Էքսկուրսիա

2019թ հունիսի 24-26-ը Ագարակի միջնակարգ դպրոցի Xբ դասարանը դասղեկ Գ.Սարգսյանի  և ծնող կոմիտեի աջակցությամբ կատարեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Արցախ:

Այցելեցին Շուշիի պատմամշակութային  թանգարան, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, եղան Գանձասարի վանական համալիրում,  և «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Էքսկուրսիան նպատակային էր և ուսանելի:


2019թ հունիսի  9-10-ը Ագարակի  միջնակարգ  դպրոցի  VIIIբ դասարանը  դասղեկ Ա.Մկրտչյանի  և  ծնողների  աջակցությամբ  կատարեց  ճանաչողական  էքսկուրսիա  դեպի  Արցախ: Ճանապարհին  Գորիսում  այցելեցին  Ակսել Բակունցի  տուն-թանգարան, մոտիկից  ծանոթացան  Բակունցի  կյանքին: Այնուհետև շարժվելով  Արցախ՝ Շուշիում  այցելեցին  Շուշիի  պատմության  և  երկրաբանական թանգարաններ, Սուրբ  Ղազանչեցոց  եկեղեցին: Ստեփանակերտում  շրջեցին  քաղաքի  տեսարժան  վայրերով, եղան  Գանձասարի  վանական  համալիրում, Վանք  գյուղում  և «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում:

Էքսկուրսիան  հագեցած  էր  և  շատ  ուսանելի:

 


Հունիսի  5-ին  Xա  դասարանի /դասղեկ՝  Ա.Հովհաննիսյան/  ծնողական  խորհրդի  նախաձեռնությամբ  ճանաչողական  էքսկուրսիա  կազմակերպվեց  ծավ  գյուղում:

Աշակերտները  այցելեցին  Ճակատեն  եկեղեցին:Ճակատենի  շրջակայքում  պահպանվել  է  Սուրբ Հռիփսիմե  եկեղեցին/X դար/,որը վանական  համալիր  է ՝ կառուցված  բարերարի  կողմից:Եղան  «Արևիկ» արգելանոցում և <<Սոսու պուրակ>> արգելավայրում:

Էքսկուրսիան  նպատակային  էր  և  ուսանելի:


Մայիսի 27-ին Vա դասարանի դասղեկ՝ Զ.Գյուլասարյանը ծնողական խորհրդի հետ համատեղ էքսկուրսիա կազմակերպեց դեպի Զվար:
Աշակերտները այցելեցին Զվարավանք:Կազմակերպեցին զբոսանք և հետաքրքրաշարժ խաղեր չքնաղ բնության գրկում:
Օրը հագեցած էր և հետաքրքիր:


Մայիսի 28-ին VIIբ դասարանի /դասղեկ՝ Ա. Հայրապետյան/ ծնողական խորհրդի նախաձեռնությամբ իրենց ճանաչողական դաս-հանգիստն անցկացրին Զվարում: Աշակերտները այցելեցին նաև XVII դարում կառուցված «Զվարավանք» եկեղեցին: Երբեմնի գոյություն ունեցած այս վանական համալիրից պահպանվել էր միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը` գերեզմանոցի հետքեր էին: Էքսկուրսիան նպատակային էր և ուսանելի:


Մայիսի  21-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  «Ձեզ  տեսնենք,աղջիկնե՛ր»  մրցույթը, որին  մասնակցում  էին  Vա  և  Vբ դասարանների  աշակերտները: Մրցույթի  նպատակն  էր  ստուգել  և  ամփոփել  աշակերտների  գիտելիքները:Հարցերը  բազմազան  էին  և  բովանդակալից:

Հարցերին  պատասխանելու  հետ  մեկտեղ  աշակերտները  կարողացան  շատ  արագ,ճիշտ  և  մաքուր  կարել, ձևել, գունավորել և այլն:

Միջոցառումը  անցավ  առողջ  մթնոլորտում:Մրցույթում  հաղթող  ճանաչվեց   «Արևներ»  թիմը՝  պարգևատրվեց  պատվոգրով:

 


 

Մայիսի  18-ին  VIIա  դասարանը/դասղեկ՝ Գ.Մկրտչյան/ ծնողական խորհրդի  աջակցությամբ  կազմակերպեց  հեռավոր  էքսկուրսիա դեպի  Արցախ աշխարհ:Նպատակն  էր  ճանաչել Արցախի պատմամշակութային հուշարձանները,տեսարժան վայրերը:

Էքսկուրսիան նպատակային  էր  և   ուսանելի:


Հոկտեմբերի 11-ին Ագարակի միջնակարգ դպրոցի 5 “ա” դասարանի աշակերտները դասղեկ Զ. Գյուլասարյանի և ծնողների հետ միասին այցելեցին Սյունիքի մարզի Վահանավանք վանական համալիր։
Այն հայ ճարտարապետական մտքի գեղեցկագույն կոթողներից մեկն է,Սյունյաց աշխարհի անգին զարդերից մեկը։
Աշակերտները վայելեցին իրենց հանգստյան օրը չքնաղ բնության գրկում՝վերադարձան բարձր տրամադրությամբ և ակնկալիքով,որ առաջիկայում նորից կունենան միասին լավ ժամանակ անցկացնելու առիթներ։
Էքսկուրսիան տպավորիչ էր և բովանդակալից։

 


11.10.2018թ. Ագարակի միջնակարգ դպրոցի 8-րդ “բ” դասարանը (դասղեկ և պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանի հետ) այցելեց Սյունիքի պատմամշակութային հուշարձաններ (Տաթևեր ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկի ճոճվող կամուրջ, 17_րդ դարի Սբ Հռիփսիմեի վանք, Մխիթար Սպարապետի գերեզման): Նրանք վերհիշեցին պատմության ժամերին սովորած դասերը, խոստացան, որ այսուհետ էլ ավելի ուշադիր կլինեն մեր ժողովրդի պատմությանը:


Աշխարհում գեղեցիկ անկյուններ շատ կան, բայց ուրիշ է Սյունյաց աշխարհը իր անկրկնելի գեղեցկությամբ, թշնամու առաջ երբեք ծնկի չեկած իր լեռներով, պատմամշակութային արժեքներով։
Հայրենի եզերքն ավելի լավ ճանաչելու, նրա գեղեցկությամբ կրկին զմայվելու նպատակով մեր դասարանը ուղևորվեց դեպի Գորիս։
Մեզ հիացրեց Գորիսի ճարտարապետությունը։Այցելեցինք Մեծն Բակունցի տուն-թանգարանը, ավելի սիրեցինք նրան ու կրկին հպարտացանք մեր հայրենակցով։
Մեզ զարմացրեց Որոտանի վրա անձեռնագործ բնական տանիքը, որը կոչվում է Սատանայի կամուրջ.իմացանք այդ անվան ստուգաբանությունը։Վաղ ժամանակներում մարդիկ չեն կարողացել բացահայտել երկրաբանական պրոցեսները՝ այն համարելով սատանայի գործ։
Եղանք Խնձորեսկում, այն հայոց պատմության կենդանի վկան է։Անջնջելի տպավորություն ստացանք անձեռակերտ քարանձավներից։
Այցի գնացինք Մխիթար Սպարապետի գերեզմանին, հիշեցինք բոլոր նրանց, ովքեր մարտի են ելել Սյունյաց լեռների համար, լեռներում էլ զոհվել են, այնտեղ էլ հուղարկավորվել։
Հոգևոր մշակութային հարուստ ժառանգություն ունի Սյունիքը։ Անդնդախոր կիրճի վրա կառուցված Տաթևի վանքը մագնիսի նման դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին։ Շատ բաբ գիտեինք վանքի մասին, իմացանք նաև, որ վանքում գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը։
Զարմանալի լեռնաստան է Սյունիքը, ուր էլ որգնաս,որ քարն էլ բարձրացնես մի փառահեղ պատմություն կգտնես։
Հայրենասիրության մի յուրօրինակ դաս էր ճանաչողական մեր էքսկուրսիան՝ շատ բան իմացանք մեր մարզի մասին,հպարտացանք,որ մենք զավակներն ենք Սյունիքի։Իսկ ամենակարևորը իմացանք, որ մեծ պարտք ունենք մեր պապերին՝ շենացնելու և հզորացնելու այն և տեր կանգնելու նրա անկրկնելի քերտվածքներին և կերտվածքներին։
Xա դասարան /դասղեկ Ա. Հովհաննիսյան

 


ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ…

Սեպտեմբերի 15-ին 7բ դասարանը (դասղեկ Ա. Հայրապետյան) այցելեց Սյունիքի մարզի՝ Տաթև գյուղ: Էքսկուրսիան բովանդակալից էր, հագեցած և սովորողների հավաստմամբ՝ անչափ ուրախ ու ոգեշնչող: Նրանք շրջեցին Տաթևի վանքով, այցելեցին Սատանի կամուրջ և նստեցին Տաթևեր ճոպանուղի: Այսպիսով, շրջայցը դարձավ նաև մի յուրահատուկ ուխտագնացություն:


Ճանաչողական էքսկուրսիա դեպի Արևիկ

Սեպտեմբերի  9-ը  անմոռանալի դարձավ Ագարակի միջնակարգ դպրոցի XIIբ դասարանի աշակերտների  համար: Դասղեկ Ս.Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա  դեպի Արևիկ:

Մեծ  դժվարությամբ, բայց նույնքան էլ մեծ ոգևորությամբ հաղթահարվեց ամեն զառիթափ  ու բարձունք:Իրենց  հանգիստը  բնության գրկում վայելելուց հետո կազմակերպվեցին  տարածքի մաքրման աշխատանքներ:Օրն,իսկապես անմոռանալի էր:Սա մի յուրօրինակ բնապահպանական ակցիա էր: