Էքսկուրսիաներ

Նոյեմբերի  18-ին  VIIIբ  դասարանը/դասղեկ՝ Լ.Ղարիբյան/ կազմակերպեց  ճանաչողական-ուսուցողական էքսկուրսիա  դեպի  Խնձորեսկ:Նպատակն  էր՝ տեսականը  տեսանելի  դարձնել.տեսնել  ու  ճանաչել  Հին  Խնձորեսկի  պատմամշակույթային  արժեք  ներկայացնող  հուշարձաններն  ու  տեսարժան  վայրերը:

Բազմաթիվ  աստիճաններով  սահելուց  հետո  աշակերտներն  անցել  են  երկու  ափերն  իրար  միացնող  ճոճվող  կամրջի  վրայով  ու  տեսել  <<քարանձավային  քաղաքը>>՝ իր  բազմաթիվ  <<առանձնատներով>>:Այցելել  են  Սուրբ  Հռիփսիմե  և  Սուրբ  Թադևոս  եկեղեցիները, <<Ինը մանուկ>>  աղբյուրը՝ ծանոթանալով պատմությանը: Աշակերտներն  այցելել  են  նաև  Մխիթար  Սպարապետի  գերեզմանին՝ հարգանքի  տուրք  մատուցելով  նրա  հիշատակին:Վերջին  կանգառը  Ակսել  Բակունցի  տուն  թանգարանն էր: Օրը  հագեցած  էր: