Հայ ասպետ


Եռուզեռ  էր  դպրոցում:Աշակերտները  մեծ  ոգևորությամբ  ճանապարհում  են  «Հայ ասպետ» հեռուստախաղի  մասնակիցներին:

Դպրոցի  տնօրենությունը  «Հայ ասպետ »  հեռուստախաղի  մասնակիցներին  մաղթում  է  բարի  ճանապարհ  և  հաղթական վերադարձ:


Vա և Vբ դասարանների աշակերտները ցնծությամբ ընդունեցին 《Հայ Ասպետ》հեռուստամրցաշարին մասնակցելու հրավերը։ Ընտրվեցին լավագույնները (Մարի, Ալբերտ, Վլադ, Հարություն, Աննա) ։ Ծավալուն նյութը չվախեցրեց և շատ կարճ ժամանակահատվածում նրանք կարողացան հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Պահանջվում էր հմուտ գործելակերպ և նպատակին հասնելու մեծ ցանկություն։ Աշակերտների հետ ջանասիրաբար աշխատեցին ուսուցիչները և ուսուցչի օգնականները։
Ի վերջո մարտի 25֊ին թիմը տնօրեն Է. Բարխուդարյանի ուղեկցությամբ մեկնեց Երևան։ Ուղևորությունը բավականին հետաքրքիր էր։ Նախ այցելեցին Նորավանք, որտեղ յուրաքանչյուր աշակերտ վառեց իր հաղթանակի մոմը, ապա այցելեցին Վ. Սարգսյանի անվան տուն֊թանգարան։ Երեկոյան մարտական տրամադրությամբ հասան Երևան։
Մարտի 26֊ին տեղի ունեցավ 《Հայ Ասպետ》հեռուստախաղը, որի ավարտին պարզ դարձավ, որ մեկամսյա երկուստեք լարված աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը։
Մասնակից 3 խմբերից 2֊ը վաստակեցին հավասար միավորներ և ստացան կիսաեզրափակիչ անցնելու մրցույթի մասնակցության իրավունք։
Ուրախալի է, որ մասնակիցներից Ալբերտ Բոլյանն իր խելացի և տրամաբանված պատասխանների շնորհիվ ճանաչվեց խաղի լավագույն մասնակից։
Շնորհավորում ենք աշակերտներին հաղթանակի կապակցությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում համայնքապետ պարոն Զաքարյանին թիմին աջակցելու և տրանսպորտային ծախսերը հոգալու համար։