Միջոցառումներ

 

 


2017թ  Հոկտեմբերի  20-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում   տրվեց սպորտային միջոցառումների մեկնարկը

 

Հաշվի  առնելով  ֆիզիկական դաստիարակության  առանձնահատուկ տեղն  ու  նշանակությունը  անձի  ֆիզիկական  ներդաշնակ  զարգացման, մտավոր առաջընթացի և  արժեքային  համակարգի  ձևավորման  գործում՝ աշակերտական  խորհուրդը  նախաձեռնեց  միջդասարանական  սպորտային  մրցույթներ:

Iա,բ,գ  դասարանների  միջև  անցկացվեց  սպորտլանդիա:

Iա —  19  միավոր/ 1-ին տեղ/

Iբ —  17  միավոր/ 2-րդ տեղ/

Iգ —  14  միավոր/ 3-րդ  տեղ/

Դասարանները  տնօրենության կողմից  պարգևատրվեցին  պատվոգրերով:


Հոկտեմբերի  16-ին IXբ դասարանում  տեղի  ունեցավ  բաց  դաս՝ անգլերեն  լեզվից /ուսուցիչ՝ Գայանե Սարգսյան/:

Դասի  թեման  էր՝« Appreciating art  and music».

Դասավանդման  մթնոլորտը  ակտիվ  համագործակցային  ուղղվածություն  ուներ, և  դասի  փուլերը  տրամաբանորեն  շաղկապված  էին:Դասաժամը հագեցած  էր տարբեր  ուսուցման  մեթոդներով,որոնք  համապատասխանում  էին  դասանյութի  բովանդակությանը, նպատակներին  և  աշակերտների   ընկալման  առանձնահատկություններին:

Գ.Սարգսյանը  դասագրքից  դուրս  օգտվեց  նաև  այլ  նյութերից  և  գրականությունից ՝ ծանոթացնելով հայ  և  արտասահմանյան ականավոր  նկարիչների  կյանքին  ու գործունեությանը:Դասի  ընթացքում  կիրառվեց  ՏՀՏ ,ցուցադրվեց Գուստավ Կուրբետի ,Մոնեի, Վան Գոգի, Պաբլո Պիկասոյի Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի  և  Անդրյու Վարհոլի ստեղծագործությունները:Ուսուցիչը դասի ընթացքում  նաև  օգտագործեց դիտակտիկ  նյութեր:Դասի  վերջում   որպես  արվեստի  ճյուղեր  նշվեց  նաև  թատրոնը, երաժշտությունը : Դասն  ավարտվեց  մեծն  անգլիացի  գրող  Շեքսպիրի  մեջբերումներով:


Բաց դաս «Աշխարհագրություն» առարկայից

 

Թեման.«Ի՞նչ  է  ուսումնասիրում  մայրցամաքների  և  օվկիանոսների  աշխարհագրությունը»:

Դասի  նպատակը  և  խնդիրները.

Գաղափար  կազմել  մայրցամաքների  և  օվկիանոսների  մասին:Ուսումնասիրել  առանձին  մայրցամաքների  բնության  առանձնահատկությունները, բնական ներքին  տարբերությունները:

Դասավանդման  ավանդական  մեթոդների  և  եղանակների  հետ  համատեղ  ուսուցիչ Բ.Մանուկյանը  կիրառեց  դասավանդման  ժամանակակից  փոխգործուն  մեթոդներ,որոնք  հնարավորություն  ընձեռեցին   նրան  դասապրոցեսը  առավել  հետաքրքիր  դարձնել  /ԽԻԿ-մեթոդ,T-աձև  աղյուսակ,գլոբուսով  և  քարտեզով  զանազան  աշխատանքներ/:Բ.Մանուկյանը աշակերտների  համար  ընթերցեց  հատվածներ  Կ.Ավետիսյանի «Պատանի  աշխարհագրագետ»  գրքից:

Զարմանահրաշ  ու  անսահման  տիեզերական  անհունությունում  իր  հավերժական  պտույտն  է  կատարում  Երկիր  մոլորակը:

Դասը  ունեցավ  տպավորիչ  ավարտ:

Ուսուցչի   շնորհիվ  աշակերտները  ոչ  միայն  բացահայտեցին  մայրցամաքների  գաղտնիքները  ,այլև  սիրեցին  աշխարհագրությունը:


Հոկտեմբերի  18-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  VIբ դասարանում  տեղի  ունեցավ  դասարանական  միջոցառում/ դասղեկ՝Ա.Հայրապետյան/: Հրավիրված  էր  հոգեբան Հեղինե  Գևորգյանը:Միջոցառումը  սկսվեց  «Կոնֆլիկտ»  թեմայի  շուրջ  բանավեճով,ցուցադրվեց   տեսանյութ՝  «Կոնֆլիկտներ  երեխաների  համար» թեմայով:Մեկնաբանվեցին  կոնֆլիկտների  առաջացման  պատճառները,քննարկվեցին  դրական և  բացասական  կողմերը:

Միջոցառման  նպատակն  էր աշակերտների մոտ  ձևավորել  հանդուրժողականություն  միմյանց  նկատմամբ:


Ինչպե°ս կարելի  է  պատկերացնել  ուրախության  որևէ  առիթ  առանց  ալկոհոլի,տխրության  մի  առիթ  առանց  ալկոհոլի:

Պետք  է  մշտապես  հիշել, որ  ալկոհոլը  լուրջ  վնասակար  գործոն  է, որը էապես  վտանգում  է  մարդու  առողջությունը:

Ալկոհոլի  և  նրա վնասների   մասին  էր  զրույցը,որը  անցկացվեց  XIբ դասարանում/դասղեկ ՝ Ս.Ասատրյան/:Ցուցադրվեց  տեսանյութ «Ալկոհոլի  չարաշահման  ծանր  հետևանքները»  թեմայով:

Խուսափեք  ալկոհոլիզմից,ինչպես  նաև  այլ  վատ  սովորություններից, սա  կլինի  ձեր  ներդրումը  առողջ  կյանքի  ապահովման  գործում:


Հոկտեմբերի 14- ին Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի 1-ին փուլը — ներդպրոցական մրցումներ,որին մասնակցում էին դպրոցի 32 աշակերտ:Մրցումների արդյունքում 4 աշակերտ իրավունք ստացան մասնակցելու օլիմպիադայի 2 փուլին ,որը տեղի կունենա Մեղրի քաղաքում,նոյեմբեր ամսին:.Թիմի կազմը.Մանուկյան Արթուր,Սարգսյան Սլավիկ,Համբարձումյան Էրիկ,Հարությունյան Մելիտա.


Առարկայական  շաբաթ

/պատմա-աշխարհագրական մեթոդմիավորում/

 

      Մեթոդմիավորման ձևերից մեկն էլ առարկայական շաբաթի կազմակերպումն է, որը անցկացվեց հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում:

Այն հետապնդում էր հետևյալ նպատակները՝ սովորողների մտավոր գործունեության ակտիվացումը, առարկաների նկատմամբ հետաքրքրության, ստեղծագործական ունակությունների ձևավորումը: Առարկայական շաբաթվա ընթացքում ուսուցիչները իրենց առջև դրել էին մի շարք խնդիրներ՝ զարգացնել խոսքը, երևակայությունն ու հետաքրքրությունը պատմություն և աշխարհագրություն առարկաների նկատմամբ, դաստիարակել ինքնուրույն մտածելու, իրենց նպատակներն իրականացնելու համար կամք, ինչպես նաև, որն ամենակարևորն է՝ հայրենասիրություն և վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:

ՈՒսուցիչները դասերի ընթացքում կիրառում էին և ավանդական, և նոր մեթոդներ, որոնք օգնում էին աշակերտներին առարկաների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի բարձրացնեն:

Առարկայական շաբաթի շրջանակում ձևավորվել է նաև վահանակ, որտեղ ընդգրկված են խնդիրներ և խաչբառեր պատմություն և աշխարհագրություն առարկաներից:


2017թ  հոկտեմբերի  13-ին VIIIբ դասարանում /դասղեկ՝ Լ.Ղարիբյան/ տեղի  ունեցավ  <<Դարի  կործանարար  սովորույթ>>  խորագրով    դասարանական  միջոցառում,որի  նպատակն  էր  իրազեկել  աշակերտներին ծխախոտի վնասակար հետևանքների  մասին՝ զերծ  պահելով  նրանց  այդ  կործանարար  սովորույթից,ձևավորելով առողջ ապրելակերպ: Միջոցառումն   սկսվեց  ծխախոտի  վնասակար  հետևանքների  մասին  պատմող  տեսաֆիլմի  ցուցադրությամբ ,որից  հետո աշակերտները  ներկայացրին ծխախոտի քիմիական և կենսաբանական վտանգավոր երևույթները:


«Ճանաչել  զիմաստութիւն  և  զխրատ, իմանալ  զբանս  հանճարոյ»

 

Թարգմանչաց  տոնը  հայ  հոգու  պանծացման  տոնն  է:Առաջին  թարգմանիչների  շնորհիվ  հիմք  դրվեց  ազգային  ինքնուրույն  գրականության, ճարտարապետության, պատմագրության,երաժշտության:Դրա  շնորհիվ  մենք՝ հայերս, քաղաքակիրթ  աշխարհի  լիիրավ  անդամը  դարձանք:

Միջոցառումը,  որ  տեղի  ունեցավ  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  գրադարանում/Vբ դասարան,հայոց լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Է.Գյուլասարյան/  տոնի  խորհուրդն  էր  ներկայացնում:Շնորհալի  աշակերտները  ասմունքեցին, շարական  երգեցին  և  դրեցին  V դարի  մատենագիր  թարգմանիչների  «մասնակցությամբ»  դրվագներ  բեմադրեցին:


 

Հոկտեմբերի  10-ին  ամփոփվեց  մաթեմատիկայի  առարկայական  շաբաթը, որի  մեկնարկը տրվել  էր  հոկտեմբերի  2-ին:

Անցկացման  նպատակը  սովորողների  իմացական  գործունեության  ակտիվացումն  ու  տրամաբանված  դատողություններ  անելու  հմտությունների  զարգացումն  էր, առարկայի  նկատմամբ  տրամաբանական  մտածողության  ,երևակայության  ,տարածական  պատկերացումների  , խմբում  աշխատելու   համար  անհրաժեշտ  կարողությունների  ձևավորումը:

Ուսուցման  գործընթացում  ուսուցիչները  կիրառում  էին  դասավանդման  և ՛ ավանդական  և՛  նոր  մեթոդներ:Յուրաքանչուր  դասալսում  ավարտվում  էր  քննարկումով : Ուսուցիչները  պատրաստել  էին  նաև  առարկայական  անկյուն՝ «Փորձի՛ր  ուժերդ»  խորագրով:Այնտեղ  տեղ  էին  գտել  խաչբառեր,  ռեբուսներ , ինչպես  նաև  հետաքրքրաշարժ  ու  տրամաբանական  խնդիրներ:

Շաբաթն  ամփոփվեց  VIա  դասարանում/ ուսուցիչ՝ Գ.Մկրտչյան/  կազմակերպված  դաս-վիկտորինայով:

Վիկտորինայի  նպատակն  էր  խմբային  աշխատանքի  միջոցով  խթանել  աշակերտների  ինքնուրույն  մտածողությունը,դաստիարակել  համագործակցելու  կուլտուրա,մեծացնել  հետաքրքրությունը  առարկայի  նկատմամբ:


Գրադարանավարի  օր

 

Մեծագույն  գանձը՝լավ գրադարանն է:

Տոնական  տրամադրություն  էր  դպրոցի  գրադարանում:Աշակերտները  մեծ  խանդավառությամբ  այցելում  էին  գրադարան, շնորհավորում  գրադարանավար  տիկին  Վիկտորիային մասնագիտական տոնի  առթիվ:

Ցերեկույթ  էր  կազմակերպված  գրադարանում/IVբ  դասարան, դասվար  Ա.Գրիգորյան/:Աշակերտները  իրենց  ասմունքով  , երգով ,«Անահիտ»  հեքիաթի  բեմադրությամբ  հանդես  եկան  և  հիացրեցին  ուսուցիչներին:VIIIաբ,VIIա,VIա,բ,IVբ, Xբ դասարանների  կողմից  դպրոցի  գրադարանին  նվիրվեցին  գեղարվեստական  գրքեր:

Միջոցառման  ավարտին  դպրոցի  տնօրեն  Է.Բարխուդարյանը  շնորհակալություն  հայտնեց  IVբ  դասարանի  դասվար  Ա.Գրիգորյանին բարձր  մակարդակով  միջոցառում  կազմակերպելու  համար, իսկ  աշակերտներին  հորդորեց շատ ընթերցել,լինել բանիմաց  և  խելացի:

 

Գրադարանի  այսօրվա  մանուկ  ընթերցողը  , Հայաստանի  վաղվա  գրողն  է  , գիտնականը, բժիշկը:


Դպրոցի  տնօրենությունը  շնորհավորում  է Ագարակի  միջնակարգ  դպրոցի  Vա  դասարանի  աշակերտ  Սլավիկ Սարգսյանին  ՀՀ  մարզերում  և  ԼՂՀ-ում  մարզական  փառատոնի  ծրագրով  «շախմատ»  մարզաձևից  երկրորդ  տեղը  գրավելու  համար:

Մաղթում  ենք  նորանոր  հաջողություններ:


Դպրոցի  տնօրենությունը  շնորհավորում  է Ագարակի  միջնակարգ  դպրոցի    VIա  դասարանի  աշակերտ  Արթուր Մանուկյանին  ՀՀ  մարզերում  և  ԼՂՀ-ում  մարզական  փառատոնի  ծրագրով  «շախմատ»  մարզաձևից  առաջին  տեղը  գրավելու  համար:

Մաղթում  ենք  նորանոր  հաջողություններ:


Մեր  մասնագիտությունը  հայրենիքը  պաշտպանելն  է

Հոկտեմբերի  9-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  հանդիպում  XI-XII դասարանների  աշակերտների  և  ՀՀ  ՊՆ  Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոս, գնդապետ Սահակ Իսկանդարյանի, ՀՀ  ՊՆ Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական համալսարանի  դասախոս, փոխգնդապետ  Մարատ  Բաղդասարյանի , Մեղրիի  զինկոմիսարիատի  զորակոչի  բաժանմունքի  պետ, կապիտան  Դավիթ  Զաքարյանի  հետ:

Հանդիպման  նպատակն էր  աշակերտներին  ծանոթացնել  ՀՀ  ՊՆ  ռազմակրթական  ծրագրերին, ռազմական  կրթության  առավելություններին և  ընդունելության  կարգին:


Աշակերտ –զինվոր-ոստիկան-հայրենիք

Հոկտեմբերի  6-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  հանդիպում  ավագ  դպրոցի  աշակերտների  և  Մեղրիի  զինվորական  կոմիսարիատի  զորակոչային  բաժանմունքի  ՆԶՊ  տեսուչ,  կրտսեր  սերժանտ  Վարդան  Վարդանյանի,ոստիկանության Մեղրիի  բաժնի  ԱԳԽ տեսուչ, ոստիկանության  լեյտենանտ  Անդրանիկ  Դադայանի  հետ:

Հանդիպման  նպատակն  էր  աշակերտներին  զեղծ  պահել  փողոցային  արատավոր  բարքերից:

 


Տոնդ  շնորհավոր, սիրելի՛  ուսուցիչ

Տոն  էր  դպրոցում:Աշակերտները  ոգևորված  շնորհավորում  էին  ուսուցիչներին, ջերմ  խոսքեր,  բարի  մաղթանքներ, ժպիտներ, ծաղիկներ…

Հոկտեմբերի  5-ին  Ագարակի   միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ուսուցիչների  մեծարման  ցերեկույթ:

Միջոցառումը  կազմակերպել   էին  IVա  դասարանի  աշակերտները/դասվար Զ.Ղուկասյան/:

Տնօրեն  Է.Բարխուդարյանը  շնորհակալություն  հայտնեց   դասվարին բարձր  մակարդակով  միջոցառում  կազմակերպելու  համար:


 

Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տրվեց  առարկայական շաբաթների  մեկնարկը

Հայոց  լեզու  և  գրականություն

 

Իբրև   մոր   նայել  և   իբրև  մոր  են  պահել  իրենց  մայրենի

լեզուն  հայ  ժողովրդի  մայրասեր  ու  մայրախնամ զավակները՝

սկսած    Մաշտոցից   ու   մեր  առաջին    թարգմանիչներից

մինչև… Վարուժան  ու  Չարենց

Պ.Սևակ

 

Հոկտեմբերի 3-ին  ամփոփվեց  հայոց  լեզվի և  գրականության  առարկայական  շաբաթը, որի  մեկնարկը  տրվել  էր  սեպտեմբերի   25-ին:Ինչ  խոսք, կատարված  աշխատանքները  գոհացուցիչ  էին:

Անցկացման  նպատակը  սովորողների  մտավոր  գործունեության  ակտիվացումն  ու  անձնային  որակների  զարգացումն  էր, հայոց  լեզվի  և  գրականության  նկատմամբ  հետաքրքրության,ստեղծագործական  ունակությունների  ձևավորումը:

Ճիշտ  է, ուսուցիչները  ծանրաբեռնված   էին,  բայց  մասնախմբի  բոլոր  անդամները  ճիգերի  գերլարումով  աշխատեցին:Այդ  են  վկայում  նրանց  վարած  բազմաբնույթ  դասերը: Յուրաքանչյուր  դասալսում  ավարտվում  էր  քննարկումով:Անշուշտ  քննարկումների  ժամանակ  միշտ  էլ  ինչ-որ  բան ես  սովորում, ծնվում է  նոր  մեթոդ:

Ուսուցիչները  պատրաստել  էին  առարկայական  անկյուն՝ Խորհել,խոսել,քայլել հայերեն խորագրով:Այնտեղ  զետեղված  էին  գլուխկոտրուկներ, խաչբառ, բառախաղեր, ռեբուսներ:Պաստառը  առավել  գեղեցիկ  էր  դարձնում  աշակերտների  ստեղծագործական  արվեստանոցը   /առած-ասացվածքների  նկարազարդումներ, գրականության  դասերին  ուսումնասիրվող  թեմաներով  նկարներ/:

 



«Հայ  զինվորը…»

Հայրենիքներն  ապրում  են  հայրենասիրությամբ,ընկնում՝ դրա  պակասից:

Գարեգին  Նժդեհ

 

Սեպտեմբերի  28-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում / IX-X դասարաններ/ անցկացվեց  դաս-միջոցառում  «Հայ  զինվորը…»  խորագրով:Միջոցառման  նպատակն  էր  նպաստել  աշակերտների  շրջանում  ռազմահայրենասիրական  ոգու  դաստիարակությանը, հայրենիքի  պաշտպանության  հանդեպ  պատասխանատվության   զգացումի  բարձրացմանը, հայոց  ազգային  բանակի  և  հայ  զինվորի  կերպարի  արժեքի , դերի  ու  նշանակության  կարևորմանը:

Միջոցառմանը  հրավիրված  էին  համագործակցային զորամասից  զինծառայողներ , սպաներ:Վերջնարդյունքում  աշակերտները  հիմնավորեցին  բանակի կարևորությունը  Հայաստանի Հանրապետության  և  Արցախի  բնականոն  կյանքի  ռիթմը  պահպանելու  գործում, վերլուծեցին  հասարակություն –բանակ  փոխգործակցության  կարևորությունը, ներկայացրին  յուրաքանչյուր  քաղաքացու  և  իրենց  ներդրումը  ՀՀ  բանակի  և  ի վերջո ՝ պետականության  հզորացման  գործընթացում:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհակալություն  է  հայտնում  դասղեկներ Բ.Մանուկյանին/Xա դասարան/, Ա.Մկրտչյանին/Xբ դասարան/, Ն.Սիմոնյանին/ IXա դասարան/, Գ.Սարգսյանին/IXբ դասարան/ միջոցառումը  բարձր  մակարդակով  կազմակերպելու համար:


Արիության դաս

Սեպտեմբերի  27-ին Ագարակի  միջնակարգ  դպրոցի  XI դասարանում  տեղի  ունեցավ  հանդիպում  Մեղրի համայնքի  վետերանների  խորհրդի  նախագահ Վիգեն  Ներսիսյանի և  ոստիկանության  Մեղրիի  բաժնի  ԱԳԽ-ի  տեսուչ  ոստիկանության  լեյտենանտ  Անդրանիկ  Դադայանի  հետ:Հանդիպման  նպատակն  էր  նպաստել աշակերտների  շրջանում  բարձրացնել հայրենասիրական  դաստիարակության  դերն ու նշանակաությունը:

Խոսվեց  նաև  ապրիլյան  քառօրյա  պատերազմի  մասին:

Բարձունքը  մերն  է,

Տղերքը  չկան,

Տղերքն  ավելի

Բարձրում  մնացին…

 


Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց անկախության օրվան նվիրված շախմատի մրցաշար:Մրցաշարին մասնակցում էին 3 ական շախմատիստներ Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2 և Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:Իրենց բոլոր 7 խաղերը  հաղթանակով ավարտեցին Ագարակի միջնակարգ  դպրոցի աշակերտներ Սլավիկ Սարգսյանը ու Արթուր Մանուկյանը:8-րդ տուրում նրանց միջև կայացած հանդիպումը անցավ անզիջում պայքարում և ավարտվեց ոչ քի:Հավաքելով 7.5 ական միավոր նրանք բավականին առաջ անցան մրցաշարի մասնակիցներից:Մրցաշարի հաղթող ճանաչվեց Արթուր Մանուկյանը:2-րդ տեղը գրավեց Սլավիկ Սարգսյանը ,իսկ 3-րդ տեղը՝Մեղրու թիվ 1 դպրոցի աշակերտ Մուրազ Սարգսյանը:

 


Հայաստանը  իմ  հայրենիքն  է

Սեպտեմբերի  21-ին  Ագարակի միջնակարգ  դպրոցի  հրապարակում  տեղի  ունեցավ  միջոցառում՝  նվիրված  Հայաստանի  անկախության  26-րդ  տարեդարձին:

Աշակերտները  իրենց  երգ  ու  պարով,ասմունքով  հիացրել  էին  բոլորին:Նրանց  ուրախ,  բարձր  տրամադրությունը  փոխանցվել  էր  հյուրերին:

Միջոցառման  ընթացքում  աշակերտները  երդվեցին՝  լինել   հայ  հողի  ու  ջրի  արժանի  զավակ, պահել  ու  պաշտպանել  իրենց  հասած  ժառանգությունը  և  պատվով  փոխանցել  գալիք  սերունդներին:

Միջոցառմանը  մասնակցում  էին   Vա /դասղեկ  Լ.Մկրտչյան/,VIա /դասղեկ Գ.Մկրտչյան/ ,VIբ /դասղեկ Ա.Հայրապետյան/  և VIIա /դասղեկ Ա.Հովհաննիսյան/ դասարանների  աշակերտները:

Դպրոցի  տնօրենությունը  շնորհակալություն  է  հայտնում   միջոցառման  կազմակերպիչներին՝  բարձր  մարկարդակով  կազմակերպելու  համար:

 


Վահանակի ձևավորում


 

Անկախություն-26

Մատաղ սերնդի դաստիարակությունը

համայնքի     ուշադրության  կենտրոնում  է

Սեպտեմբերի   20-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  հանդիպում  Մեղրիի  համայնքապետարանի  աշխատակազմի  քարտուղար  Ա.Ավետիսյանի  և  կրթության  բաժնի  գլխավոր  մասնագետ  Ն.Համբարձումյանի  հետ:

Միջոցառումը  սկսվեց  Մեղրի համայնքի  ղեկավար  Մ.Զաքարյանի  ուղերձի  ընթերցմամբ:

Հանդիպման  նպատակն  էր  աշակերտներին  ներկայացնել  անկախության  սեղծման  պատմությունը՝ նշելով  նաև  ձեռքբերումները:

Անուն առ անուն  հիշատակվեցին  մեղրեցի  ազատամարտիկները:

Միջոցառման  ավարտին  բոլորին մաղթեցին    խաղաղություն ,  բարեկեցիկ  ու  հզոր  հայրենիք:

Չ՞է   որ  մատաղ  սերնդին  է  վստահված  անկախ  Հայաստանի  ապագան:

 


Սեպտեմբերի  7-ին Ագարակի  միջնակարգ  դպրոցում  <<Փրկարարների օրվան >> նվիրված  անցկացվեց  հանդիպում  Մեղրիի ՀՓՋ –ի փրկարար  ծառայողներ  ենթասպաներ  Գ.Համբարձումյանի,Ս.Հայրապետյանի, ավագ Ս.Բրեյանի  հետ:Հանդիպման  ընթացում  աշակերտներին  ներկայացվեց  փրկարար ծառայության  կազմավորումից  մինչև  օրս անցած  ճանապարհը :Խոսվեց  բնածին  և  տեխնածին  աղետների ,փրկարար  ծառայողների  պարտականությունների  մասին՝  նշելով  նաև  առաջին  բուժօգնության  կարևորությունը:

 


Զգուշացեք  երեխաներ

Սեպտեմբերի  6-ին  ոստիկանության Մեղրիի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ  տեսուչ ոստիկանության  մայոր  Աննա Մկրտչյանը հանդիպում  ունեցավ  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  առաջին  դասարանցիների  հետ:Հանդիպման  նպատակը  աշակերտներին երթևեկության  կանոններին  ծանոթացնելն  էր:


 Համապետական շաբաթօրյակին միացավ նաև Ագարակի միջնակարգ դպրոցը։ Հարկ է նշել, որ 9֊րդ դասարանի աշակերտները, որպես քննական դասարան ազատված լինելով շաբաթօրյակից, կամավոր մասնակցեցին շաբաթօրյակին և տեղափոխեցին արձանի հարակից տարածքի անորակ հողը։

Спасибо тебе букварь
Բաց դաս IIա դասարանում/ուսուցիչ՝ Ն.Խաչատրյան/:Դասին կիրառվեց մի շարք նորարար մեթոդներ:
II դասարանի աշակերտները ամփոփեցին և գեղեցիկ ներկայացրեցին տարվա ընթացքում յուրացրած իրենց գիտելիքները ռուսաց լեզու առարկայից:

Ռուս բանաստեղծ, մանկագիր, թատերագիր, թարգմանիչ Ս.Մարշակի ծննդյան 130-ամյակի առթիվ կազմակերպվեց գրական ցերեկույթ IIբ, IVբ դասարանի աշակերտների և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա.Մկրտչյանի կողմից:
Աշակերտները արտասանեցին, ներկայացրեցին գրողի կյանքը և գեղեցիկ բեմադրեցին <<Ուղեբեռը>>, <<Հիմար մկնիկը>>,<<Ուգոմոնը>> և <<Կետադրական նշաններ>> աշխատանքները:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Ս.Մարշակի ստեղծագործությունները և սերմանել սեր ու հետաքրքրություն նրանց նկատմամբ:

Ես  եմ  հիմա  մի  պոետ,

Եվ  իմ անունը՝  Չարենց…

 

Հայ  մեծանուն  բանաստեղծ  Ե.Չարենցի  120-ամյակի  առթիվ  գրական-երաժշտական  միջոցառում  էր  կազմակերպվել  Ագարակի  միջնակարգ  դպրոցում(նախաձեռնող՝ հայոց լեզվի  և  գրականության  մասնախմբի  նախագահ  Ս.Ասատրյան, IXա  դասարան): Միջոցառումը նպատակ  ուներ  աշակերտներին  ծանոթացնելու  գրական  արժեքներին, զարգացնելու  նրանց  արժեհամակարգը, արժևորելու  Չարենցի  գործունեությունը:

Շնորհալի  աշակերտները  ներկայացրին  մեծ  պոետի  կյանքը, գործունեությունը, բանաստեղծական  անցած  ուղին:Այնքա՜ն  նվիրում  կար  աշակերտների  ասմունքի մեջ, այնքա՜ն  կյանք՝ նրանց  աչքերում  <<Տաղարան>>  շարքից  բանաստեղծություններ  արտասանելիս:

Միջոցառումն  առավել տպավորիչ  ու  հուզական   դարձրին  երգերն  ու  բեմադրությունները: Չարենցի  կնոջ՝  Իզաբելայի  հուշերը՝ ֆիլմի  ցուցադրումով:

Միջոցառման  ավարտին  դպրոցի  տնօրեն  Է.Բարխուդարյանը  շնորհավորեց  աշակերտներին:Իրենց  իմաստուն  պատգամն  ու  խորհուրդը  հղեցին  վաստակաշատ  ուսուցչուհիներ  Զ.Գրիգորյանը  և  Ա.Մկրտչյանը:Մասնակիցները  տպավորված  էին:


                                                                 <<Նավի ճամփորդությունը>>
Մայիսի 24-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Iբ դասարանի միջոցառումը՝ նվիրված <<Այբբենարանի>> հանդեսին:Աշակերտները հանդես եկան երգով, պարով, ասմունքով:Միջոցառման մասնակիցներն էին Նավապետը, Նավաստին, Ծովաստղը, Ջրահարսը, Ուստիանը, Քաջ Նազարը, Կարմիր գլխարկը…
Միջոցառման հերոս Նավապետը իր շուրջը հավաքեց բոլոր մասնակիցներին և սկսվեց գիտելիքների ստուգում:Հարցերն առաջադրում էր Գիտունիկը, և բոլոր հարցերը վերաբերում էին ոսկետառ այբբուբենին:
Ամենախելացին, ով բոլոր հարցերին ճիշտ պատասխանեց, Նավապետն էր, և նա էլ ստացավ միջոցառման գանձը՝<<Այբբենարանը>>:
Միջոցառման ավարտին աշակերտներին շնորհավորեցին տնօրեն՝ Է.Բարխուդարյանը, փոխտնօրեն՝ Ա.Ավետիսյանը և ծնողներ:

Մեր  հիմքն  ամուր  է

Յուրաքանչյուր  կառույց, գործ, անգամ  մտահղացում  իր  հիմքն  ունի  և  այն  պետք  է  ամուր  լինի:

Մայիսի  20-ին  դպրոցի  դահլիճում  տեղի  ունեցավ  Iա  դասարանի  միջոցառումը՝  նվիրված  <<Այբբենարանի>>  ավարտին:Աշակերտները  հանդես  եկան  երգով, պարով, ասմունքով:Միջոցառման  հերոս  պապիկը  իր  թոռներին  խորհուրդ  տվեց  լավ  սովորել, հիմնավոր  գիտելիքներ  ստանալ, որ  չշեղվեն  շիտակ  ճամփից:

Միջոցառման  ավարտին  աշակերտներին  շնորհավորեցին  տնօրեն  Է.Բարխուդարյանը, փոխտնօրեն  Ա.Ավետիսյանը և ծնողները:Դ ասվար  Շ.Ավետիսյանը  սաներին  նվիրեց  խորհրդանշական  գրքեր :


Մրցույթ-վիկտորինա IVա և IVբ դասարանների միջև:


Կենսաբանության ուսուցչուհի Ծ.Հովհաննիսյանի կողմից կազմակերպված մրցույթ-հանդեսը , որին մասնակցում էին դպրոցի VIIա և VIIբ դասարանի աշակերտները, նպատակ ուներ աշակերտների մեջ ձևավորել բնապահպանական կրթությանը ուղղված հմտություններ:Աշակերտները ոչ միայն տեղեկացան շրջակա միջավայրի խնդիրների մասին, այլև նրանց մեջ ձևավորվեց միջավայրի խնդիրների ճանաչման և ուսումնասիրման համար անհրաժեշտ հմտություններ:


2017թ. ապրիլի 26-ին և 28-ին Ագարակի միջնակարգ դպրոցում IVա և IVբ դասարաններում անցկացվեցին առարկայական օլիմպիադաներ մայրենի և մաթեմատիկա առարկաներից:Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով:

 


Վերջին  միջդասարանական միջոցառում <<Տեխնոլոգիա>> առարկայից

Մրցույթ-վիկտորինային  մասնակցում  էին  VIIա,բ  դասարանների  ամենաշնորհալի  աշակերտները:Աշակերտները  կարողացան  ճիշտ  և  արագ  ներկայացնեն  իրենց  ձեռք  բերած  գիտելիքները  <<Տեխնոլոգիա>> առարկայից:Խաղ-մրցույթը հագեցած  էր  մի  շարք հարցերով, որոնք  ուսուցողական  բնույթ  էին  կրում:Հարցերը  բազմատեսակ  էին, բովանդակալից, կար  միջառարկայական  կապ <<Կերպարվեստ>>    առարկայի  հետ:

Խաղ-մրցույթի  ընթացքում  մեծ  էր  աշակերտների  ստեղծագործաբար  աշխատելու  հնարավորությունները, յուրաքանչյուր  թիմ  կարողացավ  ներկայանալ  իր  ողջ  տաղանդով  ու  օժտվածությամբ:


Հեքիաթը աշակերտների մեջ դաստիարակում է աշխատասիրություն, ընկերասիրություն և բարություն:

IIIբ /ռուսաց լեզվի ուսուցչուհի Լ.Մկրտչյան/ դասարանի աշակերտների կողմից բեմադրվեց <<Теремок>> հեքիաթը: Այն արժևորում էր դրանց նշանակությունը և ռուսաց լեզվի գիտելիքների ուսումնասիրումը  դպրոցում:


Եվ  կամուրջ  չհանդուրժող  Արաքս…

Վիրգիլիոս

 

Ագարակի  միջնակարգ  դպրոցում  մեծ  ուշադրություն  են  դարձնում  մատաղ  սերնդի  հայեցի  դաստիարակությանը:Լինել  ավելի  մոտ  բնությանն ու  գեղեցիկին:Ճանաչել  իսկականը  և  գնահատել  այն:

Գրականության  դաս  է  բաց  երկնքի  տակ՝ Արաքսի ափին/հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Ս.Ասատրյան,IXա դասարան,դասղեկ ՝Բ.Մանուկյան/:Թեման  Ռ.Պատկանյանի  <<Արաքսի  արտասուքը>>-ն  է:

Հնարավորինս  մոտ  լինել  մեր  սրբազան  գետին, զգալ  նրա  շառաչը,  ալիքների  խայտանքն    ու  հորձանքը:

<<Հայ  պոեզիայի  թագուհի>>,-  ահա  այսպես  է  կոչել  մեծ  պատմավիպասան  Րաֆֆին  Ռ.Պատկանյանի  <<Արաքսի  արտասուքը>>  բանաստեղծությունը:Արաքսը  հայերի  համար  նույն  է, ինչ  Գանգեսը՝ հնդիկների, Նեղոսը՝ եգիպտացիների, Հռենոսը՝ գերմանացիների  համար: Այն բովանդակում  է  իր  մեջ  մայրական  սկզբունքի  խորհրդանիշը:

Քանի  որ  իմ  զավանկունք

Այսպես  կու  մընան պանդուխտ,-

Ինձ  միշտ  սըգվոր  կըտեսնեք,

Այս   է  անխաբ  իմ սուրբ  ուխտ:

Գետք սուրբ  ուխտը  հայկական  ոգու  տոկունության  խորհրդանիշն  է:

Հիշողություն, տխրություն, մոռացում, խորհուրդ, խրատ, խռովք, համակերպվածություն, անցյալի  քաղցր  հուշեր, ցավ , ափսոսանք, օտարություն, նվիրվածություն, վիշտ, կորուստ, հայրենի  բնության  պարգև, ուխտ. ահա ինչ  զգացին  աշակերտները՝արտասանելով  բանաստեղծությունը:

 

   


Դաս — միջոցառում 6բ դասարանում ՀԵՊ առարկայից` նվիրված Սբ. Զատիկին, /ուսուցչուհի Գ. Սարգսյան/
Դաս — միջոցառումը անց է կացվել դպրոցի գրադարանում, որը նախօրոք զարդարված էր տոնին համապատասխան` երեխաների ձեռքերով պատրասված խորհրդանիշներով: Ուսուցչուհին և երեխաները ներկայացրին Զատկի տոնի, նրան նախորդող  <<Ծաղկազարդի>> և  Պահքի խորհուրդները: Այնուհետև հանգամանորեն բացատրեցին Զատկի տոնի հետ կապված ժողովրդական ընկալումները /աճեցրած ածիկ, ձվի ներկում, գինի, համայնական մատաղ, զատկական խաղեր/: Լսեցին Ռ. Հախվերդյանի <<Զատիկ>> երգը, ներկայացրին ասույթներ, քրիստոնյա մյուս երկրներում Զատկի տոնի հետ կապված սովորույթները /Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ և այլն/:
Վերջում երեխաները երգեցին <<Շնորհավոր Սբ. Զատիկ>> երգը, արտասանեցին բանաստեղծություններ:
Գ. Սարգսյանի ճիշտ ուղղորդմամբ դաս-միջոցառումը ստացավ ուսանելի ու դաստիարակչական ուղղություն, այն հայեցի դաստիարակության վառ օրինակ է:

 


<<Մամփրեն  արքա է ,  իսկ  սուրբ Մաշտոցի  գրերը  զինվորներ  են>>

Ահա  այս  կարգախոսն  էր  իշխողը  VIIա  դասարանում/ուսուցիչ՝  Ա.Հովհաննիսյան/:Բաց  դասի  թեման Մուշեղ  Գալշոյանի  <<Մամփրե  արքան>> պատմվածքն  էր:

Աշակերտները  մեծ  խանդավառությամբ  ներկայացրին  գրողի  կյանքն  ու  ստեղծագործական  ուղին:Հնչեցին  ասույթներ   նրա   մասին,ինչպես  նաև  նրա մտքերից:Բեմադրվեց  մի հատված պատմվածքից/պապիկի  նամակը  թոռնուհուն/:

Իմաստի  ընկալման  փուլում  հանձնարարվեց  խմբային  աշխատանք:Վերջում  պատմվածքի  ոգին  ու  տրամադրությունը  վերարտադրվեց  պաստառներով՝ պատկերների,գծագրերի  միջոցով:Դասն  ավարտվեց  այբուբենի  խմբակային  արտասանությամբ՝այբ, բեն, գիմ…


Տրվեց   միջդասարանական առարկայական մրցույթի  մեկնարկը

 

Միմյանց  հետ  մաթեմատիկա  և  բնագիտություն առարկաներից մրցում  էին  Vա և  Vբ  դասարանի  աշակերտները:

Երկու  առարկաների  դեպքում  էլ  առկա  էին  ինչպես  տեսական հարցեր, այնպես  էլ  գործնական  աշխատանքներ:

Մրցույթը  անցավ  բավականին  հետաքրքիր  և  ջերմ  մթնոլորտում :

Մաթեմատիկայից  երկու  դասարաններն  էլ  ունեցան  հավասար  միավորներ , իսկ  բնագիտությունից Vբ  դասարանը /35 միավոր/  երկու  միավորով  գերազանցեց  Vա դասարանին/33 միավոր/:


Բաց  դաս  VIIIա  դասարանում  ֆիզիկա  առարկայից/ուսուցչուհի  Ա.Աղայան/

Սովորական  դասը  բոլորովին  այլ  ընթացք  ստացավ:Ավանդական մեթոդներին զուգահեռ ուսուցչուհին  կիրառեց ժամանակակից մեթոդներ՝փորձի միջոցով նոր նյութը առավել հասանելի դարձնելով: Յուրաքանչյուր  խմբից  մեկ  աշակերտ  մեկնաբանում  էր  փորձի  ընթացքը: Աշակերտների  պատասխանները  հստակ  էին:Առկա  էր  միջառարկայական  կապ,խնդրահարույց իրավիճակներ,համապատասխան տեսանյութ,խնդիրները  արագ  և  ճիշտ  լուծելու կարողություն:Ուսուցման  ընթացքում  ուսուցչուհին  կարևորեց  արժեքային  համակարգի ձևավորումը  և  շերտավորված  աշխատանքը: Աշակերտների  գնահատումը  իրականացվեց  ինքնագնահատմամբ:


Եկեղեցու մեղմ  զանգերի  ներքո Vա դասարանի  գերմաներենի    ուսուցչուհի  Աստղիկ  Հայրապետյանը   աշակերտների  հետ  գերմանական  աղոթքով  սկսեցին  դաս-միջոցառումը  նվիրված  Սուրբ Զատիկին:

Տոնին  համապատասխան  բարձր  մակարդակով  ձևավորված  դասասենյակում,որի  ամեն  անկյունը  խորհրդանշում  էր  տոնի  մի  մասնիկը, աշակերտները  ներկայացրին  Գերմանիայում  Սուրբ  Զատիկի  նախապատրաստական    աշխատանքները:

Աշակերտները  արտասանեցին,երգեցին և պարեցին,խոսեցին Գերմանիայում<<զատիկի ձուն>> բերող նապաստակի  մասին,որը  համարվում  է  խորհրդանիշ:

 


<<Հացը  սուրբ է>> ,<<Հացը  կյանք  է>>…

Դաս-միջոցառման  սկզբից  մինչև  վերջ  այդ  իմաստուն  միտքն  էր  տարբեր  ձևերով  և  հանգամանքներում  հնչում  Vբ  դասարանցիների  շուրթերից:Սկսնակ  ուսուցչուհի  Տ.Մելքոնյանը  դասը  վերածեց   մի  ուսանելի  և  դաստիարակչական  միջոցառման:Դասի  ընթացքում  աշակերտներն  իրենց  ակտիվ  մասնակցությամբ  ներկայացրին  հացի  ստեղծման  ընթացքը,դերն  ու  կարևորությունը  մեր  կյանքում:

Բեմադրեցին  հաց  թխելու  արարողությունը:Մեջբերեցին  թևավոր  խոսքեր  և  ասույթներ  հացի  մասին:

Իսկ վերջում  բացատրեցին  աղ  ու  հացի խորհուրդը:


Մաթեմատիկան  ՏՀՏ-ում

Հետաքրքիր  և  ուսանելի  էր  VIIIբ  դասարանում  ուսուցչուհի  ընկ.Մկրտչյանի  կազմակերպած  դասը՝  նոր  տեխնոլոգիաների  կիրառմամբ  երկրաչափություն  առարկայից:

Դասի  բոլոր  փուլերը  կազմակերպվել  էր  համակարգչով:Խթանման  փուլում  հնչող  հարցերը  աշակերտները  ընթերցում  էին  և  անմիջապես  պատասխանում:Բավականին  ռացիոնալ  էր  հինգ  խմբերին բաժանված  խնդիրների  լուծմանը  տրամադրված  ժամանակը  և  ստուգման  եղանակը:Հինգերորդ  խնդիրը  ստեղծեց  խնդրահարույց  իրավիճակ, որը  լծակ  հանդիսացավ  նոր  նյութի՝ Պյութագորասի  թեորեմի  բացատրմանը:

Ներկայացվեց  թեորեմի  ապացուցման  եղանակ,  որը  առավել  տեսանելի  էր  համակարգչային  ցուցադրումով: Հաղորդվեց  լրացուցիչ  տեղեկություններ  մեծ  մաթեմատիկոսի  մասին ,որին անմասն  չմնացին  նաև  աշակերտները:

 


Ինչ  են  խոսում  մետաղները

Հերթական  ինտեգրված  դասը  IXբ  դասարանում  քիմիա առարկայից  էր/ուսուցչուհի Լ.Հովակիմյան/:Աշակերտները  կատարել  էին  ինքնուրույն հետազոտական  աշխատանք,ներկայացրին  ազնիվ  մետաղների  մասին  պատմական  ակնարկ,խոսեցին  քիմիական հատկությունների  մասին՝ գիտելիքները  ամրապնդելով  փորձարարական  խնդիրների  միջոցով:

Նոր  նյութը  ուսուցչուհու  կողմից  մատուցվեց  փորձ-դիտարկում-վերլուծության  սկզբունքի  հիման  վրա:

Հետաքրքիր  և  բովանդակալից  էր  քիմիայի  դասը  փորձերի  զարմանահրաշ  աշխարհում:


Ճանաչե’ք,սիրե’նք  պահպանենք  թռչուններին

 

Դու  կապուտակ  ծովով  արի,

Թեթև, թեթև  թևով  արի,

Ծովի  փրփուր  լանջով  արի,

Գարնան  երգով, կանչով արի:

Արի’,արի’  սիրուն  ծիծեռ,

Արի’, արի’,  գարուն  դու  բեր…

 

Ապրիլի  6-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  IIIբ/դասվար Ա.Գրիգորյան/  և  VIա/դասղեկ Լ.Մկրտչյան/  դասարաններում  անցկացվեց   միջոցառում    նվիրված  <<Թռչունների պաշտպանության  միջազգային օրվան>> :

Միջոցառման  ընթացքում  աշակերտները  ներկայացրին  օրվա  խորհուրդը  , խոսեցին  բնության   մեջ՝ թռչունների  դերի  մասին, արտասանեցին բանաստեղծություններ, պատասխանեցին  հանելուկներին,երգեցին  երգեր:

Ծնողների  օգնությամբ  պատրաստել  էին  թռչնաբներ,որոնք  աշակերտական  խորհրդի  անդամների  աջակցությամբ  տեղադրվեցին  քաղաքի  զբոսայգում:


Կյանքի հիմքը  ջուրն  է

Ջրի  համաշխարհային  օրվան  նվիրված  դաս-միջոցառումը  VIIIա  դասարանում (ուսուցչուհի  Լ.Հովակիմյան)  իր  կառուցվածքով  և  բնույթով  հետաքրքիր  և  ուսանելի  էր:

Դասի  սկզբում  դպրոցի  աշակերտական խորհրդի  նախագահ  (XII  դասարանի  աշակերտուհի) Ստելա Եգորյանը և առողջապահական  հանձնախմբի  նախագահ (XIա  դասարանի  աշակերտուհի)  Արփի  Պողոսյանը (ապագա  բժիշկներ)  ներկայացրին  <<Ջուրը>>  իր  ամենատարբեր   հատկություններով:Խոսեցին  ջրի  բաղադրության,վիճակների ,բուսական  և  կենդանական  աշխարհում  ունեցած  օգտակար  հատկությունների  մասին:

Դաս-միջոցման  երկրորդ  մասում աշակերտները  դիտեցին  ջրին  նվիրված  ֆիլմ ,որում աշխարհի  գիտնականները  մանրամասն  տեղեկություններ  էին  տալիս  ջրի մասին:Հատկապես  աշակերտներին  հետաքրքրեց  ամերիկացի  գիտնական  Մարտին  Շապլինի  կողմից  ջրի  հիշողության  մասին  ներկայացված  տեղեկությունը:


Արևը  վրձնի վրա

<<Կանգնեցե~ք>>,-գոչեց  վրձինը  ձեռքին

Կախարդ ծերունին  հուզված  տարերքին.

Ու լուռ,հնազանդ  հանճարի  ձայնին՝

Գոռ  ալիքները  փոթորկի  համին,

Կտավի  վրա

Կանգնած  են  ահա:

2017թ մարտի 17-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ միջոցառում ՝ նվիրված  ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու-200 ամյակին:Միջոցառումը  սկսվեց  ծովանկարչի  կտավների  ցուցադրմամբ:Այնուհետև  աշակերտները  ներկայացրին նրա  կյանքն ու  գործունեությունը,տոհմի  ծագումը,սիրո պատմությունը,խոսվեց  նաև   Բեռլինի ցուցահանդեսում  ներկայացված  նկարների  մասին:

Ըստ  մասնագետների Այվազովսկու գեղանկարչության  ազդեցության ուժը  բացատրվում է  գույնի  զարմանալի զգացողությամբ, որը  սովորական մարդկանց համար անհասկանալի է…

VIIա  դասարանի  աշակերտ  Լյովա  Մինասյանը  միջոցառման  ընթացքում  նկարեց  Այվազովսկու  <<9-րդ  ալիք>> կտավը՝ խոստովանելով, որ  երազում  է  նմանվել  ծովանկարչին:

Միջոցառումը  նպաստեց  աշակերտների  գեղագիտական   դաստիարակության  և  ճանաչողական  գիտելիքների  զարգացմանը:

Այն  կազմակերպել  էր    կերպարվեստի  և  տեխնոլոգիայի   ուսուցչուհի  Ն.Գասպարյանը:


Ագարակի  միջնակարգ  դպրոցում  իր  հերթական  պրակտիկան  է  անցկացնում  դպրոցի  նախկին  շրջանավարտ  Վ.Բրյուսովի  անվան  լեզվաբանական  համալսարանի  անգլերեն  լեզվի  բաժնի  ուսանողուհի  Ռիմա  Սարգսյանը:Սահմանափակ  էր  ժամանակահատվածը:Ապագա  ուսուցչուհին  սիրով  վարում  էր  դասեր,որտեղ  կիրառում  էր  ուսուցման  նոր  մեթոդներ  և  ՏՀՏ-ներ:Նրան  օգնում  և  առաջավորում  էր   դպրոցի  անգլերեն  լեզվի  հմուտ  ուսուցչուհի  Գ.Սարգսյանը:

Ապագա  ուսուցչուհին   իր  աշխատանքները  եզրափակեց՝VIIIբ  դասարանում  կազմակերպելով  մի  շարք  հետաքրքիր  դաս՝նվիրված  Լոնդոնին:Աշակերտները  պատրաստ  էին  և  սահուն  անգլերենով  տալիս  էին  հստակ  և  գեղեցիկ  պատասխաններ:

 


VIIբ  դասարանի  <<Հանրահաշիվ>> առարկայի  հերթական դասը  գծային  հավասարումների  օգնությամբ  խնդիրների   լուծման  վերաբերյալ  էր:Կարևորելով  միջառարկայական կապը՝ ընկ.Զաքարյանը  նախատեսած  բոլոր  խնդիրների  հիմքում դրել էր Հ.Թումանյանի  հեքիաթների  հերոսների  գործողությունները: Մաթեմատիկական  շունչ  տրվեցին  և  գծային հավասարումներով լուծվեցին  հետևյալ  հեքիաթները <<Խոսող  ձուկը>>,<<Կացին  ախպերը>>,<<Սուտլիկ  Ոսկանը>>:

Առավել  հետաքրքիր  և  նպատակային էին  աշակերտների  կողմից  պատրաստած  վարժություններն  ու  խնդիրները, որոնք  նպաստեցին  աշակերտների  ունակությունների  և  հմտությունների  ամրապնդմանը  տվյալ  թեմայի  շրջանակում:

Դասի  ընթացքում  կիրառվեցին  նոր  մեթոդներ, որոնք  հերթական  անգամ  զարգացրեցին  աշակերտների  տրամաբանական  մտածողությունը:


Վահան Թեքեյան-139

…Մրգաստանի մը նման կը սիրեմ քեզ, Հայ լեզո’ւ…

Մեր  հայրենի  պալատեն, պարտեզներեն մնացորդ՝

Դալարագեղ դուն պուրակ,որ դիմացար դարերու

Եվ կը մնաս միշտ առույգ,հին ավիշովդ կենսահորդ…

Վ.Թեքեյանը  քնարերգու բանաստեղծ է:Նրա բանաստեղծությունը  մեղմ,հանդարտ զրույց է իր սրտի, իր Աստծո, իր սերերի ու երազների հետ, որ իր Հայրենիքն է ՝Հայն ու Հայաստանը,իր սրտում հոգին է, իր երազի էակը, կյանքն է ՝ իր գեղեցկությամբ և մահը՝իր անըմբռնելի  խորհուրդով:

Xբ  դասարանի  աշակերտները /դասղեկ՝ Ս.Ասատրյան/ ներկայացրին մեծ հայի կյանքը, ստեղծագործությունները:Դաս-միջոցառումն ավարտվեց   Վ.Թեքեյանի   գործունեությանը   նվիրված  ֆիլմի  ցուցադրմամբ:


Մայրս հուրն է հավերժության

 2017թ մարտի 7-ին Ագարակի միջնակարգ դպրոցի Vբ դասարանի աշակերտները դասղեկ Տ.Մելքոնյանի գլխավորությամբ կազմակերպել էին Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում :Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց երգ ու պարով, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորեցին ուսուցիչներին և մայրիկներին, մաղթելով անսահման ներողամտություն, կանացի երջանկություն և ամուր առողջություն:

Թող Ձեր կյանքում հավերժ գարուն լինի…


Քո  տոնն է  այսօր, մայր իմ  թանկագին

Գալիս   եմ  գիրկդ կարոտով անգին

Որ նվիրեմ քեզ սերն իմ անարատ…

Խստաշունչ  ձմռան  դպրոցական  միանման առօրյային  փոխարինեցին  գարնանային շունչն  ու  աշխուժությունը:

Հատկապես   ուրախ  էին  դպրոցի  Vա  դասարանի  աշակերտները, քանի  որ  քիչ  հետո  պետք  է  սկսվեր  մյուս  աշխատանքներից խիստ  տարբերվող, իր  բովանդակությամբ  և  նպատակով յուրահատուկ  դասղեկի  ժամը:

<<Ոչ  միայն  մեծարել  մայրիկներին  և  խոնարհվել  նրանց  առջև,  այլ  նաև  գեղեցիկ  և  ճիշտ  հայերենով  կարողանալ  շնորհավորել  նրանց>>- նշում  է  ընկ.Մկրտչյանը:Առկա  էին  ձեռքի  գեղեցիկ  աշխատանքներ՝բացիկների  տեսքով:Անսահման  էին  բարի  մաղթանքների  ջերմ  խոսքերը, գեղեցիկ  ցանկությունները:Յուրաքանչյուր  աշակերտ  կարողացավ  յուրովի    գրել  շնորհավորանքի    տողեր՝ ուղղված  մայրիկներին,ուսուցիչներին, տատիկներին,քույրիկներին:

Սիրելի′ մայրիկներ,շնորհավորում  ենք Ձեզ Կանանց միջազգային  օրվա  Մարտի 8-ի առթիվ՝մաղթելով  առողջություն,երջանկություն և բարձր տրամադրություն:Ցանկանում  ենք  գարնան բուրավետ  ծաղիկների  պես  լինեք  քնքուշ, գեղեցիկ,հմայիչ:

Թող,որ Ձեր  կյանքում այս  գեղեցիկ տոնը  հարատևի…

 


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ 175-ԱՄՅԱԿ

<<Թող ամեն մարդ իր ժողովրդի համար անի այն, ինչ արել եմ ես…>>

Մարտի 3-ին Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված նշանավոր գործարար ու բարեգործ, <<նավթային արքա>> Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին:Միջոցառման ընթացքում աշակերտները /VIIIբ դասարան, դասղեկ՝ Գ.Սարգսյան/ ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը,կատարած բարեգործական աշխատանքները:Ցուցադրվեց <<Թիֆլիսի մեծ հայը >> տեսաֆիլմը:Միջոցառման նպատակը աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելն էր:
ՄԿԱ փոխտնօրեն Ն.Սարգսյանը միջոցառման ավարտին աշակերտներին հորդորեց առաջնորդվել Բենիկ Վարդապետ Տեր-Դանիելյանի կարգախոսով.<<Մտե’ք Ալեքսանդր Մանթաշյանցի բռնած ճանապարհը,այդ և ձե’ր փառքի ճանապարհն է և եթե հարգել եք ուզում նրան, մի’ թողեք որ նրա ոսկեղեն երազները մեռնի>>:

 


Շնորհավոր  տոնդ, անկախ Հայաստանի հայ զինվոր

 Շնորհավոր տոնդ, էպոս ու հերոս ծնած իմ հայ ժողովուրդ:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավո՜ր հաղթեցին:
Խոնարհվում են նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան — կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:
Խոնարհվում եմ ես վերջապես՝ նրա՛նց առաջ աշխարհում,
Որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն…

    


<<Սիրիր բնությունը>>

<<Էկո լաբ >> հասարակական կազմակերպության անդամներ Դիաննա Դանիելյանը և Շուշան Մարգարյանը հունվարի 19-ին Ագարակի միջնակարգ դպրոցի IXա դասարանում անցկացրեցին <<Սիրիր բնությունը>> խորագրով դասընթաց:

Դասընթացի ընթացքում խոսվեց շրջակա միջավայրի մարդահարույց և բնածին աղտոտման, մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրների ,ինչպես նաև անտառների միջավայրաստեղծ նշանակության մասին:Դասընթացի ընթացքում աշակերտները տնկեցին սենյակային բույսեր, ձևավորելով ծաղկասերների խմբեր:

Միջոցառումը ամփոփվեց <<էկոլոգիական խնդիրներ>> խաղի միջոցով:

Աշակերտները շնորհակալություն հայտնեցին դասընթացի կազմակերպիչներին և ցանկություն հայտնեցին շարունակել համագործակցությունը:


   Ծնողների  ամանորյա  անակնկալը Ագարակի միջնակարգ  դպրոցի  աշակերտներին

    Ագարակի  միջնակարգ  դպրոցի  ծնողներն  Ամանորին  ընդառաջ  գեղեցիկ  անակնկալ  էին  պատրաստել  աշակերտների  համար՝ նվիրելով  նրանց  նոր  տոնածառ՝ գունեղ  խաղալիքներով:Ամանորը  խորհրդանշող  տոնածառն  իր  շուրջն  էր  հավաքել  ծնողներին, աշակերտներին, նույնիսկ  ուսուցիչներին՝  տոնական  տրամադրություն,վառ  տպավորություններ  պարգևելով  բոլորին:

Ծնողները  ցանկություն  հայտնեցին `  մասնակցելու  դպրոցում   կազմակերպվող    ամանորյա  միջոցառումներին, ինչպես  նաև  դպրոցի  արտաքին  և  ներքին  ձևավորման   աշխատանքներին:

Դպրոցի   տնօրենությունը  շնորհակալություն  է  հայտնում  ծնողներին  ակտիվ  համագործակցության  համար:


Ինչպես  դիմակայել  երկրաշարժերին

Դեկտեմբերի  7-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  կազմակերպվեց  հանդիպում  Մեղրու  ՀՓՋ-ի  հրշեջ  փրկարարների  հետ:     Հանդիպման  նպատակն  էր  բարձրացնել  աշակերտների  պատրաստվածությունը,իրազեկել  երկրաշարժից պաշտպանվելու   կանոնները: Ագարակի  միջնակարգ  դպրոցի տնօրենությունը  շնորհակալություն է հայտնում  Մեղրու ՀՓՋ-ի  հրամանատար՝ Վահե  Հովհաննիսյանին, ենթասպա՝Սաթենիկ Հայրապետյանին, ավագ սերժանտ՝ Արուս Հարությունյանին,ավագ սերժանտ՝ Օնիկ Օհանյանին և  սերժանտ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին  միջոցառումը  պատշաճ մակարդակով կազմակերպելու  համար:


Դերենիկ Դեմիրճյան- 140

     Դ.Դեմիրճյանը  խոստովանում  է . <<Թեև Հովհաննես Թումանյանին  չկարողացա գերազանցել,մտածում էի կգերազանցեմ Ավետիք Իսահակյանին, բայց Ավետիքին  ժողովուրդը  անմիջապես սիրեց,ինձ մոռացավ:Ավելի  ոգևորված   ուզեցի  բանաստեղծություններ գրել՝ Վահան Տերյանը եկավ,ճանապարհս փակեց ,հետո էլ եկավ Չարենցը և սառը ջուր  լցրեց  իմ  բանաստեղծական ոգևորության  գլխին>>:                                                                                                                            VIIբ  դասարանում  դաս-միջոցառում էր՝ նվիրված  Դ.Դեմիրճյանի 140-ամյակին /հայոց  լ.  և  գրականության  ուսուցչուհի՝ Ս.Պողոսյան/:                                                                                                                                                                   Աշակերտները բեմադրեցին  <<Ավելորդը>> պատմվածքը՝ հետմահու  դատապարտելով  Հաճի  աղային:                                   Դաս –միջոցառումը   ավարտվեց  <<Հայը>>  ստեղծագործության   ցուցադրմամբ:

   image-0-02-05-f00b390659ae736eb380c03013dac97c803aaeaaa0a311934c1007eb3faa910a-v


Դեկտեմբերի 3-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռոբոտաշինության խմբակի անդրանիկ դասը / խմբակի ղեկավար՝ Ջուլիետա Դավթյան/: Մասնակիցների թիվը  47-ն է: Ձևավորվել է երեք խումբ(ըստ դասարանների), յուրաքանչյուր պարապմունք՝ 90րոպե տևողությամբ: Առաջին իսկ պարապմունքից զգացվեց երեխաների հետաքրքրվածությունը և ոգևորվածությունը նորագույն տեխնոլոգիաների հանդեպ:

 


 <<Մենք  սիրում  ենք  Ձեզ>>

   Ագարակի  միջնակարգ  դպրոցի  աշակերտական  խորհուրդը  կազմակերպել  էր  <<Հաշմանդամների  միջազգային  օրվան>>  նվիրված միջոցառում  :Միջոցառման  նպատակն  էր   աշակերտներին  ներկայացնել  հաշմանդամություն  ունեցող  մարդկանց  իրավունքները:    Ցուցադրվեց՝ <<Աչքերով  լսել  սովորեք>> տեսանյութը:

  img_20161202_124849 img_20161202_124916 img_20161202_125304


Բոլորս   ընդդեմ  << ՁԻԱՀ>>-ի

Երիտասարդ  սերնդին համապատասխան գիտելիքներով  զինելու,առողջ  ապրելակերպին միտված ճիշտ  դիրքորոշում  և  ապահով  վարքագիծ  ձևավորելու  նպատակով, դեկտեմբերի  1-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  XI և XII  դասարանների աշակերտները  այցելեցին <<Մեղրու  տարածաշրջանային բժշկական  կենտրոն>>  ՓԲԸ:Հանդիպման  ընթացքում  բժիշկները  խոսեցին  <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ>>-ի դեմ  պայքարի  և  կանխարգելման  միջոցների  մասին:

Դպրոցի  տնօրենությունը    շնորհակալություն է  հայտնում  <<Մեղրու  տարածաշրջանային բժշկական  կենտրոն>>  ՓԲԸ-ի  բժիշկներ՝ Ս.Պողոսյանին, Ա.Օհանջանյանին և Մ.Աբրահամյանին:

   


       Նոյեմբերի 30-ին Ագարակի  միջնակարգ  դպրոցում  կազմակերպվեց  հանդիպում ոստիկանության  Մեղրիի  բաժնի անչափահասների  գործերով խմբի  տեսուչ,  ոստիկանության  ավագ  լեյտենանտ  Գուրգեն  Առաքելյանի  և  Ագարակի  բաժանմունքի  ՊՊԾ  ջոկի  ոստիկան  Դավիթ  Մկրտչյանի  հետ:Տեսուչները  ներկայացրին  <<Թմրամիջոցների  և  հոգեմետ  նյութերի  մասին >> ՀՀ  օրենքը , ընթերցեցին  <<Անչափահասը  և  թմրամոլությունը>> թեմայով  զեկուցումը:


<<Ամենախելացին>>

Կրկին ուրախություն է ապրում Ագարակի միջնակարգ դպրոցը:Այս անգամ առիթը VIIIբ դասարանի աշակերտ Րաֆֆի Ստեփանյանն էր, որը մասնակցել և կիսաեզրափակիչ փուլ է հասել Հայաստանի Հանրապետության մասշտաբով կազմակերպված ինտելեկտուալ <<Ամենախելացին>> խաղում:
Հետաքրքիր ուղի է անցել Րաֆֆին մինչև կիսաեզրափակիչ փուլ:Նա կարգախոս ընտրեց իր համար ֆրանսիացի փիլիսոփա Հելվիցիոսի նշանավոր խոսքը — <<Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի,քան խելքը>>:
Մրցույթի յուրաքանչյուր փուլում նա դա ապացուցեց /Գորիսից մինչև Երևան/:
<<Ես զգացի, որ ինձնից ավելի խելացի աշակերտներ էլ կան և դա իմ մեջ ավելացրեց նոր գիտելիքներ ձեռք բերելու և ավելին իմանալու ցանկությունը>>-ասում է նա և հավելում,որ ամեն ինչ կանի դեկտեմբերի 2-ին կիսաեզրափակիչ փուլում հաղթանակի հասնելու համար:
Բոլորս անհամբերությամբ սպասում ենք նոյեմբերի 19-ին ժամը 18 –ին Րաֆֆիի հերթական խաղը դիտելու:
Հաջողություններ քեզ, սիրելի Րաֆֆի:

Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն և ուսուցիչներ: