Ստեղծագործող աշակերտներ

               

                    Մայր

<<Մայ՛ր  իմ>>- կանչում եմ ես քեզ,

Սրբությո՛ւն ես դու եղել մեզ,

Մե՛զ համար  ես դու միշտ տանջվել,

Մե՛զ  համար ես միշտ մտածել:

                        *

Մա՛յր  իմ, դու կյանք ես ինձ տվել,

Լույս աշխարհ բերե՛լ,պահե՛լ,փայփայե՛լ,

Ինձ համար անքուն գիշեր անցկացրել,

Ինձ համար երգել,երգելով՝ ննջել:

                                                      Բունիաթյան Լուիզա IVա դասարան                            


                     

   Նվիրված  է  ապրիլյան պատերազմի  հերոսներին

Իմ հա՛յ ժողովուրդ,

Իմ խե՛ղճ ժողովուրդ,

Այս ի°նչ պատահեց

Քո լեռներին սուրբ:

Կախել են կարծես գլուխները նրանք

Ու աղոթում են,աղոթք են անում՝

Մեր ժողովրդի փրկության համար:

Իմ հա՛յ ժողովուրդ,

Տանջվա՛ծ  ժողովուրդ,

Ամեն մի քարդ մի պատմություն է ՝

Երկա՜ր պատմություն:

Ամեն մի լեռդ մի լռություն է՝

Խո՛րին լռություն:

Ամեն մի սարդ մի քաջություն է…

Արյուն թափելով, արյան հեղեղով

Դու կառուցեցիր մի մեծ հայրենիք:

Սակայն մեկ օրում, մի քանի ժամում

Կամ էլ վայրկյանում այն ավերեցին

Հայրենիքը քո,քո տունը, լեռը,

Քո սարն ու ձորը:

Իմ խեղճ ժողովուրդ…

 

Խրճիթ

Մի փոքրիկ խրճիթ,

Խրճիթում մի լույս,

Որը այնքան էլ չէր  լուսավորում:

Մի փոքրիկ սեղան,

Սեղանին մի գիրք,

Որի մեջ տողերտողեր կան թախծոտ:

Ու գրիչը ձեռքին,տխրալից դեմքով,

Մի աղջիկ նստած՝ գրո՜ւմ է, գրո՜ւմ,

Իր կյանքի տխուր ու դժվարատանջ,

Օրերի մասին,օրերից դաժան:

                                                                     Բունիաթյան Մարի  VIա դասարան


                                                                                       Հայրս

      Ես շատ  եմ  սիրում  և  հարգում  իմ  հայրիկին:Իմ կարծիքով  հայրս տարբերվում է մյուս բոլոր հայրերից:Երևի բոլոր երեխաներն էլ այդպես  են կարծում:Նա միշտ պատրաստ է օգնել ու աջակցել ինձ,լինել իմ կողքին դժվար պահերին,ինձ հետ ուրախանալ ամենափոքր ու չնչին բաների համար:Չնայած խիստ արտաքինին՝հայրս ունի մեղմ ու հանգիստ բնավորություն:Նրա հետ շատ հեշտ է շփվելը:Նա ինձ համար ամենաթանկ մարդն է:Ես շատ կցանկանայի ,որ աշխարհի բոլոր երեխաներն ունենային հայրիկ, և թող չլինի ոչ մի երեխա, որի համար դժվար լինի գրել հոր մասին:Թող բոլոր երեխաներն ունենան վառ ու լուսավոր հիշողություններ իրենց հայրիկների մասին:

                                                          

                                                                                                 Պողոսյան Հրաչ VIIա դասարան

 


Ինչ են մտածում կրկեսի գազանները

 

-Բարև, առյուծ ի՛մ եղբայր

  Հեյ՜, ինչպե՞ս ես:

  -Ողջո՛ւյն, իմ լավ բարեկամ,

Սիրտս բացեմ այս անգամ:

Ինչպե՞ս պիտի ես լինեմ,

Թե այս կյանքում իմ թշվառ

Հաց եմ կերել մի պատառ,

Նեղ վանդակում բանտարկված,

Չեմ տեսել ո՛չ թուփ,ո՛չ ծառ:

-Ազատություն չես տեսել,

Գետափին ջուր չե՞ս խմել

Եվ ծառեր չե՞ս մագլցել:

Լավ, բա ինչպե՞ս ես ապրել:

-Շատ բան չկա իմ կյանքում.

Ինչպես ամեն գազան կրկեսում

Հրաման եմ կատարում:

Պառկում, նստում, հուր-կրակի միջով ցատկում,

Մեկ կատաղի հրեշ դառնում,

Մեկ էլ քնքուշ,հանգիստ կատու…

-Շատ բան գիտես,մի՛ սրտնեղիր:

Այդքան բան ես չգիտեմ

Եվ շատ կուզեմ սովորեմ:

-Բարեկա՛մս, ինձ հավատա,

Այդ ամենը քեզ պետք չի գա:

Դու ազատ ես,երջանիկ,

Քեզ չեն բռնել դաժան մարդիկ:

Անտառներ վերադարձի՛ր,

Արքային վայել ապրի՛ր:

-Մենակ գնալ չեմ ուզում,

Քեզ օգնել եմ ցանկանում:

Դու կփախչես,կփրկվես…

Ազատության մեջ կապրես…

-Շնորհակա՛լ եմ, իմ բարեկամ,

Թե վանդակից ազատվեմ,

Բնության մեջ հայտնվեմ,

Մեկ օրում կկործանվեմ:

Որս անել ես չգիտեմ,

Սովից,տկար կսատկեմ:

Որքան էլ, որ դժվար լինի,

Ամեն մեկն իր կյանքն ունի:

Ճակատագրի ծանր բեռն էլ

Լուռ ու խոնարհ պետք է տանի:

           

                                                              Դավթյան Բորիս  IIIբ դասարան


                                                                                                                       

                                                                                           Իմ առաջին ուսուցչուհին

Կյանքում  ամենաթանկ   հիշողությունները  մեր  մանկության հիշողություններն  են:Ասում են՝ երեխան ամենասկզբում նման  է  սպիտակ թղթի:Եվ այդ թղթի վրա անջնջելի  հետք են թողնում ծնողները,հետո ուսուցիչները:Որպես կյանքի նոր փուլի սկիզբ՝ շատ կարևոր է, թե ինչպիսին է առաջին ուսւոցչուհին:Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչուհուն,հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մտա դպրոց,ու նա իր բարի աչքերով նայեց ին,բռնեց ձեռքս ու տարավ դասարան:Հիշում եմ նրա դասերը:Ամեն նոր դասի հետ ավելի ու ավելի է կապվում դպրոցի և դասարանի հետ:Տարիների ընթացքում շատացան ուսուցչուհիներս,ովքեր նույնպես ջանք չէին խնայում նոր բան սովորեցնելու համար:Բայց նա՝ իմ առաջին ուսուցչուհին,միշտ կմնա ուրիշ՝ չնմանվող մյուսներին,ում կհիշեմ մինչև կյանքիս վերջ:

 

                                                                                               Թամրազյան Գրիգոր  VIIա դասարան


Գնա՜  հենց  այնպես

Թե մի օր նորից

Դու վերադառնաս,

Թե մի օր կանգնես

Դու ինձ շատ մոտիկ,

Թե աչքերիս մեջ

Աչքերդ փայլեն,

Այդ ժամ կլինեմ

Ես մի թիթեռնիկ:

Ում թևերը էլ չկան,

Ում աչքերը չեն տեսնում,

Միայն սիրտն է տառապանքից

Ու հուշերից բոցկլտում:

Ամայի է իմ հոգին,

Էլ չեմ ուզում տառապել

Անհո՜ւյս նորից սպասել:

Գնա, ու էլ ետ չգաս,

Գնա,որ էլ չերևաս

Գնա,որ էլ չզգամ քեզ,

Գնա-գնա հենց այնպես:

       

              Մա՜յր   իմ  սրբազան

  Անհուն կարոտով,աննկարագրելի մի զգացումով,

Կրծքիդ տակ պահել

Ու փայփայել ես, մա՛յր իմ սրբազան:

Ինն ամիս հետո, երբ ես ծնվել եմ,

Դու ինձ պահել ես ու մեծացրել ՝

Առանց խոնջալու…

Անքուն գիշերներ դու անց ես կացրել՝ քունս հսկելով,

Առանց հոգնելու:

Բարկացրել եմ քեզ, չեմ լսել խոսքդ,

Բայց զղջացել եմ,իսկ դու ներել ես

Ու ժպտացել ես:

Երբ լաց եմ եղել,ցավս մեղմել ես մայրական սիրով,

Միշտ ջերմացել եմ քո տաքուկ գրկում՝

Ջերմությունդ կրելով իմ սրտում:

Իսկ հիմա ժամն է քեզ հատուցելու քո տված սերը,

Բայց անկարող եմ մայրական սիրուց,

Առավել մի սեր ես քեզ ընծայել:

Ուզում եմ,որ միշտ դու առողջ լինես,

Միշտ կողքիս լինես,որ սերս տամ քեզ,

Սիրում եմ քեզ սիրով անսահման,

Մա՛յր իմ սրբազան:

                                                                          Կարապետյան Ալինա Xբ դասարան


 

 

            Աշուն

Մի°թե  նորից աշուն է տխուր,

Դու թակում ես դուռն իմ սրտի,

Մի°թե նորից,աշուն է տխուր,

Դու տանում ես սերն ինձանից:

Մի°թե նորից,աշուն է տխուր,

Դու տալիս ես ինձ մենություն

Եվ անձրևոտ մռայլ օրեր…

Դու տալիս ես ինձ միշտ թախիծ,

Միշտ լռություն, միշտ մենություն,

Սակայն սիրո՛ւմ եմ քեզ խենթի պես,

Իմ թանկագի՛ն, տանջվա՛ծ աշուն…

                                                                Մարտիրոսյան Սեդա Xբ դասարան


                     Իմ Ագարակ

Ապրում եմ ես մի հրաշք քաղաքում՝

Մրգերով հյութեղ,ծաղկունքով հյուսված,

Դու մի դրախտ ես՝

Ինձ  բաժին հասած:

Լեռներդ՝ խրոխտ

<<Քոչարի>>  բռնած,

Մեզ են պաշտպանում՝

Քաջ զինվոր դարձած:

Իմ տուն Ագարա՛կ,

Իմ սեր անապակ,

Դու հարատևի՛ր Մայր Արաքսի հետ,

Ապրի՛ր գեղեցիկ քո վարդերի մեջ:

Գիտեմ, տխրում ես, երբ լքում են քեզ,

Բայց հաստատ գիտեմ,

Կարոտում են քեզ…

Ու վերադառնում…

                                                          Գևորգյան Սիմոնա IXա դասարան


                    Հայաստան

 Մի փոքրիկ երկիր՝ լեռներում սեղմված

Ու աշխարհին լոկ հերոսներ տված,

Մի բառ հասարակ,

Բայց մի այդ բառում

Որքա՜ն   ջերմություն՝ հարազատ ու թանկ:

Մի թանգարան՝ բաց երկնքի տակ,

Նաիրյան երկիր՝ ջրերով հստակ,

Մի հողակտոր՝ գեղեցիկ այնպես,

Ուր այնտեղ հպարտ ապրում եմ ես:

Մի Մասիս՝ հպարտ ու վեր սլացած,

Մի կապույտ Սևան՝ լեռներով պարուրված,

Մի Գառնի ու մի գողտրիկ Գեղարդ,

Որոնք դարձել են Հայաստանի զարդ:

                                                                  Աղասյան Միլենա     IX ա դասարան


         Հայաստան աշխարհ

  Հայաստան աշխարհ՝

Անկոտրում ուժով,

Վեհաշուք փառքով

Ու անսահման կամքով:

Կապրի հայ ազգը,

Հայ միտքն ու հոգին,

Անառիկ սահմանը

Պահող քաջորդին:

Կթնդա աշխարհում

Անունը մեր երկրի,

Կգա ժամանակը

Հատուցման պահի:

                                                     Հովհաննիսյան Սերինե     IXա դասարան


            Հայ զինվոր

Ամեն առավոտ , ձեռքը վիրավոր

Դիրքեր է գնում հպարտ մի զինվոր,

Գնում է,կանգնում,դիրքերը հսկում

Իր հայրենիքի համար պայքարում:

Չի հոգնում երբեք և չի բողոքում,

Բայց կարոտում է իր սրտի խորքում,

Սիրած էակի նկարը ձեռքին

Նա աղոթում է կրկին ու կրկին:

                                                        Խաչատրյան Մելսիդա  Xբ դասարան

 


              Սրտիս գիրքը

Սիրտս  փոքրիկ գիրք թող լիներ

Ճամփեզրի փոքրիկ քարին,

Ամեն անցորդ թող թերթեր

Արնով գրված իմ էջերին:

Նա, կարդալով իմ էջերը,

Լաց կլիներ անպայման,

Չէ՞ որ այնտեղ սիրուց բացի

Վիշտ կգտներ դառնության:

 

           Ի՞նչ կցանկանայի

Կցանկանայի մեղապարտ լինել,

Իսկ դո՛ւ, աշխարհում միա՛կ դարավոր,

Կցանկանայի խելագար լինել,

Իսկ դու՝ աշխարհում միակ բժշկող,

Կցանկանայի սիրահար լինել,

Իսկ դու՝ աշխարհին միա՛կ սեր  երգող,

Եվ ես,դառնալով քո երգին գերի,

Իմ ամբողջ կյանքը քեզնով կապրեի:

 

                 

        Երազանքներիս   առուն

Դու երազներիս կարկաչո՛ւն առու,

Խոխոջա՛, գնա՛, միշտ հեռո՜ւ,հեռո՜ւ:

Երգով,ծիծաղով դու առաջ գնա՝

Մարդկանց սրտերը սիրով լցնելու:

                                                                      Խաչատրյան Նարեկ  IXա դասարան