աշակերտները ներկայացրին նրա բանաստեղծությունները՝ հիացմունք պատճառելով հանդիասատեսին:
Արթուր Կարենցի բանաստեղծությունները բարձր գնահատականի արժանացան.այդ էին վկայում չդադարող ծափահարությունները, հյուրերի հիացական ժպիտներն ու հայացքները, դահլիճում տիրող խանդավառությունը:
Դպրոցի տնօրեն Ա.Աղայանը շնորհակալություն հայտնեց բանաստեղծ Արթուր Կարենցին ՝ նշելով, որ աշակերտները հեռանում են ասմունքից, պոեզիայից, իսկ նրա շնորհիվ կազմակերպված միջոցառումը խթան հանդիսացավ ՝ սովորողներին մոտեցնելու պոեզիային:


Նոյեմբերի  19-22-ը  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  II-IV  դասարաններում  անցկացվեց  միջդասարանական սպորտային  մրցույթներ: Դասարանները  պատվոգրերով  պարգևատրվեցին  ակտիվ  մասնակցության  և  հաղթանակի  համար:


Նոյեմբերի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  «Վերարտադրողական  առողջություն  և  սեռական  դաստիարակություն»  թեմայով  դասընթաց:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհակալություն  է  հայտնում «Սոսե» Կանանց հիմնահարցեր»  հասարակական կազմակերպության  ներկայացուցիչներին, դասընթացը  պատշաճ  մակարդակով  անկացնելու  համար:


 
Նոյեմբերի 21-ին Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի տեղեկատվական հանձնախումբը/ուսուցիչ` Լ.Միրզոյան/ 8-9-րդ դասարաններում անցկացրեց սեմինար «Սովորողի իրավունքներն ու պարտականությունները» թեմայով:Տեղեկատվական հանձնախմբի անդամ Տիգրան Դավթյանը կազմել էր թերթոն, իսկ Միլենա Աղայանը ցուցադրեց տեսանյութ:
Միջոցառման ավարտին թեմայի շուրջ ծավալվեց երկխոսություն, մտքերի փոխանակում:

Դաս՝բնության գրկում

 

Եվ  ինչ է տվել ինձ բնությունը,

Հավիտյան նորոգ իր հնությունը,

Իր ջրվեժների  անքնությունը

Եվ հոգնահոլով իր կրկնությունը…

Իր  քարափների  համբերությունը,

Իր խղճի  առաջ իր  գերությունը,

Իր անդունդների տարողությունը,

Սեփական վերքերն ապաքինելու

Կարողությունը…

Բնության  մեջ  տեսնել  այն  մաքրությունը, որը  չկա մարդկային  հասարակության  մեջ:Մարդը  սովորում  է  բնությունից:Բնությունն  է  տալիս  նրան  ուժի, ամրության, հավատարմության  օրինակներ:

Ահա  այս  ամենը  ավելի  լավ  հասկանալու  համար  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  XIIբ դասարանի աշակերտները  հայ  գրականության  դասն  անցկացրին  բնության  գրկում/ուսուցչուհի՝ Սաթիկ  Ասատրյան/

Թեման՝ «Հ.Սահյանը՝ բնապաշտ բանաստեղծ»:Բանաստեղծի  համար  Սյունիքը  միակ  և  հիմնական  ակունքն  է  եղել:Նրա համար  աշխարհն  ու  տիեզերքը  տեսնելու  ամենաբարձր  և  հուսալի  դիտակետը…

 

Նոյեմբերի 12-ից 16-ը մաթեմատիկայի առարկայական շաբաթը նոր շունչ և աշխուժություն մտցրեց աշակերտների առօրյայում:
Ձևավորած վահանակի պաստառներն ու խաղ-առաջադրանքները մեծ ազդեցություն ունեցան սովորողների հետաքրքրության աճի վրա՝ նպաստելով նրանց կրթամակարդակի բարձրացմանը:

Նոյեմբերի  19-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  «Տիեզերք»  թեմայով  բաց դաս բնագիտություն  առարկայից/ուսուցիչ՝ Լ.Հակոբյան/:Դասը  առավել հետաքրքրական դարձնելու  համար  կիրառվեցին նոր  մեթոդներ  ու  հնարներ, ցուցադրվեցին զննական պարագաներ/դիդակտիկ նյութեր,քարտեզ,ՏՀՏ/:Դասին ակտիվ մասնակցություն  ցուցաբերեցին  գրեթե  բոլոր  աշակերտները:Այն հետաքրքիր էր և ուսանելի:


Նոյեմբերի  20-ին   IXբ դասարանում  տեղի  ունեցավ  բաց դաս  <<Գրականություն>>  առարկայից/ուսուցչուհի՝ Լ.Ղարիբյան/:

Թեման՝ Մովսես Խորենացի, առասպելներ  և  վիպերգեր/ամփոփում/:

Նպատակն  էր՝ կարողանալ  ներկայացնել  Խորենացու  ապրած  ժամանակաշրջանը, նրա  կյանքն  ու  գործունեությունը, առասպելների  բովանդակությունն  ու  գաղափարը:

Վերլուծել  գլխավոր  հերոսների  կերպարները, մեկնաբանել  նրանց  արարքների  շարժառիթները:Ներկայացնել   <<Հայոց  պատմության  համաշխարհային  արժեքը>>:

Դասի  ընթացքում  աշակերտները  ներկայացրին  Մ.Խորենացու  կյանքն  ու  գործունեությունը, նրա  <<Հայոց  պատմության>>  կառուցվածքն  ու բովանդակությունը, ինչպես  նաև  առասպելներն  ու  վիպերգերը՝ նշելով, որ  դրանք  ցույց  են  տալիս  մեր  ժողովրդի  ըմբոստ  և  ազատասեր  ոգին, օտար  բռնակալներին  չհնազանդվելու  նրա  անկոտրում  կամքը, միևնույն  ժամանակ  նրա  խաղաղասեր  ու  բարի   բնավորությունը:

Դասի  ընթացքում  կիրառվեցին  ուսուցման  նոր  մեթոդներ:Բոլոր  աշխատանքները  նպատակային  էին:

Դասն  ուսանելի  էր, այն  անցավ  ջերմ  ու  անկաշկանդ  մթնոլորտում:


 
Նոյեմբերի 16-ին /I-V դասարաններ/ և նոյեմբերի 17-ին /VI-XII դասարաններ/ Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ծնողական համալսարան:
Միջոցառման նպատակն էր ամուր հիմքերի վրա դնել ընտանիք-դպրոց կապը, ծնողներին իրազեկել ծնողի պարտականություններին, սովորողի իրավունքների և պարտականությունների մասին:
Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Ա.Աղայանը, ուսումնական գծով փոխտնօրեններ Ա.Մկրտչյանը ,Ա.Ավետիսյանը , ՄԿԱ փոխտնօրեն Ն.Սարգսյանը , ծնողական խորհրդի նախագահի տեղակալ Զ.Աբրահամյանը և Մեղրիի ոստիկանության բաժնի աշխատակից Հ.Բաբայանը:
 

 
Նոյեմբերի 19-ին VIIIա դասարանում կազմակերպվեց բաց դաս «ֆիզիկա» առարկայից/ուսուցչուհի Լ.Հակոբյան/:Դասարանը կահավորված էր աշակերտների կողմից պատրաստված պաստառներով,փորձերին համապատասխանող սարքերով :
Դասի նպատակն էր ամրապնդել և գործնականում կիրառել տեսական նյութը «Իմպուլս և էներգիա» բաժնից:Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին իրենց առաջադրված հարցերին:Դասապրոցեսի ընթացքում կիրառվեցին նոր մեթոդներ,որոնք առավել հետաքրքիր դարձրին այն:

Նոյեմբերի  19-ին  Vա դասարանում տեղի  ունեցավ  դաս-միջոցառում  «Աշնան տերևների փունջ» խորագրով/ուսուցիչ  Ն.Գասպարյան/:

Աշակերտները  ներկայացրեցին  Մարտիրոս Սարյանի կտավներին բնորոշ առանձնահատկությունները՝կապելով այն  աշնան  վառ  գույների  հետ:

Դասը  նպաստավոր  էր  աշակերտների  գեղագիտական  ընկալման  և  ճաշակի  զարգացման  համար:


«Ընթերցանություն,ահա ամենալավ ուսուցիչը»

Աշակերտական  խորհուրդը  դասվարների  աջակցությամբ / III-IV դասարաններ/  անցկացրեց  Հովհաննես  Թումանյանի  «Սուտլիկ  որսկանը»,«Բարեկենդանը», «Անբան Հուռին»,«Քաջ Նազարը» հեքիաթների  քննարկումներ՝ զուգակցելով  ցուցադրությամբ:

Աշակերտները  դերային  խաղով  ներկայացրին  հեքիաթները , հարց  ու  պատասխանի  միջոցով  վերհանեցին  հեքիաթում  տեղ  գտած  իրականն  ու  երևակայականը:

Միջոցառումը  նպաստեց  աշակերտների  բանավոր  խոսքի, ինքնուրույն  վերլուծելու  հմտությունների  զարգացմանը:


Նոյեմբերի 14 -ին  IXա դասարանում/ուսուցչուհի Լ.Հովակիմյան/  տեղի  ունեցավ  դաս-միջոցառում՝ «Քիմիան գույներով»  խորագրով:Նպատակն  էր՝  տեսանելի  և  շոշափելի  դարձնել  առարկան, զարգացնել  սովորողների  վերլուծական  մտածողությունը:

Աշակերտները  կատարեցին  քիմիական  փորձեր, մեկնաբանեցին  և  ներկայացրին  համապատասխան  վերլուծություններ:

Դասը  հետաքրքիր  էր  և  ուսանելի:


Ագարակի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 15-ին անցկացվեց «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթը: Այս մրցույթը, ինչպես «Կենգուրուն» և «Մեղուն» նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին: Ագարակի միջնակարգ դպրոցի 41 աշակերտ մասնակցեց մրցույթին(պատասխանատու՝ օտար լեզվի մասնախմբի նախագահ Գ.Սարգսյան):
Մրցույթի սկզբում բոլոր մասնակիցներին բաժանվեցին հուշանվերներ:Մասնակից աշակերտները ծանոթացան մրցույթի կանոններին:Այն անցկացվեց պատշաճ մակարդակով:
Հուսանք, որ տարվա բոլոր մասնակիցների արդյունքների ընդհանուր հաշվետվության արդյունքում մեր դպրոցի աշակերտներից կլինեն մրցանակակիրներ:


Նոյեմբերի  13-ին  IIIա  դասարանում  /դասվար Զ.Ղուկասյան/  անցկացվեց բաց դաս մաթեմատիկա առարկայից:Ուսուցանվող  թեման էր  «Բազմապատկման  զուգորդական հատկությունը»:

Դասարանը ցուցաբերեց  ակտիվություն ,յուրացրեցին  նոր  նյութը:

Ուսուցչուհին  օգտագործել էր  դիդակտիկ  նյութեր:

Դասը նպատակային էր և ուսանելի:


Բաց   դաս   «Մայրենի»  առարկայից

«Բառը  մի  աշխարհ է»,- սիրում էր  ասել  մեծն  Հովհաննես Թումանյանը:

Սակայն  ամեն  բառ  նաև … կենդանի արարած  է: Բառն  էլ  ունի  իր  հարուստ ներաշխարհն  ու  բարդ  կերտվածքը:

2018թ  նոյեմբերի  13-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի    VIա դասարանում  կազմակերպվեց  բաց դաս  «Մայրենի»  առարկայից/ուսուցչուհի՝ Սաթիկ Ասատրյան/:Նպատակը  «Բառ  և  դարձվածք»  նյութի  ամրապնդումն  էր: Գեղեցիկ  կահավորված  դասարան, նպատակային  ցուցապաստառներ, տեսադաս:

Սրանց  միջոցով  ուսուցչուհին  կարողացավ  բացահայտել  իր  սաների  գիտելիքները, կարողությունները, հմտությունները:

Իրենց  հղկված, արտահայտիչ , տրամաբանված  խոսքով, վարժ  ընթերցանությամբ  աշակերտները  փորձեցին  ներկայացնել  ուսումնասիրած նյութի  գաղափարական բովանդակությունը, դաստիարակչական  նշանակությունը:

Աշակերտները  կատարեցին  խմբային  աշխատանք:Կիրառվեցին  «Խմբային  հետազոտություն»  , «Tաձև  աղյուսակ», «Քարտեզագրում»,  «2 աստղիկ, 1 դրոշակ»  մեթոդները:Դասը  օրինակելի  էր, բովանդակալից:


2018թ նոյեմբերի 5-9-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հայտարարվել էր Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում:Մեդիագրագիտությունը հարց տալու մշակույթն է , որը սկսվում է դպրոցից:Ագարակի միջնակարգ դպրոցում նույնպես անցկացվեցին մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր/մեդիամարտեր/:
VIII-XII դասարանների աշակերտները դիտեցին տեսադասեր և քննարկեցին մեդիայի կարևորությունն ու մատչելիությունը:Նպատակը՝ սովորեցնել մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքները:
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում ինֆորմատիկայի ուսուցչուհի Հ.Սահակյանին և դասղեկ Ս.Ասատրյանին դասընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:


Նոյեմբերի 7- ին Մեղրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի 2-րդ փուլը.Մասնակցում էին համայնքի 8 դպրոցների հավաքական թիմերը.Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը ՝Արթուր Մանուկյան,Սլավիկ Սարգսյան.Էրիկ Համբարձումյան .Լուիզա Սարգսյան հաղթելով Մեղրու թիվ 1.դպրոցին՝ 4-0 Մեղրու.թիվ 2..դպրոցին՝4-0.Շվանիձորի դպրոցի՝4-0..Ալվանքի դպրոցին 4-0. Վարդանիձորի դպրոցին՝ 3-1.Լեհվազի դպրոցին 3-1.Կարճևանի դպրոցին՝3-1դարձավ մրցաշարի հաղթող և իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիադայի 3-րդ փուլին.
ՄՐՑԱՇԱՐԻ ԱՂՅՈՒՍԱԸ. 1.Ագարակ ՝ 14 միավոր 2.Վարդանիձոր՝ 9 միավոր 3.Լեհվազ ՝ 9 միավոր 4.Մեղրի -1՝ 8 միավոր 5.Մեղրի -2 ՝ 5 միավոր 6.Կարճևան ՝ 4 միավոր 7.Շվանիձոր՝ 4 միավոր .8.Ալվանք ՝ 3 միավոր
Տնօրենությունը շնորհավորում է աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ:


Նոյեմբերի  5-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  դահլիճում  տեղի  ունեցավ հանդիպում  Ռազմաավիացիոն համալսարանի գնդապետ Ս.Իսկանդարյանի, Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի գնդապետ Հ.Մարգարյանի և 12-րդ դասարանների աշակերտների միջև: Գնդապետները  աշակերտներին  ներկայացրին  ռազմական բուհերում ուսանելու  պայմանները, զինծառայողի  կարգավիճակից  բխող իրավունքներն ու  արտոնությունները:Միջոցառման  ավարտին  տնօրենությունը  շնորհակալություն  հայտնեց  հյուրերին  դպրոց  այցելելու  և   մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու  համար:


2018թ հոկտեմբերի 26-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ (Սրբոց Թարգմանչաց) տոնին նվիրված ներդպրոցական միջոցառում` 5-րդ բ դասարանի սաների մասնակցությամբ։ Հայ ժողովրդի կյանքի մեջ գրքի ծննդյան տոնին, սաները վերստին խոսեցին այդ գրքի` Աստվածաշունչ մատյանի կարևորության, հայ Գրի երկնքից ստացված լինելու մեսրոպյան հանճարի մասին։ Հայ Գիրքն անվանեցին` մշակույթի ամենազոր կորիզ, հայ մարդու ընկեր, շեփորաձայն հուշարձան, խղճի զարթման և ուղղման մշտահունչ զողանջ։ Անսակարկ սիրո ուխտ արեցին հավատարիմ նմալ հայ ժողովրդի դարագնա պատմության մեջ Սուրբ Սահայկ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ավանդած հավերժական ժառանգությանը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն մեծազնիվ Տիկին Ա. Աղայանը, Ագարակի Զորամասի հոգևոր սպասավոր Բարեշնորհ Դավիթ Սարկավագ Հովհանիսյանը, ուսուցիչներ,տարբեր դասարանների սաներ, միջոցառման մասնակիցների ծնողներ և հյուրեր։


Մեղու -2018

2018թ հոկտեմբերի 25-ին մեկնարկեց <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթը:

Մրցույթի նպատակն է  հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն և զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները:

Ագարակի միջնակարգ դպրոցի 84 աշակերտ մասնակցեց մրցույթին:
Մրցույթի սկզբում բոլոր մասնակիցներին բաժանվեցին հուշանվերներ և պատասխանների թերթիկները(պատասխանատու՝ հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ Ս.Ասատրյան):
Մասնակից աշակերտները ծանոթացան մրցույթի կանոններին:
Այն անցկացվեց պատշաճ մակարդակով:
Հուսանք, որ տարվա բոլոր մասնակիցների արդյունքների ընդհանուր հաշվետվության արդյունքում մեր դպրոցի աշակերտներից կլինեն մրցանակակիրներ:


2018թ հոկտեմբերի 26-ին Ագարակի միջն. դպրոցում տեղի ունեցավ (Սրբոց Թարգմանչաց) տոնին նվիրված ներդպրոցական միջոցառում` 5-րդ Բ դասարանի սաների մասնակցությամբ։ Հայ ժողովրդի կյանքի մեջ գրքի ծննդյան տոնին, սաները վերստին խոսեցին այդ գրքի` Աստվածաշունչ մատյանի կարևորության, հայ Գրի երկնքից ստացված լինելու մեսրոպյան հանճարի մասին։ Հայ Գիրքն անվանեցին` մշակույթի ամենազոր կորիզ, հայ մարդու ընկեր, շեփորաձայն հուշարձան, խղճի զարթման և ուղղման մշտահունչ զողանջ։ Անսակարկ սիրո ուխտ արեցին հավատարիմ նմալ հայ ժողովրդի դարագնա պատմության մեջ Սուրբ Սահայկ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ավանդած հավերժական ժառանգությանը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն մեծազնիվ Տիկին Ա. Աղայանը, Ագարակի Զորամասի հոգևոր սպասավոր Բարեշնորհ Դավիթ Սարկավագ Հովհանիսյանը, ուսուցիչներ,տարբեր դասարանների սաներ, միջոցառման մասնակիցների ծնողներ և հյուրեր։


2018թ  հոկտեմբերի  25-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  միջոցառում՝ նվիրված  Գերմանիայի ազգային  տոնին:Միջոցառմանը  մասնակցում  էին  VIIա,բ, VIIIբ, IXա, XIբ  դասարանների  աշակերտները:Նպատակն  էր՝ հարգալից  վերաբերմունքի դաստիարակում Գերմանիայի  ժողովրդի  լեզվի, մշակույթի  նկատմամբ:Աշակերտները գերմաներենով  գեղեցիկ  ներկայացրեցին  Գերմանիա պետությունը,նրա երկրամասերը,, մեծ քաղաքներն ու մշակույթը:

Երգով,ասմունքով և երաժշտական կատարումով հանդես  եկան  մի  շարք  շնորհալի  աշակերտներ:Միջոցառումն  ավարտվեց  հանճարեղ  գերմանացի  կոմպոզիտոր  Բեթհովենի <<Լուսնի  սոնատի>>  դյութիչ  ելևէջներով:


Փորձ-դիտարկում-վերլուծություն

Յուրօրինակ  էր  կազմակերպված  դասղեկի  բաց ժամը VIIIա դասարանում/ դասղեկ՝ Լ.Հակոբյան/:Այն  սկսվեց  փորձի  ցուցադրությամբ՝ 400 գլանակ ծխախոտի  ազդեցությունը  հեղուկի  վրա:Տեսանյութը  դիտելուց  հետո  կազմակերպվեց  քննարկում, որի  արդյունքում  աշակերտները  վեր  հանեցին  ծխախոտի  վնասակար  ազդեցությունը  օրգան-համակարգերի  վրա:Դասի  ավարտին  միասնաբար <<Ոչ>>  ասեցին  ծխախոտին  և  ալկոհոլին:

Միջոցառման  ավարտին  ՄԿԱ փոխտնօրեն՝  Ն.Սարգսյանը   շնորհակալություն  հայտնեց դասղեկին  հետաքրքիր  դաս  կազմակերպելու  համար:


        Հոկտեմբերի  25-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IXա  դասարանում /դասղեկ՝Լ.Հովակիմյան/  անցկացվեց ցերեկույթ Կարինի Սանասարյան դպրոցի  հիմնադիր  Մկրտիչ  Սանասարյանի  200-ամյակի  հիշատակին:

Միջոցառման  ընթացքում  աշակերտները  ներկայացրին  հայ մեծահարուստ բարերար Մկրտիչ Սանասարյանի կյանքն ու  գործունեությունը:

Մկրտիչ  Սանասարյանի  բազում  բարեգործություններից,ինչ խոսք, գլխավորը  1881թ  Կարինում բացված Սանասարյան վարժարանն է:Լինելով  ուսյալ  անձնավորություն՝  մեծ  բարեգործը  հասկանում  էր  ազգի  առաջընթացի  գործում  ուսման  կարևորությունը:

Նա  կարևորում  էր  հատկապես  Արևմտյան  Հայաստանում  երիտասարդ  սերնդի  կրթության  գործը՝  համարելով, որ  միայն  ուսման  ու  կրթության  միջոցով  հայությունը  կբարելավի  իր  սոցիալական  վիճակը, բացի  այդ, կրթությունը  կնպաստի  ազգային, ինքնագիտակցության  բարձրացմանն  ու ազգային-ազատագրական  շարժմանը:

Կազմակերպվեց   ցուցադրում  , ընթերցեցին  որոշակի  հատվածներ Կարին վարժարանի  պատմությունից:

Միջոցառման  վերջում  ՄԿԱ փոխտնօրեն  Ն.Սարգսյանը  շնորհակալություն  հայտնեց Լ.Հովակիմյանին  միջոցառումը բարձր  մակարդակով   միջոցառումը  կազմակերպելու  համար:


Ծխախոտը  անգութ  մարդասպան է

Հոկտեմբերի  25-ին  Xա դասարանում /դասղկ՝ Ա.Հովհաննիսյան/  ցուցադրվեց  տեսանյութ՝ <<Ալկոհոլի,ծխախոտի  և  թմրամիջոցների  կանխարգելման միջոցները>>  վերնագրով: Տեսանյութի  միջոցով  տեսանելի  դարձվեց  ալկոհոլի,ծխախոտի  վատ  ազդեցությունը  օրգանիզմի  վրա:

Միջոցառման  նպատակն  էր  նպաստել-առողջ  ապրելակերպի   պահպանմանն ու  զարգացմանը:


Հայաստանը սքանչելի է:

Հոկտեմբերի 23-ին Ագարակի միջնակարգ դպրոցի Vա դասարանում /դասղեկ՝ Զ.Գյուլասարյան/ անցկացվեց <<Հայաստանի տեսարժան վայրերը>> թեմայով դասղեկի ժամ:
Դասի նպատակն էր՝ ծանոթացնել աշակերտներին Հայաստանի գեղատեսիլ վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:
Աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցան դասին:
Դասը նպատակային էր և ուսանելի:

 

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ VIIIա և VIIIբ դասարանների միջև սպորտլանդիա, որի արդյունքում հաղթեց VIIIբ դասարանը:


Հոկտեմբերի 22-ից տրվեց <<Ոսկեծամիկ աշուն>> խորագրով միջոցառումների մեկնարկը:Միջոցառումները անց են կացվում II-IV դասարաններում:
IVա,բ դասարանների աշակերտները գրեցին <<Աշուն>> վերնագրով շարադրություն:Լավագույն աշխատանքները կխրախուսվեն տնօրենության կողմից:
IIIա,բ դասարանների աշակերտները ստեղծեցին աշնանային պատկերասրահ:
IIգ դասարանում/դասվար՝ Ա.Հովակիմյան/ անցկացվեց դաս-միջոցառում <<Ոսկեծամիկ աշուն>> թեմայով: Աշունն իր գույներով, բերք ու բարիքով տեղափոխվել էր դասասենյակ:
Բնության ճանաչման նպատակին ծառայող դասին երեխաները դրսևորեցին տարվա եղանակների,համապատասխան ամիսների, եղանակային փոփոխությունների և առանձնահատկությունների իմացություն:Դասը համեմված էր աշնանը, նվիրված երգերով, հանելուկներով, ասմունքով:


Հոկտեմբերի  22-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  VIIա  դասարանում/դասղեկ՝ Գ.Մկրտչյան/  անցկացվեց <<Ծխելը    և  նրա  հետևանքները>>  թեմայով  դասղեկի  բաց ժամ:

Դասը  սկսվեց  սահիկահանդեսի  ցուցադրությամբ,այնուհետև  հաջորդեց քննարկում:

Դասղեկը  ներկայացրեց  <<Գիտեք,որ  ծխելը  հիմարեցնում  է>>  թերթոնը, աշակերտները  ընթերցեցին  և  կազմակերպվեց  խմբային  քննարկում:

Այնուհետև  Էդիտան,Սվետլանան,Մարին,Լաուրան և Ալիտան  ներկայացրին  իրենց  հետազոտական աշխատանքը:Աշակերտները  միասնաբար  ընդունեցին  կարգախոս ընդդեմ ծխելու  վնասակարությանը. <<Մի ծխեք և մի վտանգեք  Ձեր  և  Ձեր  հարազատների  առողջությունը>>:


Հոկտեմբերի  18-ին   Iա  դասարանում/ դասվար՝ Օ.Ստեփանյան/  և  հոկտեմբերի  19-ին  Iբ դասարանում/դասվար՝ Ա.Գրիգորյան/ տեղի  ունեցան  բաց-դասեր՝ նվիրված <<Ա>>  տառի  ուսուցմանը:

Նպատակն  էր.

  1. Ամրապնդել պատմության,նախադասության,բառի,վանկի,հնչյունների  մասին  ունեցած  գիտելիքները:
  2. Զարգացնել բանավոր  խոսք  կառուցելու, վերլուծելու  կարողությունները:
  3. Բառի մեջ  առանձնացնել  ա  հնչյունը,նրա  տեղը  բառի  մեջ:
  4. Ճանաչել Ա  տառը:
  5. Սովորեցնել ձեռագիր Ա  տառի գրությունը:

Բաց-դասերի  ավարտին  <<Ա>>  տառն  աշակերտներին  հյուրասիրեց  իր  տեսքով  թխվածքաբլիթներ,որպեսզի  աշակերտները  ոչ  միայն  լավ  յուրացնեն  ու  հիշեն  Ա  տառը, այլ  նաև  ճաշակեն  նրա  քաղցրությունը:


Հոկտեմբերի  22-ին  VIIIբ և  Xա դասարանները Հայոց պատմության դասին դիտեցին փաստագրական ֆիլմ’ նվիրված մեր մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին: Նրանք ևս մեկ անգամ վերհիշեցին մեր ժողովրդի պատմությունը, Երևանի մասին իմացան հետաքրքիր փաստեր ։


Հոկտեմբերի  22-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում   տեղի  ունեցավ  ցերեկույթ՝ <<Վնասակար սովորություններ>>  թեմայով:Ցերեկույթի  մասնակիցները IXա/դասղեկ՝ Լ.Հովակիմյան/  և IXբ/դասղեկ՝ Լ.Ղարիբյան/  դասարանների  աշակերտներն էին:

Միջոցառման  հիմնական  նպատակն էր՝ բարձրացնել  դեռահասների  իրազեկվածության  մակարդակը  ծխախոտի  և  ալկոհոլի  վնասակար  հետևանքների  վերաբերյալ, զերծ  պահել  վտանգավոր  նյութերից,ձևավորել առողջ ապրելակերպ:Միջոցառման  ընթացքում  ներկայացվեց  մարդու  օրգանիզմը  քայքայող  վնասակար  նյութերի  ազդեցության  պատկերը:

Ծավալվեց  քննարկում  ՝<<Ինչպես  զերծ  մնալ  ծխախոտից>>  թեմայով,որի  ընթացքում  աշակերտներն  անկաշկանդ  արտահայտեցին  իրենց  մտքերը, հնչեցրին  կարծիքներ՝տալով հիմնավորումներ:Ապա անցկացվեց  մրցույթ՝ <<Ծխելու  դեմ  լավագույն  հակագովազդ>>  թեմայով:Աշակերտները խմբերով  կատարեցին  աշխատանքը՝ մեկնաբանելով  այն:


«Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում մի տխմար»

Հոկտեմբերի 18-ին VIIբ դասարանում (դասղեկ Ա. Հայրապետյան) տեղի ունեցավ դասղեկի բաց դաս՝ «Ծխախոտը սև մահ է՝ ճերմակ գլանակի մեջ փաթաթված» խորագրով: Դասի նպատակն էր ձևավորել և խորացնել աշակերտների գիտելիքները ծխախոտի, նրա քիմիական բաղադրության վերաբերյալ,ինչպես նաև զարգացնել օրգանիզմի վրա ծխախոտի բացասական ազդեցության վերաբերյալ դիտարկումներ կատարելու կարողություններ:Դասղեկը աշակերտներին ծանոթացրեց ծխախոտի վնասակար ազդեցության մասին,ներկայացրեց համաշխարհային ցուցանիշները:
Աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցան դասին:
Դասը նպատակային էր ու ուսանելի:


Հոկտեմբերի  18-ին  Vա դասարանում տեղի  ունեցավ  <<Մենք  սիրում  ենք  մաթեմատիկան>>  դաս-միջոցառումը/ուսուցիչ՝ Գ.Մկրտչյան/, որի  նպատակն  էր  դաստիարակել  համագործակցելու  կուլտուրա, խթանել  աշակերտների  ինքնուրույն  մտածողությանը, ինչպես նաև  մեծացնել  հետաքրքրությունը  առարկայի  նկատմամբ:

Աշակերտները  ներկայացրին,թե ինչպե˚ս  են  մարդիկ  հաշվել  սովորել, ծանոթացրին  թվագրության  հռոմեական  և  հայկական համակարգերին:Լուծեցին  հետաքրքրաշարժ  և  տրամաբանական խնդիրներ,պատասխանեցին  մրցակից  թիմի  տված  հարցերին:

Դասը  հագեցած  էր  և  ուսանելի:


Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ VIIա և VIIբ դասարանների միջև սպորտլանդիա, որի արդյունքում 13:14 հաշվով հաղթեց <<Առյուծներ>> թիմը /VIIբ դասարան/:


Հոկտեմբերի  18-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  հանդիպում Հայաստանի  Ֆրանսիական համալսարանի դասախոսների,ուսանողների  և  X-XII դասարանի աշակերտների  միջև:

Հանդիպման  նպատակն  էր  նպաստել  մասնագիտական  կողմնորոշմանը:Միջոցառման  ընթացքում  դասախոսները  և  ուսանողները  պատասխանեցին  աշակերտներին հետաքրքրող հարցերին:


Լեզուն ազգային բարձրագույն արժեք է, աշակերտները պետք է ավելի սիրեն և արժևորեն, լավ սովորեն,ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբառ հայոց լեզուն:
Այս նպատակն էր հետապնդում VIա և VIբ միջդասարանական մրցույթ-վիկտորինան/ կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ՝ Ա.Ասատրյան/:Յուրաքանչյուր խաղափուլ ընդմիջվեց գեղարվեստական համարներով/ասմունք, երգ, երաժշտություն,պար/:Վիկտորինան ավարտվեց VIա դասարանի հաղթանակով:Հաղթող դասարանը տնօրենության կողմից պարգևատրվեց պատվոգրով:

18.10.2018թ. տրվեց պատմության և աշխարհագրության առարկայական շաբաթի մեկնարկը։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ VIա և VIբ դասարանների միջև սպորտլանդիա, որի արդյունքում 21:24 հաշվով հաղթեց <<Անի>> թիմը /VIբ դասարան/:
 

Հոկտեմբերի 17-ին Vա/ուսուցիչ՝ Ա.Հովհաննիսյան/ և Vբ/ուսուցիչ՝ Է.Գյուլասարյան/ դասարանների միջև անցկացվեց մրցույթ-վիկտորնա <<Մայրենի>> առարկայից:Զուգահեռ դասարանները ողջույնի խոսքերով միմյանց մաղթեցին արդար խաղ ու հաղթանակ:Հարցերն ընտրված էին անցած թեմաներից:Խաղ-վիկտորինան անցավ հետաքրքիր, հավասար պայքարում:
Մթնոլորտը ջերմ ու տրամադրող էր:Հնչեցին ասույթներ և բանաստեղծություններ նվիրված մայրենի լեզվին:Վիկտորինա խաղ-մրցույթն ավարտվեց Vբ դասարանի հաղթանակով:
Ցանկացած մրցույթ-վիկտորինա ունի կրթական, դաստիարակչական և ուսուցողական բովանդակություն:
 

Տրվեց սպորտային միջոցառումների մեկնարկը
 
Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ և ֆիզկուլտուրայի ուսուցիչների աջակցությամբ դպրոցում անց է կացվելու միջդասարանական սպորտային մրցույթներ:Հաղթող դասարանները տնօրենության կողմից կպարգևատրվեն պատվոգրերով:
 
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Vա և Vբ դասարանների միջև սպորտլանդիա, որի արդյունքում 19:15 հաշվով հաղթեց <<Բազե>> թիմը /Vա դասարան/:

Տրվեց հայոց լեզվի և գրականության առարկայական շաբաթի մեկնարկը:


ԳԴՀ դեսպանության մշակույթի բաժնի կցորդ Յակոբ Ցիգլերը, Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ համակարգող Մերի Նավասարդյանն ու Գյոթե ինստիտուտի փորձագետ Դանա Շլուխթմանը տարածաշրջան այցի ընթացքում եղան նաև Ագարակի միջնակարգ դպրոցում: Քննարկվեցին մի շարք հարցեր՝ գերմաներեն լեզվի ուսումնասիրության, աշակերտների նախասիրությունների,փոխանակման ծրագրի կարևորության, Գերմանիայի բուհերում աշակերտների ուսանելու վերաբերյալ: Հետաքրքիր և բովանդակալից միջոցառում էր, որի արդյունքում դպրոցի գրադարանը կրկնակի անգամ համալրվեց գերմաներեն գրականությամբ:
Երախտագիտության մեր խոսքն ենք հղում մեր գերմանացի հյուրերին՝ աննախադեպ միջոցառման համար:


09.10.2018թ. 8բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս աշխարհագրություն առարկայից (դասի թեման_ ՌԴ_ի տնտեսությունը, ուսուցիչ Բ.Մանուկյան): Դասին առկա էին Ռուսաստանի ֆիզիկական քարտեզ, գլոբուս, ատլաս, դիդակտիկ այլ նյութեր։ Աշակերտները գրատախտակին ուսուցչի օգնությամբ գծապատկերով ներկայացրին Ռուսաստանի տնտեսությունը, նրա ճյուղերը։ Դասի ժամանակ կիրառվեցին նոր մեթոդներ, ամբողջ դասարանը ակտիվորեն մասնակցում էր դասին։ Դասընթացում ամփոփվեց անցած նյութը խմբային աշխատանքով, նոր նյութի հետ հանձնարարվեց նաև թեմայի վերաբերյալ ֆիլմի դիտում (“Պոմպեյի վերջին օրը”) ։ Դասը լիարժեք էր, հագեցած և ուսանելի։


Գրքերը լուսավորում են մարդու հոգին, նրա մեջ արթացնում լավագույն ձգտումները,սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը:Գրադարանավարի օրվա առթիվ IXբ դասարանի աշակերտները /դասղեկ՝Լ.Ղարիբյան/ այցելեցին գրադարան:Շնորհավորելով և մեծարանքի խոսքեր ուղղելով գրադարանավարուհուն ՝աշակերտները նվիրեցին գիրք:Նրանք ներկայացրին գրքերի դերն ու նշանակությունը ՝մեջբերելով ասույթներ գրքերի մասին և ևս մեկ անգամ փաստելով, որ աստվածային գրեր արարող և պաշտող ազգն ապրում է հավերժ:


Ուսուցչի օր

Опубликовано Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc Вторник, 9 октября 2018 г.


2018թ հոկտեմբերի 8-ին IIIա դասարանում/դասվար՝ Զ.Ղուկասյան/ տեղի ունեցավ դասարանական միջոցառում՝ <<Գիրքն է կյանքի ճամփի ոսկե բանալին>> խորագրով:
Նպատակն էր ՝ կարևորել գրքի արժեքը, ավելի սերտ կապվել գրքին ու գրականությանը:
Միջոցառումն սկսվեց գրքին նվիրված ասույթով:Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան բանստեղծությունների ընթերցմամբ:Հնչեցին ասույթներ և աշխույժ հանելուկներ:Աշակերտները ևս մեկ անգամ գիտակցեցին,որ գիրքը մեծ դեր ու նշանակություն ունի , ճանաչեցին գրքի արժեքը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ տնօրեն Ա.Աղայանը՝ հորդորելով հաճախ կազմակերպել ընթերցանության մրցույթ դրոշներին ճանաչելու, խոսքը զարգացնելու, բառապաշարը հարստացնելու նպատակով:



2018թ հոկտեմբերի 7-ին գրադարանում տեղի ունեցավ դասարանական միջոցառում՝ VIIա դասարանի աշակերտների մասնակցությամբ/դասղեկ՝ Գ.Մկրտչյան/:Աշակերտները սիրով շնորհավորեցին գրադարանավարուհուն մասնագիտական տոնի առթիվ՝ հանդես գալով ասմունքով,ներկայացրին նաև տոնի խորհուրդը՝ նշելով որ գրքերը մեր ամենալավ բարեկամներն են:
Ապահովելով ծնող-աշակերտ-ուսուցիչ սերտ համագործակցությունը՝ VIIա դասարանը, ձևավորել էր վահանակ՝ <<Շնորհավո՛ր տոնդ, գրադարանի աղջիկ>> խորագրով, որը հայերեն-անգլերեն բառարանի հետ նվիրեցին գրադարանին:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ՄԿԱ փոխտնօրեն Ն.Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ծնող Գ.Մելքոնյանին գեղեցիկ ու բովանդակալից վահանակ ձևավորելու համար:


2018 թվականիի հոկտեմբերի 5-ին ԱԽ-ի նախաձեռնությամբ/նախագահ՝Ս.Գևորգյան/ Xա դասարանում /դասղեկ՝ Ա.Հովհաննիսյան/ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ցերեկույթ:
Աշակերտները նախապես ձևավորել էին վահանակ՝ նվիրված աշխարհահռչակ երգչին:Տեսանյութի միջոցով աշակերտները ներկայացրին մեծ հայորդու կյանքն ու գործունեությունը:Հնչեցին նրա անզուգական երգերն ու գեղեցիկ բանաստեղծությունները:
Միջոցառման վերջում X ա դասարանն անվանակոչվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:Աշակերտները խոստացան միշտ պահել նրա պայծառ հիշատակը:
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն հայտնեց ԱԽ-ին, Xա դասարանի աշակերտներին ու դասղեկ Ա.Հովհաննիսյանին միջոցառումը պատշաճ կազմակերպելու և դասարանն անվանակոչելու համար:


Վահանակի ձևավորում

 


 ԱԳԱՐԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ԱՆԺԵԼԱ ԱՂԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

  


Հոկտեմբերի 1-ին կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շ.Ազնավուրը:
Ագարակի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոսի, մեծանուն երգչի,երգահանի,դերասանի:
Հանգչի՛ր խաղաղությամբ,Մե՛ծն հայ:


Սեպտեմբերի  27-ին  XIբ դասարանում կայացավ  բաց դաս Հայոց պատմությունից/ուսուցիչ՝ Լ.Միրզոյան/:

Դասի  նպատակն էր աշակերտներին  ներկայացնել  XVIII դ երկրորդ կեսի հայ ազատագրական պայքարի նշանավոր դեմքերից մեկի՝ Հովսեփ Էմինի կյանքն ու գործունեությունը և XVIII դ. վերջին  կազմված Հայաստանի ազատագրության ծրագրերին:

Աշակերտները  ընկալեցին  ու  հասկացան, որ հայության առջև ծառացած համազգային խնդիրները հնարավոր էր լուծել միայն հայկական պետականության վերականգնելու դեպքում և, որ հայկական վիթխարի կապիտալը օտար պետություններում ենթակա է փոշիացման, վերացման՝ առանց ազգային բանակի ու պետության աջակցության:


Արիության դաս

<<Ես եմ իմ երկրի տերը և ես Ձեզ չեմ տա իմ երկիրը>>,-Գարեգին Բագրատունու խոսքերով սկսվեց արիության դասը /VIII-IX դասարաններ/:
Դասը վարեցին ոստիկանության Մեղրիի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,ոստիկանության լեյտենանտ Ա.Դադայանը և ոստիկանության վետերան Բ.Խաչատրյանը՝ նպատակ ունենալով աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն, բարձր պահել ռազմահայրենասիրական ոգին , դաստիարակել ազգային ու զինվորական ավանդույթներին հավատարիմ, բարոյական վսեմ հատկանիշներով ու պատասխանատվության մեծ զգացումով օժտված հայրենասեր քաղաքացի:Դասն ավարտվեց Գարեգին Նժդեհի թևավոր խոսքով. <<Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից>>:
Դպրոցի տնօրեն Ա.Աղայանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին դաստիարակչական դաս վարելու համար:

 

 
Սեպտեմբերի 26-ին Ագարակի միջնակարգ դպրոցի I և II դասարաններում անցկացվեց զրույց ճանապարհային երթևեկության կանոնների մասին:Զրույցն անցկացրեց ոստիկանության Մեղրիի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ , ոստիկանության լեյտենանտ Ա.Դադայանը:
 

Սեպտեմբերի  25-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ինտելեկտուալ  խաղ նվիրված  ՀՀ  անկախության  27-րդ տարեդարձին:Խաղը  կազմակերպել էր  պատմաաշխարհագրական մեթոդմիավորումը,որին  մասնակցում  էին  X  և XI  դասարանների  շնորհալի  աշակերտները:Աշակերտները  ցուցաբերեցին  գեղեցիկ  խաղ, ի ցույց դրեցին  իրենց  գիտելիքները  Հայաստանի  պատմությունից  և  աշխարհագրությունից:

 

Սեպտեմբերի 20-ին Ագարակի միջնակարգ դպրոցի հրապարակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն,երեխաներինն էր :
Այդ օրը հրապարակի ամբողջ տարածքում մանուկները կավճանկարչությամբ պատկերում էին իրենց գունագեղ երազանքները` անամպ երկինք ու փայլող արև, նաև պետական խորհրդանիշեր ու տարբեր պատկերներ :
«Ես եմ իմ երկրի տերը» խորագրով կավճանկարին մասնակցում էին II-IV դասարանի աշակերտները:
 
 

 
ՀՀ անկախության օրվա նախօրեին ՝ սեպտեմբերի 20 -ին, Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի IIբ դասարանում ( դասվար Լ. Խաչատրյան) տեղի ունեցավ փոքրիկ դաս- միջոցառում ՝ նվիրված ՀՀ- ան անկախության 27 -րդ տարեդարձին:
Միջոցառումը վարեց Լիլիյա Բաբայանը:
<<Եվս մեկ օր և մենք կտոնենք համայն հայության գեղեցիկ ու լուսավոր տոներից մեկը >>:
Անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես:Անկախությունը հայ ժողովրդի ամենօրյա համառ պայքարի արդյունքն էր, բաղձալի երազանքը, որը իր հանգուցալուծումը գտավ և դարձավ համայն հայության տոնը: Հայաստանի կերտած անկախությունն ուներ սևից սպիտակ ընկած բոլոր երանգները, մռայլ պարտությունից մինչև վառ հաղթանակներ:
Միջոցառման նպատակն էր` երեխաների մեջ արթնացնել հայրենասիրական ոգին, սերմանել նրանց մեջ ազգի նկատմամբ սեր և հավատ, որպեսզի ամեն մի երեխա ճիշտ արժևորի հայ ժողովրդի կերտած Ա Ն Կ Ա Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը:
Միջոցառմանը ներկա էին ` Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Աղայանը,ՄԿԱ փոխտնօրեն Ն. Սարգսյանը:
Միջոցառման ներկա գտնվողները գոհ հեռացան:
 
 

Վիկտոր Համբարձումյան-110
 
VIIբ դասարանում /դասղեկ Ա.Հայրապետյան/ տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված աստղերի դեսպան Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին:Միջոցառումը սկսվեց Վիկտոր Համբարձումյանի կտակից մի փոքրիկ հատված ներկայացնելով:
<<Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:
Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ>>:
Աշակերտները ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը, ցուցադրվեց սահիկահանդես:

Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված սեպտեմբերի 18-20-ը Ագարակի միջնակարգ դպրոցի VIII-XII դասարաններում տեղի ունեցավ <<Անկախության արահետով>> փաստավավերագրական ֆիլմի ցուցադրում:


Սպորտային մրցույթներ:


ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված վահանակի ձևավորում:


Սեպտեմբերի 18-ին Մեղրի քաղաքում տեղի ունեցավ անկախության օրվան նվիրված շախմատի մրցաշար:Մասնակցում էին Մեղրի համայնքի դպրոցներից 16 աշակերտներ :Մրցանակային 3 տեղերը գբաղեցրին Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները.
1ին տեղ -Սլավիկ Սարգսյան
2-րդ տեղ -Արթուր Մանուկյան
3-րդ տեղ Էրիկ Համբաձումյան


Սեպտեմբերի  17-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  Xա և Xբ  դասարանների  աշակերտները  այցելեցին  Ագարակի  զորամաս:Աշակերտները  եղան զորամասի  նորակառույց  զինանոցներում  և  զորանոցներում,ծանոթացան վաշտի օրվա կարգացուցակին,օրապահի փաստաթղթերին և պարտականություններին,զինվորական առօրյային:Այցելեցին զորամասի թանգարան,մատուռ:

Այցելությունը նպատակային էր և բովանդակալից:


VIIIա  դասարանը/դասղեկ  Լ.Հակոբյան/  սեպտեմբերի  15-ին  այցելեց  տարածքային  զորամաս:Այցելության  նպատակն  էր  զարգացնել  ռազմահայրենասիրական  դաստիարակությունը, կարևորել  զինվորի  դերն  ու  նշանակությունը  հայրենիքի  պաշտպանության  սրբազան  գործում:Հանդիպեցին զորամասի  հոգևոր  առաջնորդ  սարկավագ տեր  Դավիթի  հետ, ներկայացվեց  Խաչվերաց  տոնի  խորհուրդը, նշանակությունը:Տեր  Դավիթը  աշակերտներին  նվիրեց  սրբապատկերով  էջանիշներ:Օրը  հագեցած  էր  և  ուրախությամբ  լի:


Սեպտեմբերի  14-ին  Մեղրիի  թիվ 1 միջնակարգ դպրոցում անց կացվեց <<Դիպուկ հրաձիգ>>  մրցույթ, որին  մասնակցում  էր  նաև  Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը:Առավել դրական արդյունք ցուցաբերեցին XIIա դասարանի աշակերտ Տարոն Հովակիմյանը  և  XIIբ դասարանի աշակերտ Նորիկ Հայրապետյանը:


Սեպտեմբերի  14-ին Ագարակի  միջնակարգ դպրոցում  տեղի  ունեցավ հանդիպում ոստիկանության Մեղրիի  բաժնի Ագարակի  բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն.Մայիլյանի և  VII-IX  դասարանի աշակերտների  միջև:Հանդիպման ընթացքում ընթերցվեց զեկուցում <<Անչափահասը և թմրամոլությունը>>  թեմայով,ինչպես  նաև  Ն.Մայիլյանը  պատասխանեց աշակերտներին  հուզող  հարցերին:


Արտադպրոցական միջոցառումների շրջանակում VIIIա դասարանը դասղեկ Լ.Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպեց ֆուտբոլի ներդասարանական մրցույթ:Օրը հետաքրքիր ու բովանադակալից դարձավ նաև ֆուտբոլի ընդմիջման ժամանակ անցկացրած ինտելեկտուալ խաղով:


Գեղեցկության համաշխարհային օրվան նվիրված Ագարակի միջնակարգ դպրոցում  սեպտեմբերի  11-ին  անցկացվեց բանավեճ՝ <<Ի՞նչն ենք համարում գեղեցիկ>>  թեմայով  X դասարանի  աշակերտների միջև:

Միջոցառման  նպատակն էր  խթանել աշակերտների  գեղագիտական դաստիարակությանը, գեղեցիկը ճիշտ ընկալելու,զգալու և տեսնելու  կարողությանը: Աշակերտները  ակտիվորեն մասնակցեցին բանավեճին,վերջնարդյունքում ստանալով՝

… Հոգու գեղեցկությունը բխում  է  արվեստի  տիեզերական ընկալումից:

…Մարդը   գեղեցկություն   է  բնության  մեջ:


<<Կրթություն առանց սահմանի>> ծրագրի շրջանակներում Ագարակի միջնակարգ դպրոցի վերապատրաստված ուսուցիչ Ա.Մկրտչյանը սեպտեմբերի 6-ին անցկացրեց փորձի փոխանակման դասընթաց մ/մ նախագահների հետ:


Սեպտեմբերի 5-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սովորողների ընդհանուր ժողով:Որից հետո անցկացվեց ընտրական հանձնախմբի անդրանիկ նիստը:Ընտրական հանձնախմբի նախագահ ընտրվեց Xա դասարանի աշակերտ Վարդան Գալստյանը,իսկ քարտուղար ընտրվեց Xբ դասարանի աշակերտուհի Լիլյա Գալստյանը:


Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը 3-րդ դասարանցիներին նոր ուսումնական տարվա առիթով նվերներ հանձնելու համար:


Գիտելիքի,գրի և դպրության օրվա առթիվ, մասնագիտական կողմնորոշման համար  ավագ դպրոցի աշակերտների և գործունեության տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների հետ հանդիպում էր կազմակերպվել:

Հրավիրված մասնագետները (տնտեսագետ,իրավաբան, զինվորական, հոգևորական, երաժիշտ) շնորհավորեցին դպրոցականներին և հանդես եկան ուղերձով.‹‹Գիտելիքն  անգնահատելի արժեք է:Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի դառնալ լավ մասնագետ››:

Նրանք հորդորեցին աշակերտներին նոր  ուսումնական տարում առավել հագեցած  և արդյունավետ աշխատել, քանզի որակյալ կրթությունը հայ ժողովրդի կյանքում միշտ եղել է, կա ու կլինի գերակա նպատակ:


Առաջին զանգ,

Նոր հույսեր, նոր հույզեր և սպասումներ…

Ագարակի  միջնակարգ դպրոցում  անցկացվեց տոնական հանդիսություն՝ նվիրված Գիտելիքի,գրի և դպրության օրվան: Սյունիքի  մարզպետի ուղերձը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի զինվորական պատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարատ Պետրոսյանը,ապա աշակերտներին իրենց ողջույնի խոսքով շնորհավորեցին դպրոցի  տնօրեն Ա.Աղայանը,Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Գ.Խաչատրյանը,ՄԿԱ փոխտնօրեն Ն.Սարգսյանը,սարկավագ Դավիթը,ծնողական խորհրդի անդամ Հայկ Հայրապետյանը:

Դպրոցի շեմին առաջին անգամ ոտք դնող Արփին և Ռուզանը իրենց յուրօրինակ պարով  շնորհավորեցին իրենց համադասարանցիներին:Մեկը մյուսից հետաքրքիր պարային համարներով ողջունեցին արվեստի դպրոցի սաները/պարուսույց Ելենա Քառյան/:

Երգով շնորհավորեց նաև VIբ դասարանի աշակերտուհի Անահիտ Գևորգյանը:

Ուսումնական տարին գերազանցությամբ  ավարտած 114 աշակերտ ծափերի ուղեկցությամբ պարգևատրվեց գովասանագրերով,իսկ 7 աշակերտ ստացան գերազանցության  վկայական:

Թող նոր ուսումնական տարում  կրթության լույսը տարածվի մեր երկրի բոլոր անկյուններում՝ընձեռելով որակյալ կրթության հնարավորություն բոլոր հայ երեխաներին:


                Ագարակի  միջնակարգ դպրոցի  տնօրեն Է.Բարխուդարյանի  ուղերձը

Հարգելի′ հյուրեր, պատվելի′ մանկավարժներ,ծնողնե′ր և աշակերտնե′ր, շնորհավորում  եմ  բոլորիս այս  գեղեցիկ և հիշարժան  օրվա  կապակցությամբ:

Սիրելի′ աշակերտներ, այսօր  վերջին  անգամ  կհնչի  դպրոցական վերջին  զանգը` ազդարարելով նոր կյանքի, նոր նվաճումների  սկիզբ:Դուք  կյանքի նոր փուլ եք թևակոխում, որտեղ յուրաքանչյուրն  ինքն է որոշելու իր տեղը: Հաղթանակած  սերնդի  ժառանգորդը  լինելով  պարտավոր եք ոչ միայն պահպանելու, այլև հարստացնելու  և  նոր  որակ հաղորդելու  այն ամենին, ինչ ձեռք է բերվել փրկված  և  կորցրած  կյանքերի  գնով:

Տարիները  մեզ  սովորեցնում  են  էլ ավելի  գնահատել օրը, օրվա  մեջ  մարդկանց,ապրումները  և  ի  վերջո  հենց  նույն  տարիներն  էլ  խլում  են  մեզանից  ամեն ինչ:Գնահատեք  Ձեզ տրված  ժամանակը, քանզի  յուրաքանչյուր  անցնող  րոպե  մի  հնարավորություն  է, եթե  ոչ  ամեն  ինչ, ապա  գոնե  շատ  բան փոխելու  համար:

Ուժեղ,ինքնավստահ  մարդու  ֆենոմենն  է  պայքարի, թոհուբոհի  մեջ  անգամ  չենթարկվել  սադրանքների, հավասարակշռված  կեցվածքով  կռել  հաղթանակները` բարձր պահելով  սեփական  արժանապատվությունը:

Սիրելի′  շրջանավարտներ, մաղթում եմ Ձեզ հաստատակամություն, բաղձալիին հասնելու կատարյալ ձգտում, անհասանելին հասանելի դարձնելու  անհագ  ցանկություն, նպատակասլացություն, պիտանի մարդ, հպարտ քաղաքացի  դառնալու  վճռականություն:

Դպրոցական  վերջին  զանգն ինքնուրույն կյանքի մեկնարկն է:Ձեզ բարի երթ:

 

Մայիսի 24-ին Ագարակի միջնակարգ դպրոցի Vբ դասարանում կայացավ <<0-ի դատը>> ներկայացումը/ուսուցիչ՝ Ս.Զաքարյան/:
Ներկայացման նպատակն էր ևս մեկ անգամ վերհիշել 0-ի կարևոր հատկությունները և ամրապնդել անցած նյութը:
 
——————————————————————————————————————————————————
Ս.թ. մայիսի 23-ին Ագարակի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Սարդարապատից Արցախ>> միջոցառումը՝VIIբ դասարանի մասնակցությամբ/դասղեկ Ա.Մկրտչյան,ուսուցիչներ Ալ.Մկրտչյան և Ն.Սիմոնյան/:
Միջոցառումը հագեցած էր փաստագրական ֆիլմերով, հայրենասիրական երգերով ու պարերով:
Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պայքարի և պատմության հերոսական էջերից են:Միջոցառումը` նվիրված Մայիսյան հերոսամարտերին, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են մեր պատմական անցյալի հերոսական էջերը:Մեր ազգը իր դարավոր ճանապարհին միշտ էլ կերտել է փայլուն ապագա, անցել պատմության թոհուբոհի միջով:
Միջոցառումը նվիրված եռատոնին,ուներ հայրենասիրական, կրթադաստիարակչական մեծ նշանակություն, և մատաղ սերունդը մեկ անգամ ևս արժևորեց մեր ազգի հին ու նոր ձեռքբերումները, մեր նախնիների ավանդը հայոց պետականության ամրապնդման գործում:
Փա՜ռք մեր հերոսական ժողովրդին…

ԾԱՂԿԱՀԱՆԴԵՍ ԴՊՐՈՑՈՒՄ…
Սույն թվականի մայիսի 21-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ III ա դասարանի ՝ դասվար Ա. Հովհաննիսյանի ու երաժշտության ուսուցչուհի Ն. Սիոմոնյանի կողմից կազմակերպված <<Ծաղկահանդես>> միջոցառումը:
Գարուն է : Արևը իր ջերմ շողերն է սփռում երկրի վրա : Արթնանում են պարտեզի բազմերանգ ծաղիկները և կազմակերպում են ծաղկահանդես: Ծաղիկներին հյուր էին եկել միջատները՝ զատիկը, ծղրիդը, մեղուն , թիթեռն ու թռչուններ՝ լորիկը, կաքավը, ծիտը, կկուն: Այդ պահին պարտեզ է գալիս մի փոքրիկ պատանի ու ցանկանում է իր ուսուցչուհու համար ծաղիկներ հավաքել: Տեսնելով այդ շատ ծաղիկները, նա չի կարողանում ընտրություն կատարել: Նա հարցնում է միջատներից, թռչուններից թե որ ծաղիկը քաղի, իսկ նրանք խորհուրդ են տալիս , որ բոլոր ծաղիկներից ծաղկեփունջ կազմի: Ներս է մտնում այգեգործը և թույլ չի տալիս , ործաղիկներ հավաքի, մինչև չպատասխանի իր հարցերին: Փոքրիկ տղան առանց դժվարանալու պատասխանում է հարցերին: Այգեպանը թույլ է տալիս քաղել բոլոր ծաղիկներից:
Միջոցառումը համեմված էր արևի, գարնան, ծաղիկների ու թռչունների մասին երգերով ու պարով:
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ ուսուցիչներին ու աշակերտներին ՝ անչափ գեղեցիկ, գունառատ և ուրախ միջոցառման համար, նրանց մաղթելով, որպեսզի աշակերտների սրտերում միշտ լինի գարուն:
Հանդիսատեսը անչափ տպավորված ու հիացած հեռացավ :


Քո 36 քաջ մարտիկներով

Արև բերեցին ոսկե տառերով.

Կործանման եզրին կանգնած հայ ազգին,

Քո այբ, բեն, գիմ-ը փրկեց թանկագին:

Աշխույժ ու մարդաշատ  էր ս.թ. մայիսի 14-ին,16-ին Ագարակի միջնակարգ դպրոցի դահլիճը:

Iա և Iգ դասարանի աշակերտները /դասվարներ՝ Լ.Ղազարյան,Ա.Հովակիմյան/անցկացրեցին <<Հրաժեշտ այբբենարանին>> խորագրով միջոցառում:Նրանք ցուցադրեցին ողջ ուսումնական  տարվա ընթացքում  ձեռք բերած կարողությունները՝ երգեցին,պարեցին,արտասանեցին,դերային խաղով ներկայացրին հայ գրերի գյուտից հատվածներ:

Օրվա <<հերոսները>>  խոստացան միշտ հավատարիմ մնալ սուրբ մայրենիին,լինել հայրենիքի արժանի զավակներ:


Բնապահպանական կրթության  նպատակն  է  ոչ  միայն  աշակերտներին  տեղեկացնել  շրջակա  միջավայրի խնդիրների մասին, այլև ձևավորել միջավայրի խնդիրների ճանաչման և ուսումնասիրման համար անհրաժեշտ հմտություններ,զարգացնել խնդրահարույց իրավիճակներում որոշում կայացնելու կարողություն:

Բնապահպանական կրթությանն էր նվիրված մայիսի 11-ին  Ագարակի միջնակարգ դպրոցում  կազմակերպված  հանդես-մրցույթը,որին մասնակցում  էին  դպրոցի  VIIա և VIIբ դասարանների  աշակերտները:

Միջոցառումը  վարում  էր  դպրոցի  կենսաբանության ուսուցչուհի  Ծ.Հովհաննիսյանը:

Աշակերտները  ներկայացրին

  1. <<Թռչունների զրույցը>>
  2. <<Ածխաթթու գազի  դատավարությունը>>
  3. <<Պահպանենք միջատներին  այսօր վաղվա սովից  խուսափելու  համար>>  խաղ-վարժությունը:

Միջոցառումը  հետաքրքիր էր և ուսանելի:


Մայիսի 15-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Iբ դասարանի <<Հրաժեշտ այբբենարանին>> խորագրով հանդեսը:Այն կազմակերպել էին դասվար Լ.Խաչատրյանը և երաժշտության ուսուցչուհի Ն.Սիմոնյանը:

Աշակերտները  ներկայացրին, որ իրենց փոքրիկ կյանքում հեղաշրջում է կատարվել, իրենք դարձել են գրաճանաչ:Կարողացան բոլորին ապացուցել, որ անցած ամիսներին շատ բան են սովորել:Կարողանում են մայրենի լեզվով կարդալ ու գրել, որ այն ապրի դարեր:

Ներկա գտնվողները տպավորված էին և գոհ:Նրանք հանդեսից հեռացան իրենց սրտում ինչ-որ բան տանելով:


<<Ինչ  արել եմ, արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս:Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես  կուզեք, վատի համար՝ ներեցեք>>:Ահա  այս  անդավաճան  սկզբունքով  էր    առաջնորդվում  Սկյուտարի  վերջալույսների  թագուհին՝ Զապել  Եսայանը:

Արևմտահայ  գրողի, թարգմանչուհու, հասարակական  գործչի  կյանքին  ու  գործունեությանը  ծանոթացան  Xա դասարանի  աշակերտները/հայոց լեզվի և գրականության  մասնախմբի  նախագահ՝ Ս.Ասատրյան/:

Վերջում  դիտեցին  ֆիլմ՝ <<Սկյուտարում՝ Զ.Եսայանի հետքերով>>:

Աշակերտները  ընթերցեցին  Զապել  Եսայանի  նամակը՝ ուղղված  դստերը:

Այն  գրվել   է  1914թ-ին, սակայն  այսօր  էլ  այն  ավելի  քան  արդիական  է…

Մեծանուն  հայուհին  ապրել  և  շարունակում  է  ապրել  իր  ստեղծագործություններով:


Մայիսի 10-ին Ագարակի  միջնակարգ  դպրոցի  VIբ  դասարանում  տեղի  ունեցավ  դաս-միջոցառում՝ <<Ֆիզկուլտուրա>>  առարկայից/ուսուցչուհի՝ Զ.Գյուլասարյան/:

Դասի  թեման  էր՝ <<Հայ օլիմպիականները>> :

Դասի նպատակն  էր աշակերտներին ծանոթացնել  հայ մարզիկների  մասնակցությունը  և  նվաճումները  օլիմպիական  խաղերում:Աշակերտները  ակտիվ  մասնակցություն  ունեցան  դասին:

Դաս-միջոցառումը  նպատակային  էր  ու  ուսանելի:


Հաղթանակի օր

Մայիսի 8-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIա դասարանի աշակերտները/դասղեկ՝ Գ.Մկրտչյան/ հանդիպում ունեցան Հայրենական Մեծ պատերազմի վետերան Անուշավան Ադամյանի հետ:
Հանդիպման ընթացքում Անուշավան պապիկը աշակերտներին պատմեց անցած մարտական ուղղու և հաղթանակների մասին,պատասխանեց նրանց հուզող հարցերին: Նա աշակերտներին հորդորեց լավ սովորել և լինել արժանի զավակը հայրենիքի:
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Անուշավան պապիկին հրավերն ընդունելու և աշակերտներին արժեքավոր խորհուրդներ տալու համար:
 

<<Խաղաղություն աշխարհին>>
Կավճանկար ասֆալտին 1-4-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:


Վահանակի ձևավորում
<<Իմ ժողովրդի հաղթանակները>>


Գիտելիքը  ուժ  է

2018թ-ի  մայիսի 5-ին Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվեց ինտելեկտուալ  խաղ:Մասնակիցներն էին  9-11-րդ դասարանի աշակերտները:

Խաղը  մրցանակային էր, յուրաքանչյուր թիմ ձգտում էր առավելագույնին:

Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Մրցույթը նպաստավոր էր աշակերտների նոր մտահորիզոնի ձևավորման գործում:


Մայիսի 4֊ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Vա դասարանի 《Ընկերությունը սկսում է ժպիտից》(《Дружба начинается с улыбки》) խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպել էին օտար լեզվի մեթոդմիավորման նախագահ, Vա դասարանի դասղեկ Լ. Մկրտչյանը և երաժշտության ուսուցչուհի Ն. Սիմոնյանը։
Աշակերտները ռուսերենով ներկայացրեցին, թե ինչպես մի պարզ ու անկեղծ ժպիտ կարող է դառնալ ամուր ընկերության սկիզբ։
Ողջ միջոցառման ընթացքում երեխաները կարողացան իրենց բարձր տրամադրությունը փոխանցել ներկաներին` յուրաքանչյուրին ստիպելով հիշել ամենամտերիմ ընկերոջը։
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և Vա դասարանի աշակերտներին ու ծնողներին միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

 

Մայիսի 4-ին  VIIIա  դասարանում  տեղի  ունեցավ  բաց դաս երկրաչափություն  առարկայից/ուսուցչուհի՝ Ա.Հակոբյան/:

Դասի թեման էր՝ <<Ուղղանկյուն  եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը>>:

Դասի  նպատակն  էր՝ ամրապնդել  սովորողների  ունակություններն  ու  հմտությունները  պատկերների մակերեսները  հաշվելիս, զարգացնել  ուշադրությունը,տեսողական հիշողությունը, տրամաբանական և  պատկերային մտածողությունը,գիտենան ուղղանկյուն եռանկյան սուր անկյան, sin, cos և tg-ը ինչի են հավասար, կարողանան կիրառել խնդիրների լուծման ժամանակ, ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:

Նախքան նոր նյութի  մատուցումը  կատարվեց  <<Բազմանկյունների մակերեսների>>  ընդհանրացում  և  ամփոփում:

Դասի  ընթացքում  կատարվեց  մտքի   մարզանք ,բանավոր հարցում, նոր նյութի հաղորդում, խնդիրների  լուծում, տեսասահիկների  ցուցադրում և անդրադարձ:

Դասն ուսանելի էր և բովանդակալից:


Քո <<Մթնաձոր>>-ում  թախիծ  է ծորում,

Ու կարոտ՝ մանկութ հարազատ ձորի,

Աշխատիր,սակայն,որ մութ այդ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի:

Ե.Չարենց

2018թ մայիսի 2-ին   Ագարակի  միջնակարգ դպրոցի  XIբ դասարանում   բաց դաս էր:Թեման՝ Ա.Բակունցի <<Ալպիական  մանուշակ>>  պատմվածքը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Ս.Ասատրյանը իր առջև դրված  խնդիրները լուծեց ու նպատակներին հասավ ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ:/<<Հետազոտական աշխատանք>>, <<Հնգյակ>>, <<Երկու աստղիկ մեկ դրոշ>>:Իմաստի ընկալման փուլում կատարված խմբային աշխատանքը առավել հետաքրքիր էր:Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր հերոսներից մեկին /նկարիչ,հնագետ,հնձվոր/:

Կշռադատման փուլում  աշակերտները  հետազոտեցին  և  գտան  Բակունց-գրողի  գրական դավանանքը:

Իսկական արվեստագետը  պետք  է  հեռու  լինի  արբեցած,մանուշակի առէջքներում օրորվող բզեզային հոգեբանությունից, հարազատ լինի կյանքի հոգսերով բեռնավորված, կորեկի արտի չարքաշ մշակի ձգտումներին  ու  հոգսերին:

Վերջում  դիտեցին  տեսանյութ՝ <<Էքսկուրսիա դեպի Բակունցի տուն-թանգարան>>:

Դասը  ուսանելի  էր  և  շատ  հետաքրքիր:


2018թ ապրիլի  27-ին VIIIա և VIIIբ դասարանների միջև մրցույթ-վիկտորինայի սկիզբն ազդարարվեց ողջույնի խոսքերով:

2017-18  ուստարվա ստացած գիտելիքները  պետք է դրվեին կշեռքի երկու նժարներին <<Հայոց պատմություն>>, <<Հայոց լեզու>>,<<Գերմաներեն>>, <<Ռուսաց լեզու>> և <<Աշխարհագրություն>>  առարկաներից: Աշակերտներն ակտիվ մասնակցություն ունեցան թիմային պայքարում:

Առավելագույն միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց VIIIբ դասարանը, իսկ երկրորդը՝ VIIIա:Խմբերը պարգևատրվեցին  պատվոգրերով:


<<Ձեզ տեսնենք աղջիկներ>>

Ապրիլի 27-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ    <<Ձեզ տեսնենք աղջիկներ>> խորագրով ցերեկույթ:Բազմաբնույթ մրցույթների ընթացքում VIIա և VIIբ դասարանի աղջիկները կրկին ապացուցեցին, որ իրենք շնորհալի  են, ունեն գեղագիտական բարձր ճաշակ:Միջոցառումը համեմված էր երգ ու պարով:Դահլիճում բարձր տրամադրություն էր:

Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում <<Հմուտ ձեռքեր>>  խմբակի ղեկավար Ն.Գասպարյանին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:


<<Մետաղները  պատերազմում>>

Յուրօրինակ և հագեցած դաս- միջոցառում էր  IXբ դասարանում: Ուսուցչուհու /Լ.Հովակիմյան/ ուղղորդմամբ աշակերտները  կատարել էին ինքնուրույն հետազոտական աշխատանք՝ Fe,Cu,Al,ազնիվ Me-ի վերաբերյալ:

Ընդլայնվեց  <<Աշխարհագրություն>>, <<քիմիա>>, <<պատմություն>>, <<գրականություն>> առարկաների միջև միջառարկայական կապը:


Ապրիլի 27-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIIա դասարանում /ուսուցիչ Հ.Պետրոսյան/ տեղի ունեցավ բաց դաս <<ֆիզիկա>>  առարկայից:Թեմա՝ <<Ջերմային երևույթներ>> -ի ամփոփում:

Նպատակը-Ամրապնդել գիտելիքներն անցած  թեմաների շուրջ:Զուգորդել տեսական գիտելիքները  գործնականի հետ:Զարգացնել համագործակցային ունակություններ, միմյանց լսելու, դիմացինի կարծիքը հաշվի առնելու կարողություններ:

Ուսուցիչը  խաղ-վարժության միջոցով դասարանը բաժանեց խմբերի՝ հարցերի միջոցով վերհանեց աշակերտների նախնական գիտելիքները ուսուցանվող նյութի վերաբերյալ:

Ուսուցման նոր մեթոդների կիրառմամբ և սահիկահանդեսի միջոցով աշակերտներին տրվեցին առաջադրանքներ և խնդիրներ՝ ըստ փուլերի:

Աշակերտները  ակտիվ  մասնակցություն  ցուցաբերեցին՝ ամրապնդելով <<Ջերմային երևույթներ>>  թեման:

Ամփոփվեց խմբերի միավորները, և գնահատվեցին ակտիվություն ցուցաբերած աշակերտները:Դասն ուսանելի էր և բովանդակալից:


Ապրիլի 25-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIբ դասարանում տեղի ունեցավ  բաց դաս <<Կենսաբանություն >> առարկայից/ուսուցչուհի՝ Ծ.Հովհաննիսյան/:

Դասի թեման էր <<Կաթնասունների ներքին օրգանների կառուցվածքը  և  կենսագործունեության առանձնահատկությունները>>:

Ուսուցչուհի Ծ.Հովհաննիսյանի նպատակն էր աշակերտներին բացատրել կաթնասունների  ներքին օրգանները,օրգան համակարգերի կենսագործունեության առանձնահատկությունները,սովորեցնել համեմատել կաթնասունների օրգան-համակարգերի աշխատանքը թռչունների նույն համակարգերի հետ:

Դասը  հետաքրքիր   կազմակերպելու  նպատակով կատարվեցին մանրադիտակային թաց պատրաստուկների  դիտումներ,ներկայացվեցին կաթնասունների օրգան-համակարգերի վերաբերյալ նկարներ,աղյուսակներ:

Դասը  արդյունավետ էր և ուսանելի:


Ապրիլի 25-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIա դասարանում/ուսուցիչ Ա.Համբարձումյան/ տեղի ունեցավ բաց դաս համաշխարհային  պատմություն առարկայից՝ <<Վերածնունդ>> թեմայով:Ուսուցչուհին, համակարգելով Վերածննդի դարաշրջանին բնորոշ առանցքային գաղափարները, հնարավորություն տվեց աշակերտներին ներկայացնելու իրենց նախընտրած արվեստագետի կյանքն ու գործը:Զուգահեռաբար տեսաշարի միջով ցուցադրվեց ներկայացրած գործչին վերաբերող նկարներ:Թեման ամփոփվեց՝ կատարելով անհրաժեշտ եզրակացություններ և հետևություններ:


Դու  պիտի ապրե՛ս,իմ հայ ժողովո՛ւրդ,

Հարատևության հավերժի ոգով,

Դարերից եկող աննկուն կամքով

Ու քո հին լեզվով պատմեն աշխարհին,

Որ ոճրագործ թուրքն օրհասական պահին

Գալիքդ խզել չկարողացավ…

Ապրիլի 26-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում`նվիրված  Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ՝ VIIIա և VIIIբ դասարանների աշակերտների մասնակցությամբ /դասղեկներ՝ Լ.Ղարիբյան,Ա.Հակոբյան/:

Նպատակն  էր ոչ միայն հիշել և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, այլև ներկայացնել հայի պահանջն աշխարհին, կոչ անել հայ ժողովրդին միաբանվել, հզորանալ  ու հասնել հատուցման՝ բարձր պահելով  ազգային ոգին:

Ասմունքի, երաժշտական կատարումների, պարային ներկայացումների, թատերական   բեմադրությունների  միջոցավ աշակերտները  ներկայացրին  Հայոց   ցեղասպանության  ողջ  ընթացքը՝ հանգամանալից անդրադարձ  կատարելով դրդապատճառներին, ինչպես նաև արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն  ուղղված  համազգային քայլերին:

Ցեղասպանության միջազգային ճանաչումն  ու դատապարտումը հայ  ժողովրդի  և Հայաստանի  Հանրապետության  համար  պատմական արդարության  վերականգնման խնդիր է:

Միջոցառման  ավարտին   հնչեց  Գ.Էմինի  << Սասունցիների  պարը>>  բանաստեղծությունը,որին  հաջորդեց  հաղթական քոչարին՝ ի  պատիվ  մեր  հաղթանակների  և  ի  նշան  մեր  միասնականության:

Դպրոցի  տնօրենությունը  և  ծնողները  շնորհակալություն     հայտնեցին   դասղեկներ  Լ.Ղարիբյանին  և  Ա.Հակոբյանին  միջոցառումը  պատշաճ  մակարդակով  կազմակերպելու  համար:


2018թ ապրիլի 25-ին Ագարակի միջնակարգ դպրոցի Xա դասարանում անցկացվեց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին,<<Ցեղասպանության միջազգային ճանաչումը>>  թեմայով/ուսւոցիչ՝ Բ.Մանուկյան/:

Դարեր են եկել  ու անցել հայոց երկրի ու հայ ժողովրդի գլխի վրայով, և նրանցից ամեն մեկը մի վերք է թողել մեր հողում:

1915-1923թ  հայերի ցեղասպանությունը  մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը:Այսօր այդ ծանր հանցագործությունը չեն ընդունել աշխարհի այնպիսի առաջատար երկրներ,ինչպիսին են` ԱՄՆ և Թուքիայի դաշնակից երկրներ՝ Մեծ Բրիտանիան և Իսրայելը:Առաջինը Հայոց ցեղասպանությունը ընդունել է Ուրուգվայը՝ 1965թ-ին,նրա օրինակին են հետևել երկու տասնյակից ավելի երկրներ:

Ցավոք աշխարհի պետությունների մեծ մասը իրենց աչքերը  փակ են պահում իրականության նկատմամբ:Իսկ մենք՝պահանջում ենք և դատապարտում:

Ասելով,<<Աշխարհ, բա՛ցիր աչքերդ >>կանխելով հետագա ցեղասպանությունները…


Ո՜վ մարդկային արդարություն,թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ:

Սիամանթո

Ագարակի  միջնակարգ դպրոցի Xա դասարանում /հայոց լեզվի և գրականության  մասնախմբի նախագահ Ս.Ասատրյան/ այսօր տեղի ունեցավ արևմտահայ մեծ բանաստեղծ Սիամանթոյին նվիրված ցերեկույթը:

Աշակերտները  ներկայացրին պատառիկներ  Սիամանթոյի կենսագրությունից,ստեղծագործությունից:

Ցուցադրվեց  սահիկահանդես՝ նվիրված բանաստեղծին:Միջոցառմանը հայրենասիրական ոգի պարգևեցին բանաստեղծի խոսքերով գրված երգերի կատարումները:

Միջոցառման նպատակն  էր՝հանձին Սիամանթոյի՝հարգանքի տուրք  մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և արթուն պահել ազգային հիշողությունը:


Ես տասնյակ  անգամներ կարդացել եմ

<<Արաքսի արտասուքը>>  և  միշտ  հիացել եմ,

որովհետև  դորա  մեջ  լսում   և  զգում  եմ

հայ ազգի իղձը,որովհետև այն ճշգրիտ

և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին:

Մ.Նալբանդյան

Ապրիլի  19-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի IXբ դասարանը/ուսուցիչ՝ Լ.Ղարիբյան/ գրականության գործնական դասն  անցկացրեց  Արաքս  գետի  ափին:

Դասի  թեման՝ Ռ.Պատկանյանի  <<Արաքսի  արտասուքը>>  բանաստեղծության ամփոփումն էր:

Նպատակն  էր ՝ զուգորդել  աշակերտների տեսական գիտելիքները  գործնականի հետ. դիտել,նկարագրել,իրական ազդեցությամբ ներկայացնել  և  բնութագրել  քնարական հերոսի ապրումները և հույզերը, կատարել եզրահանգումներ, վերարժևորել հայրենասիրության գաղափարը:

Գործնական դասն  անցկացվեց Հայաստանի աշխարհագրության և պատմության հետ միջառարկայական կապով:

Աշակերտները  եզրակացրին, որ Ռ.Պատկանյանի՝ որպես բանաստեղծի ու հասարակական գործչի հարցադրումները  դեռևս  արդիական են, և բանաստեղծությունը  մինչ  այժմ  մտորումների  տեղիք  է  տալիս:


Ապրիլի  19-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Ֆիզիկա>>  առարկայից:

Դասի թեման էր <<Արքիմեդի  օրենքը>>:

Ուսւոցչուհի  Լ.Հակոբյանը  նպատակ ուներ  սովորողներին բացատրել  Արքիմեդի օրենքն արտահայտող բանաձևը, արքիմեդյան ուժի  առաջացման  պատճառը և կիրառությունները:

Դասի նկատմամբ  հետաքրքրություն  առաջացնելու  համար  ընտրված էր տեսաֆիլմ:Տեսաֆիլմում ցուցադրվող փորձերը  կատարում էին նաև աշակերտները՝ մեծ հետաքրքրությամբ  և  ոգևորվածությամբ:

Դասի  նպատակին  հասնելու  համար  ուսուցիչը կիրառեց բազմաթիվ մեթոդներ:

Դասը շատ ուսուցանող էր և արդյունավետ:


2018թ  ապրիլի 18-ին  տեղի  ունեցավ  մրցույթ-վիկտորինա VIIա և VIIբ դասարանների միջև:Ցանկացած մրցույթ-վիկտորինա ունի կրթական, դաստիարակչական և ուսուցողական նպատակ:

Հենց այդ նպատակին էր ծառայում  առարկայական վիկտորինան <<Հայոց պատմություն>>,<<Աշխարհագրություն>>,<<Գերմաներեն>>  և <<Ռուսաց լեզու>>  առարկաներից:

Վիկտորինայի ընթացքում աշակերտները  ցույց  տվեցին  իրենց  գիտելիքները, այն ամփոփիչ դաս էր, միջառարկայական կապի շնորհիվ  սվորողները  արտահայտեցին իրենց  սեփական կարծիքները  և  ուստարվա  ընթացքում  ձեռք բերված  գիտելիքները  տարբեր  առարկաներից:

Վիկտորինայի  մասնակից աշակերտները  արժանացան  պատվոգրերի,առավելագույն միավորներով  I տեղում զբաղեցրեց VIIբ դասարանը , իսկ VIIա դասարանը՝ II տեղ:

Վիկտորինան ավարտվեց մտքերի փոխանակմամբ, այն ուսանելի դաս էր բոլորի համար:


Դարի շո՜ւնչ:Հիացմունքի  առարկա, բավականության աղբյուր, մեր բեմի հրաշք…

…Համաշխարհային գրականության հորիզոնի վրա փայլատակող <<հսկայական արեգակ>>:

Հովհաննես Թումանյան

Ապրիլի 19-ին IXա դասարանում  դաս-միջոցառում  էր  նվիրված  համաշխարհային  գրականության մեծագույն  դեմքերից  մեկին՝ անգլիացի  բանաստեղծ  և  թատերագիր  Վիլյամ Շեքսպիրին/ուսուցիչ՝ Ա.Հովհաննիսյան/:

…Քո արվեստը, ազնիվ Շեքսպիր, իր բաժինն ունի:Չնայած բանաստեղծի  նյութը  բնությունն է, նրան  ձև  է  տալիս  իր  արվեստը…

Աշակերտները  ներկայացրին  Շեքսպիրի  կյանքի  կարևոր  դրվագներն  ու  փաստերը, խոսեցին  նրա  ստեղծագործական  տարիների, կյանքի  չորս  շրջանների  մասին:<<Շեքսպիրը  գործունյա մարդ էր և արգասաբեր   արվեստագետ,,գրել է  37 թատերգություն>>.  նա  ինքն  էր  իր  թատերգությունների  բեմադրիչը:

Զուգահեռներ  անցկացվեց Շեքսպիրյան դերերի  լավագույն  կատարող՝ մեծ  ողբերգակ  Վահրամ  Փափազյանի՝ 20-րդ  դարի  համաշխարհային  բեմարվեստի  բացառիկ  դեմքի  դերասանական  արվեստի, խաղացած  դերերի  շուրջ:

Աշակերտները  դիտեցին  հատվածներ Շեքսպիրի  <<Օթելլո>>,<<Համլետ>>  ողբերգություններից:

…<<Համլետի>>  հերթական  ներկայացման  ժամանակ  <<Բեմի վրա բեմ>>  տեսարանի  ավարտին  կայծակնային  մի  շողք  լուսավորեց  արտիստի  միտքը՝ գծելով  մի  տիտանական  պատկեր, որի  մարմնացումը  բեմում  պիտի  լիներ  փափազյանական   հրաշքների  հրաշքը…

-Ինչու, ինչու  է  այսքան  ողբերգական  դերասանի  արվեստը, հպանցիկ, անշոշափելի… Միտքը  հետադարձ  հայացքով  իջավ   ժամանակի  սանդուղքն  իր  վար, տեսավ  անեզրական  մի  աշխարհ…

Օ՜,ինչ  զմայլելի  տեսիլք  էր  լեռան  թագադրության  պահը… արտիստին  թվաց, թե  աներևույթ  մի  ձեռք  անհունի  խորքից  հայոց  աշխարհի  վրա  կախել  է  առասպելական մի  կանթեղ:

Արյունը  հորձանքվեց  երակներում, սիրտը  զարկեց ուժգին:Ունկնդիր  դարձավ:Արյունը  երգում    էր՝ Առավոտ  լուսո, Արեգակն արդար, երգում էր՝ Հիմնը Լույսի:Եվ շլացող  լույսից  պայծառացած արտիստը  շրջվեց ու  մրմնջաց.<<Եղիցի լույս>>:

Դաս-միջոցառման  ընթացքում  կիրառվեց  մի  շարք մեթոդներ՝ զրույց, ընդհանուր հարց ու պատասխան  խմբային  աշխատանք:Գնահատվեց հեղինակի մտքերի զարգացման  ընթացքը, լեզուն,ոճը:

Դաս-միջոցառումը  բովանդակալից էր և ուսանելի:

Ապրիլի 10-ին Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը  առաջարկություն ներկայացրեց դպրոցի տնօրենին՝ <<Ինքնավարության օր>> կազմակերպելու համար:Տնօրենը ընդունեց առաջարկը և ապրիլի 16-ին դպրոցում կազմակերպվեց <<Ինքնավարության օր>>:Միջոցառման նպատակն էր նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:Ավագ դպրոցի աշակերտները փոխարինում էին դպրոցի ողջ անձնակազմին և ուսուցիչների վերահսկողությամբ դասավանդում V-VII դասարաններում:

Տնօրենի պաշտոնը զբաղեցրել էր  Նարեկ Սարգսյանը/XIբ դասարան/,ուսումնական գծով փոխտնօրեններ էին՝ Լարիսա Միքայելյանը,Անահիտ Բունիաթյանը/Xա դասարան/,ՄԿԱ փոխտնօրեն էր  Ալեն Ղազարյանը/Xա դասարան/ , որոնք նախատեսված աշխատանքային պլանով կազմակերպեցին աշխատանքը:

Դասավանդելուց բացի տնօրեն Է.Բարխուդարյանի հետ միասին կատարում էին  նաև դասալսումներ:


Հրաշալի հանգստյան օր



Ապրիլի 17-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VIIբ դասարանում դասղեկ Ա.Մկրտչյանը կարդաց դասախոսություն՝<<Եկեղեցին հայոց ցեղասպանության ժամանակ>> թեմայով:
Աշակերտները դիտեցին <<Արևմտյան Հայաստանի եկեղեցիներ>>սահիկահանդեսը:Նրանք ծանոթացան նաև ցեղասպանությունից հետո Հայոց եկեղեցու ազգանվեր գործունեությանը:


Ապրիլի 17-ին Ագարակի միջնակարգ դպրոցի VI ա և VI բ դասարանների միջև տեղի ունեցավ վիկտորինա խաղ-մրցույթ <<Պատմություն>> , <<Աշխարհագրություն>> առարկաներից:
Հարցերն ընտրված էին ուստարվա ընթացքում անցած թեմաներից:Աշակերտներն ակտիվ մասնակցություն ունեցան մրցույթին:
Պատմություն և աշխարհագրություն առարկաներից առավելագույն միավոր ստացավ VIա դասարանը և պարգևատրվեց պատվոգրով :